Հիմա 84  հյուր և 2 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
  • Էջ.
  • 1
  • 2

Թեմա: Ինչպես երեխաներին իսկական մաթեմատիկա սովորեցնել

Ինչպես երեխաներին իսկական մաթեմատիկա սովորեցնել 7 տարի 1 ամիս առաջ #709

Կոնրադ Վոլֆրամ
Վոլֆրամ Ռիսեռչ (Wolfram Research) ընկերության միջազգային հարաբերությունների և ռազմավարական զարգացման տնօրեն

Ինչպես երեխաներին իսկական մաթեմատիկա սովորեցնել
Թարգմանությունը Գ.Աղեկյանի

Մենք մաթեմատիկական կրթության հետ կապված լուրջ պրոբլեմներ ունենք: Ըստ էության, ոչ ոք գոհ չէ: Մաթեմատիկա սովորողները գտնում են, որ այն ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ, անհետաքրքիր է ու սովորելը դժվար է: Իսկ ովքեր փորձում են աշխատանքի վերցնել նախորդներին գտնում են, որ նրանց գիտելիքները բավարար չեն: Կառավարությունները հասկանում են, որ սա մեծ պրոբլեմ է տնտեսության համար, բայց գաղափար չունեն, թե ինչպես այն ուղղեն: Շփոթված են նաև ուսուցիչները: Եվ սա այն դեպքում, երբ այսօր մաթեմատիկան ավելի կարևոր է աշխարհի համար, քան երբևէ: Այնպես որ, մի կողմից մենք տեսնում ենք կրթության մեջ մաթեմատիկայով հետաքրքրվելու նվազում, մյուս կողմից, մենք ապրում ենք առավել մաթեմատիկական աշխարհում, առավել քանակական աշխարհում, քան երբևէ:

Ինչո՞ւմն է պրոբլեմը, ինչո՞ւ հանկարծ այդպիսի անդունդ առաջացավ, և ի՞նչ կարող ենք անել սա վերացնելու համար: Ես կարծում եմ, որ պատասխանը մեր քթի տակ է: Պետք է օգտագործել համակարգիչներ: Կարծում եմ, որ համակարգիչների ճիշտ օգտագործումը կարող է դառնալ կախարդական գործիք մաթեմատիկական կրթության համար: Բացատրելու համար, թույլ տվեք մի քիչ խոսել այն մասին, թե ինչ է մաթեմատիկան իրական աշխարհում և ինչ է մաթեմատիկան կրթության մեջ: Իրական աշխարհում մաթեմատիկայով զբաղվում են ոչ անպայման մաթեմատիկոսները: Մաթեմատիկայով զբաղվում են երկրաբանները, ճարտարագետները, կենսաբանները և այլն: Շատ տարբեր մարդիկ են կատարում հաշվարկներ ու մոդելավորում: Իրականում, դա շատ տարածված է: Բայց կրթության մեջ ամեն ինչ այլ է: Անդեմ խնդիրներ, բազմաթիվ հաշվարկներ, հիմնականում ձեռքով: Իրական աշխարհում շատ բան պարզ է թվում, քանի դեռ ձեզ չեն ստիպում այն սովորել:

Եկեք փորձենք կողքից նայել և հարցնենք` ինչո՞ւ ենք մարդկանց մաթեմատիկա սովորեցնում: Ինչո՞ւ ենք մաթեմատիկա սովորեցնում ընդհանրապես: Ինչո՞ւ է դա կրթության կարևոր մասը, այնքան կարևոր, որ մենք դա դարձրել ենք պարտադիր: Կարծում եմ, կա երեք պատճառ` տեխնիկական մասնագիտությունները, որոնք այդքան կարևոր են մեր տնտեսության զարգացման համար և առանց դրանց հասարակությունը չի կարող գոյատևել: Այսօրվա աշխարհում, մենք պետք է կարողանանք կարգավորել քանակական ցուցանիշները շատ ավելի լավ, քան մի քանի տարի առաջ, օրինակ, հաշվարկել հիփոթեքային վարկը, թերահավատորեն վերաբերվել պետական վիճակագրությանը և այլ նման բաներ: Եվ երրորդ, դա ես կանվանեի տրամաբանական մտածողության մարզումը: Երկար տարիներ և շատ ջանք ենք ծախսել, որպեսզի տրամաբանորեն մտածել սովորենք, և դա մեր մարդկային բնույթի բաղկացուցիչն է: Շատ կարևոր է դա սովորելը, և մաթեմատիկան հոյակապ միջոց է դրան հասնելու համար:


Եկեք մեկ այլ հարց քննարկենք: Ի՞նչ է մաթեմատիկան: Ի՞նչ նկատի ունենք, երբ մենք ասում ենք, որ զբաղվում ենք մաթեմատիկայով կամ մաթեմատիկա ենք դասավանդում:

Կոպիտ ասած, դա չորս քայլից է բաղկացած, որն սկսվում է ճիշտ հարցադրումից, այսինքն ի՞նչ ենք մենք ուզում հարցնել, ի՞նչ ենք փորձում պարզել: Եվ սա իրական աշխարհի մաթեմատիկային վերաբերվող այն մասն է, որտեղ մենք ավելի հաճախ ենք սխալվում: Մարդիկ սխալ հարցեր են տալիս և դա բավարար է սխալ պատասխան ստանալու համար, եթե նույնիսկ սխալվելու այլ պատճառ չլինի:

Հաջորդ քայլը իրական խնդիրը մաթեմատիկական խնդրի ձևափոխելն է: Եվ դա երկրորդ քայլն է: Երբ դուք դա անեք, հաջորդը կլինի հաշվարկները կատարելը: Դրանից հետո մաթեմատիկական տեսքով ինչ-որ պատասխան ենք ստանում: Եվ վերջապես, այդ պատասխանով վերադառնում ենք իրական աշխարհ: Իհարկե, պետք է ստուգեք պատասխանը, դա շատ կարևոր քայլ է:

Մենք տեսնում ենք մի շատ տարօրինակ բան. մաթեմատիկական կրթության ժամանակի մոտ 80 տոկոսը մենք ծախսում ենք փորձելով սովորեցնել մարդկանց անել երրորդ քայլը, այսինքն սովորեցնում ենք ձեռքով հաշվարկներ անել: Եվ սա այն դեպքում, երբ այդ քայլը համակարգիչը կարող է ավելի լավ անել, քան մարդը, նույնիսկ այն մարդը, որը նման աշխատանքի երկար տարիների փորձ ունի: Դրա փոխարեն, լավ կլիներ, այդ երրորդ քայլը կատարելու համար մենք օգտագործեինք համակարգիչը, և ուսանողներին հնարավորություն տայինք ավելի շատ ջանք ու ժամանակ տրամադրեին մյուս` առաջին, երկրորդ և չորրորդ քայլերը կատարել սովորելու համար: Եվ ուսուցչին հնարավորություն տայինք սովորեցնել հենց այդ քայլերը կատարել:


Շարունակելի
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 7 տարի 1 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Ինչպես երեխաներին իսկական մաթեմատիկա սովորեցնել 7 տարի 1 ամիս առաջ #710

Նկատենք մի շատ կարևոր բան` մաթեմատիկան հաշվարկներ անելը չէ: Մաթեմատիկան շատ ավելին է, քան պարզապես հաշվարկներ անելը: Այժմ մենք գիտենք, թե ինչպես է ամեն ինչ իրար խառնվել հարյուրավոր տարիների ընթացքում: Առաջ կար հաշվարկներ անելու միայն մեկ հնարավորություն` հաշվել ձեռքով: Բայց վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամեն ինչ լիովին փոխվել է: Համակարգիչների շնորհիվ տեղի է ունեցել այդ հնագույն գիտության ամենամեծ վերափոխումը, որը հնարավոր է պատկերացնել: Հաշվարկները հաճախ սահմանափակող գործոն էին, շատ հաճախ: Այժմ, կարելի է ասել, մաթեմատիկան ազատվում է հաշվարկներից: Բայց այդ ազատումը դեռ չի հասել կրթական համակարգին: Ես պատկերացնում եմ հաշվարկները, որպես մաթեմատիկայի ներքին մեխանիզմ, որպես մի աշխատանք, որը դուք ինքներդ ամենաքիչը կուզեիք անել և կուզեիք դա հանձնել համակարգիչներին: Հաշվարկները նպատակին հասնելու միջոց են, բայց ոչ հենց նպատակ: Մենք այսօր հնարավորություն ունենք այդ գործը հանձնել համակարգիչներին, առավել ևս մարդկանց մեծամասնությունը չի սիրում հաշվարկներ անել:
Ես կարծում եմ, մենք բոլոր հաշվարկները պետք է հանձնենք համակարգիչներին և դրանք ձեռքով անենք միայն այն դեպքում , երբ դա իմաստ ունի: Կարծում եմ լինում են նման իրավիճակներ, օրինակ, մտքում հաշվելը:Ես մինչև հիմա էլ հաճախ եմ դա անում, հիմնականում մոտավոր գնահատման համար: Մարդիկ հարցնում են. այսինչ բանն այսպե՞ս է կամ այն բանն այնպե՞ս է: Եվ ես ասում եմ, եկեք տեսնենք, գնահատենք, ու դա ավելի արագ է ու գործնական: Սա այն դեպքերից է, երբ մարդկանց պետք է սովորեցնել ձեռքով հաշվել: Լինում են նաև այնպիսի հայացողակարգային բաներ, երբ ձեռքով հաշվարկն օգնում է, բայց դրանք քիչ են: Ես հաճախ եմ մտածել հին հունարենի մասին և ոնց է դա կապված մաթեմատիկայի հետ: Տեսեք մենք ինչ ենք անում: Մենք մարդկանց ստիպում ենք մաթեմատիկա սովորել: Դա կարևոր առարկա է: Ես առաջարկում եմ հետևյալը. եթե մարդիկ ուզում են հաշվարկներ անել ձեռքով կամ մի ուրիշ բան, ցանկացած ոլորտից, նույնիսկ քմահաճ ինչ-որ բան, թող անեն դա: Միանգամայն ճիշտ է, երբ մարդիկ զբաղվում են նրանով ինչը նրանց հետաքրքիր է: Ես ինչ-որ ժամանակ հետաքրքրվում էի հին հունարենով, բայց չեմ կարծում, որ մենք պետք է բոլորին անխտիր հունարեն սովորեցնենք: Ես չեմ կարծում, որ դա արդարացված է: Այն ինչ ստիպում ենք մարդկանց անել, ինչ բոլորի կողմից ընդունված է և այն ինչ անում են մարդիկ իրենց սեփական հետաքրքրասիրության համար, իմ կարծիքով, տարբեր բաներ են:
Ի՞նչ պրոբլեմներ կարող են այստեղ առաջանալ: Ասում են, թե դրանցից մեկն այն է, որ, մենք պետք է առաջին հերթին սովորեցնենք հիմունքները: Մենք չպետք է օգտագործենք համակարգիչներ, քանի դեռ չենք յուրացրել առարկայի հիմունքները:Եվ այստեղ ես սովորաբար հարցնում, թե ի՞նչ նկատի ունեք հիմունքներն ասելով: Ինչի՞ հիմունքներ: Օրինակ, արդյո՞ք մեքենա վարելու կարողության հիմունքների մեջ են մտնում դրա սպասարկելը կամ դրա նախագծումը: Արդյո՞ք գրելու հիմունքների մեջ է մտնում գրիչը, ծայրը վերանորոգել կարողանալը: Ես այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, մենք պետք է տարբերենք այն բանի հիմունքները, որը փորձում ենք անել, նրանից, թե ինչպես է դա արվում, և դա անելու մեխանիզմից: Ավտոմատացումը թույլ է տալիս մեզ կատարել այդ բաժանումը: Հարյուր տարի առաջ, փաստորեն, մեքենա վարելու համար անհրաժեշտ էր շատ բան իմանալ նրա կառուցվածքի մասին, օրինակ, թե ինչպես է աշխատում մեկնարկման համակարգը և այլն: Սակայն ավտոմեքենաների ավտոմատացումը թույլ տվեց հասնելու տարանջատման, և այժմ մեքենայի վարումը ամբողջովին առանձնացված է նրա նախագծումից ու սպասարկումից: Ինչպես մեքենա վարելու դեպքում այդ բաժանումը բերեց նրան, որ մեծ քանակով մարդկանց դա հասանելի դարձավ, ես հավատում եմ, որ մաթեմատիկայի դեպքում էլ նման բաժանումը կբերի նրան, որ դա հասանելի կլինի ավելի մեծ թվով մարդկանց, որոնք դրանով իրոք կարող են աշխատել:
Մի երկու բան էլ հիմունքների մասին: Կարծում եմ, մարդիկ շփոթում են իրերի ստեղծման հերթականությունը, այն հերթականության հետ, որով պետք է դրանք ուսումնասիրվեն: Պարզապես այն փաստից, որ թուղթը ստեղծվել է համակարգիչներից առաջ, չի հետևում, որ մենք առարկայի հիմքերը ավելի լավ կիմանանք, եթե մաթեմատիկա սովորեցնելու համար թուղթ օգտագործենք, քան եթե համակարգիչ օգտագործենք: Աղջիկս վերջերս ինձ լավ ուրախացրեց: Նա ինչ-որ բաներ էր սարքում, որոնց կոչում է թղթե լաբպփոպներ: Ես նրան ասացի. «Երբ ես քո տարիքին էի, նման բաներ չէի անում: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ չէի անում»: Մի փոքր մտածելուց հետո նա ասաց. «Թուղթ չկա՞ր»: Եթե դուք ծնվել եք համակարգչի և թղթի ի հայտ գալուց հետո, ապա որևէ նշանակություն չունի թե դրանցից որը կօգտագործվի ձեր ուսուցման համար, պարզապես դուք կուզեք ունենալ այդ անելու լավագույն միջոցը:

Շարունակելի
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 7 տարի 1 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Ինչպես երեխաներին իսկական մաթեմատիկա սովորեցնել 7 տարի 1 ամիս առաջ #711

Մյուս առարկությունը, որ ես լսում եմ այն է, որ համակարգիչները բթացնում են: Ասում են, որ եթե դուք օգտագործում եք համակարգիչ, ապա պարզապես անիմաստ կոճակներ եք սեղմում, բայց եթե դուք դա ձեռքով եք անում, ապա դա շատ ինտելեկտուալ գործ է: Այ դա, ասեմ որ ինձ շատ է զայրացնում: Միթե՞ դուք իրոք գտնում եք, որ այն մաթեմատիկան, որ մարդկանց մեծ մասը այսօր սովորում է դպրոցում, ավելին է քան պարզապես ինչ-որ անհասկանալի ընթացակարգերի կիրառումը աբստրակտ խնդիրների համար: Ես այդպես չեմ կարծում: Իսկ ավելի վատն այն է, որ ինչ նրանք սովորում են գործնականում անօգուտ է: Գուցե դա կիրառվեր 50 տարի առաջ, բայց ոչ հիմա:

Ես ուզում եմ հստակեցնել: Ես հավատում եմ, որ համակարգիչներն իրոք կարող են օգնել լուծել այս պրոբլեմը, մաթեմատիկական կրթությունը դարձնելով ավելի կոնցեպտուալ: Իհարկե, ինչպես և ցանկացած այլ գործիք, համակարգիչները նույնպես, կարող են օգտագործվել ոչ ճիշտ ձևով, օրինակ, ամեն ինչ մուլտիմեդիական ցուցադրման վերածելով, ինչպես մի անգամ ինձ ցույց տված ձեռքով հաշվելու օրինակում, ուր համակարգիչը փոխարինել էր ուսուցչին, ցույց տալով ուսանողներին, թե ինչպես լուծել խնդիրը ձեռքով: Դա պարզապես խելագարություն է: Ինչո՞ւ ենք մենք օգտագործում համակարգիչը ցույց տալով ուսանողներին, թե ինչպես լուծել խնդիրը ձեռքով, եթե դա պետք է անի համակարգիչը: Մենք ետ ենք գնում:

Մյուս հարցը, որ բարձրացվում է սովորաբար այն է, որ ձեռքով հաշվարկները նպաստում է ավելի լավ հասկանալուն: Իբրև թե, եթե դուք շատ հաշվարկներ եք անում պատասխանը ստանալու համար, դուք ավելի լավ եք հասկանում, թե այդ ամենը ինչպես է աշխատում: Մի բանի հետ այստեղ համաձայն եմ, դա այն է, որ պրոցեդուրաները և պրոցեսները հասկանալը կարևոր է: Բայց ժամանակակից աշխարհում դա սովորեցնելու հոյակապ միջոց կա: Եվ դա կոչվում է ծրագրավորում:

Ծրագրավորումը այն միջոցն է, որի օգնությամբ այսօր նկարագրվում են պրոցեդուրաների ու պրոցեսների մեծամասնությունը: Դա նաև հոյակապ հնարավորություն է գործընթացին ուսանողների ներգրավելու համար և համոզվելու, որ նրանք իսկապես հասկանում են: Եթե դուք իսկապես ուզում եք ստուգել, թե արդյոք դուք լավ եք հասկանում մաթեմատիկան, ծրագիր գրեք: Ծրագրավորումը հենց այն հնարավորությունն է, որ մենք պետք է օգտագործենք: Իրականում, ես առաջարկում եմ օգտագործել այս եզակի հնարավորությունը և դարձնել մաթեմատիկան միևնույն ժամանակ ավելի գործնական և ավելի կոնցեպտուալ: Ես չեմ կարող նշել մի այլ առարկա, որտեղ դա հնարավոր կլինի:

Սովորաբար, մենք ուսուցման պրոցեսի և իրական խնդիրների բարդության միջև ընտրություն կատարելու առաջ ենք կանգնում: Բայց այստեղ մենք կարող ենք դրանք համատեղել: Բացահայտվում են բազմաթիվ նոր հնարավորություններ: Դուք կարող եք լուծել շատ ավելի մեծ քանակով խնդիրներ: Եվ որ ավելի կարևոր է ուսանողները փորձ ձեռք կբերեն և կզարգացնեն ինտուիցիան շատ ավելի արագ, քան առաջ: Ձեռք կբերեն բարդ խնդիրներ լուծելու փորձ, դրանց հետ խաղալու և դրանք զգալու հնարավորություն: Մեզ պետք են մարդիկ, ովքեր կարող են ինտուիտիվ զգալ մաթեմատիկան: Իսկ դա անելու հնարավորություն մեզ տալիս են համակարգիչներ:

Բացի այդ, այն մեզ թույլ է տալիս փոխել ուսուցման ծրագրերը: Ավանդաբար, դրանք կառուցվում էին ըստ հաշվարկների բարդության աճման, բայց հիմա մենք կարող ենք վերակառուցել դրանք ըստ հասկացությունների բարդություն աճման, անկախ հաշվարկների բարդությունից: Ավանդաբար, ածանցյալ և ինտեգրալ ուսուցանում են բավական ուշ: Ինչո՞ւ է այդպես: Այդպես է, քանի որ հաշվարկները շատ բարդ են: Բայց իրականում, հասկացությունների մեծ մասը մատչելի է նաև ավելի փոքրերին:

Ուսուցման ծրագրերը փոխելու ճանապարհին խոչընդոտներից մեկն էլ քննություններն են: Իհարկե, քանի դեռ մենք բոլորին քննում ենք ձեռքով, շատ դժվար է ծրագրերը փոխել այնպես, որ ուսուցման ընթացքում համակարգիչներ օգտագործվեն:

Եվ դա իսկապես կարևոր է, կարևոր է, որ քննությունների ժամանակ կարողանանք օգտագործել համակարգիչներ: Այդ դեպքում մենք կարող ենք իրական աշխարհի հետ կապված հարցեր տալ:

Այնպես որ, կարծում եմ, մենք պետք է բարեփոխումներ կատարենք` ներդնելով համակարգիչները մաթեմատիկայի դասավանդման մեջ: Որպեսզի տնտեսությունն ու հասարակությունը վստահորեն առաջ շարժվեն, հենվելով այն բանի վրա, որ մարդիկ իրոք կտիրապետեն մաթեմատիկային: Մենք պետք է շարժվենք դեպի այն տնտեսությունը ուր բարձր մակարդակի մաթեմատիկան կլինի կյանքի անբաժան մասը: Մենք կարող ենք ներգրավել բազմաթիվ ուսանողների, և նրանք դրանից գոհ կլինեն: Եվ պետք է հասկանալ, որ սա ոչ թե մի փոքր քայլ է, այլ դա փորձ է հաղթահարելու դպրոցական մաթեմատիկայի և իրական մաթեմատիկայի միջև ընկած անդունդը: Եվ, ինչպես գիտեք, եթե անդունդը փորձեք հաղթահարել քայլելով, ապա ավելի լավ կլինի դա չսկսել քանի որ աղետն անխուսափելի է, այն կարելի է հաղթահարել թռիչքով, իհարկե լավ հաշվարկելով մեր թռիչքի դիֆերենցիալ հավասարումը:

Ես կցանկանայի տեսնել ամբողջովին նորացված, փոփոխված մաթեմատիկայի ուսուցման ծրագիր, սկզբից մինչև վերջ, որը կառուցվել է մեզ ամենուր շրջապատող համակարգչային տեխնոլոգիաների վրա: Համակարգիչները գրեթե ամենուր են և դրանք բացարձակապես ամեն տեղ կլինեն մի քանի տարի հետո: Ես նույնիսկ չեմ կարծում, որ մենք պետք է այդ առարկան մաթեմատիկա կոչենք, բայց ես վստահ եմ, որ դա ապագայում հիմնական առարկաներից մեկն է լինելու: Եկեք շարժվենք այդ ուղղությամբ և այդ պրոցեսում բավականություն կստանանք և մենք և ուսանողները:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Ինչպես երեխաներին իսկական մաթեմատիկա սովորեցնել 4 տարի 2 շաբաթ առաջ #1591

В распоряжении "Ъ" оказались результаты исследования "Перспективы развития образования до 2030 года", подготовленного экспертами Всемирного саммита по инновациям в сфере образования. Авторы работы пришли к выводу, что в ближайшие годы "систему образования ожидают кардинальные изменения". Так, госсредства перестанут быть главным источником финансирования образовательного процесса, а английский язык превратится в международный язык образования подобно средневековой латыни. Преподавателям при этом придется отказаться от традиционной роли лектора — они станут наставниками, которые помогают молодежи самостоятельно искать необходимую информацию.

Հոդվածն ամբողջությամբ այստեղ:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Ինչպես երեխաներին իսկական մաթեմատիկա սովորեցնել 2 տարի 8 ամիս առաջ #1687

Բարի օր, պարոն Աղեկյան:Հիշում ե՞ք խորհրդային տարիներին, յուրաքանչյուր դասարանի յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կային հատուկ խնդիրներ, որ կոչվում էին "ուսուցման պարտադիր արդյունքներ (обязательные результаты обучения)": Դրանք հաջորդաբար տպագրվում էին "Математика в школе" ամսագրում և թարգմանվում "Մաթեմատիկան դպրոցում"-ամսագրում: Ես այդ գաղափարը շատ էի հավանել, և խորհրդային տարիներին պարբերաբար դրանցով ստուգում էի աշակերտներիս կողմից թեմայի յուրացման մակարդակը:
Այժմ երբ "բարեփոխումների" արդյունքում աշակերտների գիտելիքների մակարդակը կտրուկ ընկել է, հիմնական դպրոցից ավագ դպրոց են գալիս ընդունակ, բայց արդեն ավերված աշակերտներ: Շատերը տարբեր նշանի թվերի հետ գործողություններ չեն կարողանում կատարել, էլ չասեմ, որ բազմապատկման աղյուսակը չգիտեն: Բայց ավագ դպրոցում էլ նրանք պետք է ումնասիրեն իրական թվերի հետ գործողություններ, լոգարիթմական և եռանկյունաչափական ֆունկցիաներ և այլն: Մի խոսքով հենց այնպես գալիս են դասի ու գնում են, լավագույն դեպքում խելոք նստելով ու գրատախտակից նկարելով, որովհետև դասի ընթացքում ժամանակը չի բավարարում արդյունավետ և հետևողականորեն լրացնելու յուրաքանչյուր աշակերտի բաց թողածը և միևնույն ժամանակ հետ չընկնել ծրագրից: Իմ կարծիքով այդ հիմա անհրաժեշտ է ունենալ համակարգչային մի ծրագիր, որով աշակերտը աստիճանաբար հանձնելով "մինիմումները" հասնի իր դասարանի մակարդակին:Ասենք կատարում է առաջադրանք տարբեր նշանի թվերի հետ գործողություններից, եթե հենց առաջին փորձից հաղթահարում է թեստը, ապա անցնում է երկրորդ փուլին ասենք` " գործողություններ տասնորդական կոտորակների հետ", իսկ եթե չի հաղթահարում, ապա լուծում է անհրաժեշտ քանակի միմյանցից տարբեր վարժություններ կամ էկրանին կարդում (լսում է) տեսական նյութը օրինակներով և կրկին փորձում հաղթահարել:
Դա աշակերտների հաստատ կհետաքրքրի, որովհետև մեր թվացյալ "անգրագետների" մեծ մասը հաճույքով են նստում համակարգչի մոտ:Դուք նմանատիպ թեստերի ծրագիր ունեք ԲՈԻՀ-երի դիմորդների համար, ես դրանից ժամանակին օգտվել եմ մասնավոր պարապմունքների ժամանակ:
Նման բան եղել է նաև տարիներ առաջ. դպրոցներին տրվեցին դիսկեր "Խաղում ենք մաթեմատիկա" ծրագրով, բայց այնքան էլ հաջող չէր, մի փոքր անլուրջ էր,շատ գրքային, կային շատ սխալներ,գործող հերոսները տգեղ էին, անդուր ձայներով և շարժումներով, մի խոսքով ծրագիրը կիրառություն չստացավ:
Եթե լինի այդպիսի պրոյեկտ, կարծում եմ շատերը կաջակցեն: Օրինակ ես կարող եմ առաջարկել իմ օգնությունը խնդիրների բազան համալրելու գործում,եթե անհրաժեշտ լինի մեխանիկական աշխատանք ասենք գրքերից բանաձևերն անցկացնել համակարգիչ որևէ մաթեմատիկական խմբագրիչի միջոցով, եթե որոշ օգնություն կամ ցուցումներ լինեն, ապա նաև ոչ բարդ ծրագրային հարցերում, ասենք խնդիրները տեղադրել բազայում կամ կատարել որոշ խմբագրումներ:
Կարծում եմ այդ ծրագիրը մեծ օգնություն կլինի և հիմնական դպրոցում ուսուցանելու ժամանակ գիտելիքների յուրացման աստիճանը ստուգելու համար, և ավագ դպրոցում հիմնական դպրոցի բացը լրացնելու համար:
Ինչ կարծիք ունեք, հնարավո՞ր է կյանքի կոչել մի այդպիսի անհրաժեշտ ծրագիր:
  • Ameli
  • Ameli's Avatar
Վերջին խմբագրումը: 2 տարի 8 ամիս առաջ by Ameli.
The administrator has disabled public write access.

Ինչպես երեխաներին իսկական մաթեմատիկա սովորեցնել 2 տարի 8 ամիս առաջ #1688

Տիկին Սաիլյան, մտահոգությունը հասկանալի է, մոտեցումը՝ ինձ շատ հարազատ, այսինքն պրոբլեմի լուծումը տեսնել էսօրվա հնարավորությունների միջոցով:
Ես հիմա աշխատում եմ մի նման բանի վրա՝ մաթեմատիկական խաղի:
Խաղի տարբերակն եմ ընտրել, քանի որ շատ լրջացնելու դեպքում, կարծում եմ, կարող է հակառակ էֆեկտը ստացվի՝ վանի իրենից երեխաներին:
Կարծում եմ, առաջին տարբերակը շատ չի ուշանա: Եթե տեսնեմ, որ հետաքրքրություն կա, կան որոշակի առաջարկություններ ինչ-ինչ փոփոխություններ անելու, կարելի է առաջարկություններն հաշվի առնելով բարելավել ու զարգացնել:
Կարելի է գնալ նաև Ձեր նշած տարբերակով, հատկապես, որ առաջարկում եք Ձեր օգնությունը: Մեծ, համակարգված, ամեն ինչը լավ մտածված նման միջավայր ուենալը մեծածավալ աշխատանք է ենթադրում: Դա կարող է նույնիսկ երկու հոգու համար ծանր բեռ լինի, բայց դա չի նշանակում, որ ես անհնար կամ անիմաստ եմ համարում:
Ձեր ասած թեստերում էլ կարող էի հուշումներ դնել, տուգանքներ սահմանելով, բայց դա նույնպես էապես կմեծացներ աշխատանքի ծավալը:
Եթե ինչ-որ պահի նման բան որոշեմ, անպայման կտեղեկացնեմ: Հիմա, եթե կարող եք, ինձ առանց բառային տեքստերի առաջադրանքներ ուղարկեք, 5-9 դասարանների ծրագով ու արագ պատասխաններ ունենալու հնարավորությամբ (20 հարցի համար ասածս խաղում տրվելու է մոտավորապես 4րոպե): Թվաբանություն, աստիճան, արմատ, կրճատ բազմապատկման բանաձևեր, եռանկյունաչափություն ու երկրաչափություն պետք չէ կամ առաջնահերթ չէ:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 2 տարի 8 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Ինչպես երեխաներին իսկական մաթեմատիկա սովորեցնել 2 տարի 8 ամիս առաջ #1689

Առաջադրանքը պետք է լինի թեստային, թե վարժություն: Շատ հետաքրքիր է եթե պետք է լինի առանց բառային տեքստերի , բայց չպետք է լինի թվաբանություն, աստիճան, արմատ, կրճատ բազմապատկման բանաձևեր, եռանկյունաչափություն ու երկրաչափություն , հապա ի՞նչ պետք է լինի, գծային և քառակուսային հավասարումնե՞ր: Մի օրինակ չե՞ք գրի:
  • Ameli
  • Ameli's Avatar
The administrator has disabled public write access.

Ինչպես երեխաներին իսկական մաթեմատիկա սովորեցնել 2 տարի 8 ամիս առաջ #1690

Առաջադրանքները թեստային են լինելու:
Ես չեմ ասում թվաբանություն, աստիճան, արմատ, կրճատ բազմապատկման բանաձևեր, եռանկյունաչափություն ու երկրաչափություն չպիտի լինի, այլ ասում եմ դրանց օրինակներ արդեն կազմել եմ, և լավ կլինի այլ թեմաներից լինեն: Չնայած դրանցից էլ որ լինեն, կարող են օգտակար լինել:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.
Գրառմանը շնորհակալություն են հայտնել: Ameli
  • Էջ.
  • 1
  • 2

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top