Դուք այցելել եք Գագիկ Աղեկյանի անձնական կայքը:

Կայքն ունի մաթեմատիկական ուղղվածություն և աշակերտների, ուսանողների ու ուսուցիչների համար է:

«Լուծումներ» բաժնում տեղադրված են հարթաչափության (7-9 դասարաններ, Լ.Ս. Աթանասյան և ուրիշներ, Զանգակ-97), և տարածաչափության (9-10 դասարաններ, Լ.Ս. Աթանասյան և ուրիշներ, "Աստղիկ-59", 10-րդ դասարան, Ի.Ֆ.Շարիգին, Անտարես) խնդիրների լուծումները:

Խնդրի լուծումը գտնելու համար անպայման չէ, որ իմանաք թե որ դասագրքի, որ համարի խնդիրն է: Կարող եք խնդիրը փնտրել դրա տեքստի բնորոշ բառակապակցությամբ այս կայքի “Որոնում” դաշտի միջոցով կամ հենց google-ի միջոցով: Օրինակը տես այստեղ:

Կան նաև «Միացությունների տեսության» խնդիրների լուծումներ:

Նշեմ նաև մի կարևոր բաժնի մասին: Դա «Ինտերակտիվ մոդելներ» բաժինն է, որտեղ տեղադրված են, մասնավորապես, հարթաչափության ու տարածաչափության 120-ից ավել ինտերակտիվ մոդելներ:

«Ներբեռնումներ» բաժնում կան դպրոցական և բուհական մաթեմատիկայի ու ֆիզիկայի, ինչպես նաև ինֆորմատիկայի, փիլիսոփայության, գեղարվեստական և այլ էլեկտրոնային գրքեր, հոդվածներ, թեմատիկ սլայդների հավաքածուներ, անիմացիաներծրագեր ու փաթեթներխաղեր, մաթեմատիկայի ու ֆիզիկայի էլեկտրոնային թեստեր: Ներբեռնումներ բաժնում որևէ բան փնտրելիս` օգտվեք "Ներբեռնման որոնումից":

Նյութերը կարող եք ներբեռնել նաև առանց գրանցվելու:

Ֆորումում կարող եք տարբեր հարցերի վերաբերյալ Ձեր կարծիքն հայտնել, նաև ծանոթանալ ուրիշների կարծիքներին: Կարող եք նաև հարցեր տալ և ստանալ դրանց պատասխանները ("Օգնություն" բաժին):

Գրառում անելու համար պետք է գրանցվեք և մուտք գործեք: Գրանցումը Ձեզանից կխլի մեկ-երկու րոպե: Եթե գրանցվելու հետ կապված դժվարություն ունեք, կարող եք օգտվել ֆորումի "Հաճախ տրվող հարցեր" (ՀՏՀ) բաժնից:

Գրանցվելով` Դուք որևէ պարտավորություն չեք ստանձնում, բացի ֆորումի կանոններին ենթարկվելու պարտավորությունից:

Ֆորումում որևէ բան փնտրելիս` օգտվեք "ֆորումի որոնումից":

«Տեղեկատու» բաժինը պարունակում է օգտակար ինֆորմացիա դիմորդների համար: Օգտակար կլինեն նաև մաթեմատիկայի ու ֆիզիկայի  տեղեկատուները: 

Կայքի հեղինակի հետ կապվելու համար կարող եք գրել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  հասցեով: Հատուկ նշում եմ, որ այդ հասցեն նրա համար չէ, որ ինձ նամակ գրեք և որևէ խնդրի լուծում հարցնեք: Դրա համար ֆորումում կա "Օգնություն" թեմա և թեմայում էլ մասնավորապես "Օգնեք ինձ" բաժին: Ստիպված եմ զգուշացնել, որ նման բովանդակությամբ նամակներին չեմ պատասխանելու:

Հարգանքով` Գագիկ Աղեկյան

   

Ծրագրավորում  

noor 5

   

Նրանք սիրում են mathnet.am-ը  

   

Մուտք  

   

Ով կա կայքում  

Հիմա 25  հյուր և 0 գրանցված են օնլայն

   

Designed by: Gagik Aghekyan
© 2010-2016 MathNet.am Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Facebook

YouTube