contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Թեմա: Գլուխկոտրուկներ ֆիզիկայից

RE: Գլուխկոտրուկներ ֆիզիկայից 7 տարի 3 ամիս առաջ #205

Ըստ հանրահայտ փչան բարոն Մյունհաուզենի`ձիու հետ ընկնելով տիղմի մեջ`
-Ի՞նչ անեի: Մենք անպատճառ կկորչեինք,եթե իմ ձեռքերի ուժը չլիներ:
Փչանը նկարագրում է, որ բռնելով իր կեղծամից` ինքը իրեն ձիու հետ դուրս է քաշում ճահճից:
Ո՞րն է սխալը:
  • Anjela
  • Anjela's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Fresh Boarder
  • Գրառումներ. 8
  • Վարկանիշ: 3
The administrator has disabled public write access.

RE: Գլուխկոտրուկներ ֆիզիկայից 7 տարի 3 ամիս առաջ #207

Դժվար չէ համոզվել , որ ներքին ուժերը աշխատանք կատարել չեն կարող:
  • Levon
  • Levon's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Junior Boarder
  • Գրառումներ. 26
  • Վարկանիշ: 8
The administrator has disabled public write access.

Re:Գլուխկոտրուկներ ֆիզիկայից 7 տարի 2 ամիս առաջ #224

Արդյոք հավասարաչափ արագացող շարժում են կատարում անձրևի կաթիլները, երբ արդեն գետնին շատ մոտ են? Եթե ոչ, ապա ինչպիսի շարժում են կատարում և ինչու:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Senior Boarder
  • Գրառումներ. 72
  • Վարկանիշ: 18
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ:
The administrator has disabled public write access.

Re:Գլուխկոտրուկներ ֆիզիկայից 6 տարի 10 ամիս առաջ #453

Ենթադրենք իրար են միացված լայն և նեղ խողովակներ և նրանցով ջուր է հոսում: Ի՞նչ եք կարծում ճնշումը այդ խողովակներում տարբեր է, թե ոչ: Եթե կարծում եք, որ տարբեր է, ապա ո՞ր խողովակում է ճնշումը ավելի մեծ: Պատասխանը հիմնավորել:


Հ.Գ. Նախորդ առաջարկածս խնդիրն <<ուժի մեջ է>>:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Senior Boarder
  • Գրառումներ. 72
  • Վարկանիշ: 18
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ:
Վերջին խմբագրումը: 6 տարի 10 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

Re:Գլուխկոտրուկներ ֆիզիկայից 6 տարի 10 ամիս առաջ #471

ՈՒնենք նույն երկարության ճիշտ միատեսակ թելեր,որոնք այրելիս կրակը մի ծայրից մյուսն անցնում է 1ժ-ում,սակայն տարածվում է անհավասարաչափ:Թելերը այրելով ինչպես կարելի է չափել 15 րոպեի հավասար ժամանակամիջոցը:
  • Lusine Gasparyan
  • Lusine Gasparyan's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Fresh Boarder
  • Գրառումներ. 6
  • Վարկանիշ: 1
The administrator has disabled public write access.

Re:Գլուխկոտրուկներ ֆիզիկայից 6 տարի 10 ամիս առաջ #485

naghekyan -ի խոսքերից:
Ենթադրենք իրար են միացված լայն և նեղ խողովակներ և նրանցով ջուր է հոսում: Ի՞նչ եք կարծում ճնշումը այդ խողովակներում տարբեր է, թե ոչ: Եթե կարծում եք, որ տարբեր է, ապա ո՞ր խողովակում է ճնշումը ավելի մեծ: Պատասխանը հիմնավորել:


Քանի որ երկու խողովակներով էլ միավոր ժամանակում հոսում է միևնույն քանակությամբ ջուր, ապա 2 խողովակներում էլ ճնշման ուժերը կլինեն նույնը,իսկ մեզ հայտնի բանաձևից` P=F/S, կունենանք որ նեղ խողովակում ճնշումը ավելի մեծ է քան լայն խողովակում: Օրինակ` մարդու օրգանիզմում արյունատար անոթները նեղանում են երբ մարդու ճնշումը բարձրանում է:
  • Lusine Gasparyan
  • Lusine Gasparyan's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Fresh Boarder
  • Գրառումներ. 6
  • Վարկանիշ: 1
The administrator has disabled public write access.

Re:Գլուխկոտրուկներ ֆիզիկայից 6 տարի 10 ամիս առաջ #486

naghekyan -ի խոսքերից:
Արդյոք հավասարաչափ արագացող շարժում են կատարում անձրևի կաթիլները, երբ արդեն գետնին շատ մոտ են? Եթե ոչ, ապա ինչպիսի շարժում են կատարում և ինչու:


Դիտարկենք կաթիլի շարժումը գետնին շատ մոտ շարժում կատարելիս: Քանի որ անկման ժամանակը ձգտում է 0-ի => կաթիլի արագության փոփոխությունը, ինչպես նաև դիմադրության ուժերի փոփոխությունը կձգտի 0-ի => կաթիլի վրա`դիտարկվող շարժման ընթացքում, կազդի միայն mg հաստատուն ուժը => կաթիլըմ դիտարկվող շարժման ընթացքում կկատարի հավասարաչափ արագացող շարժում:
  • Lusine Gasparyan
  • Lusine Gasparyan's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Fresh Boarder
  • Գրառումներ. 6
  • Վարկանիշ: 1
The administrator has disabled public write access.

Re:Գլուխկոտրուկներ ֆիզիկայից 6 տարի 10 ամիս առաջ #489

Լուսինե, հրաշալի է, որ այս խնդիրները հետաքրքրություն են առաջացրել քեզ մոտ: Սակայն ասեմ, որ շտապել ես և դատողություններիդ մեջ սխալներ ես թույլ տվել: Արդյուքում պատասխաններդ սխալ են: Որպեսզի հետաքրքրությունը չկորի, ես կասեմ դրանց պատասխանները: Համոզված եմ, որ դա կօգնի քեզ:

1. Գետնին շատ մոտ անձրևի կաթիլները կատարում են հավասարաչափ շարժում:

2. Ճնշումը մեծ է լայն խողովակում:

Սպասում եմ այս պատասխանների գեղեցիկ հիմնավորմանը! :)
  • naghekyan
  • naghekyan's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Senior Boarder
  • Գրառումներ. 72
  • Վարկանիշ: 18
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ:
The administrator has disabled public write access.

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top