Հիմա 295  հյուր և 2 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
  • Էջ.
  • 1
  • 2

Թեմա: Ինչո՞ւ է պետք սովորել

Ինչո՞ւ է պետք սովորել 8 տարի 3 ամիս առաջ #104

Հայաստանում հաճախ մարդիկ սովորության ուժով, կամ որպես դպրոցի բնական ու տրամաբանական շարունակություն ուզում են ուսումը շարունակել ԲՈՒՀ-երում: Դպրոցական տարիքում, հասկանալի է, երեխան իվիճակի չէ խորությամբ պատկերացնել, թե ինչու է նա սովորում: Բայց այլ է հարցը 18 տարեկան մարդու մոտ: Նա պետք է որոշակի պատկերացումներ ունենա այս հարցի մասին:

Այս թեման նպատակ ունի քննարկումների միջոցով ավելի ակնհայտ ու պարզ դարձնել ուսման իմաստը: Սրանով կօգնենք նաև սովորողներին: Չէ՞ որ, երբ գիտակցեն, թե ինչու են սովորում, իմանան դրական կողմերը, ավելի կոգևորվեն ու ավելի վստահ կլինեն, որ իզուր չէ սովորելը(ինչպես այսօր շատերը իրենց թույլ են տալիս ասել կամ մտածել):
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 8 տարի 3 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

Re:Ինչո՞ւ է պետք սովորել 8 տարի 2 ամիս առաջ #191

Ես իմ աշակերտներին հաճախ եմ պատմում Իսահակյանի <Ամենապիտանի բանը> հեքիաթը:Այդ հեքիաթում արքան խոստանում է իր ժառանգությունը տալ 3 տղաներից նրան, ով շտեմարանը կլցնի աշխարհի ամենապիտանի բանով: Եվ հենց փոքր տղան(չգիտես ինչու հենց փոքրերն են հաղթում)ասում է.
-Հայրի´կ, ես շտեմարանը կլցնեմ լույսուվ, գիտության լույսով: Խելացի ու բազմափորձ արքան որոշում է իր թագավորությունը տալ նրան,ով հասկանում է գիտության լույսի արժեքը:
Ասեմ նաև, որ այն մի արժեք է,որը միշտ քո հետ է, ամեն հարցում օգնում է քեզ:Դրա իսկական արժեքը երեխաները շուտ չեն հասկանում, պարզապես պետք է նրանց մեջ աշխատասիրություն մտցնել, իսկ մնացածը իրեն-իրեն կհասկացվի:
  • Anjela
  • Anjela's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Ինչո՞ւ է պետք սովորել 8 տարի 2 ամիս առաջ #192

Anjela -ի խոսքերից:
Ես իմ աշակերտներին հաճախ եմ պատմում Իսահակյանի <Ամենապիտանի բանը> հեքիաթը:
Հարգելի Anjela վատ չէր լինի պատմեիք «Անահիտ» հեքիաթը:Բերեք համաձայնվեք, որ գիտության լույսը տանում է դեպի անխուսափելի կործանում, իսկ արհեստը՝ փրկություն:
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Ինչո՞ւ է պետք սովորել 8 տարի 2 ամիս առաջ #196

Հարգելի petmat, որքան հասկացա «անխուսափելի կործանում» արտահայտությունը իր կոնտեքստում պարունակում է.

1. էկոլոգիական աղետ
2. միջուկային պատերազմ
3. գենային ինժեներիա և այն:

Եթե այո, ապա Ձեր հետ համաձայն եմ, որ սրանք լուրջ վտանգ են ներկայացնում մարդկության համար և անհանգստանալու կարիք կա!

Սակայն չեմ հասկանում, թե ինչպես եք պատկերացնում այսօրվա արհեստը առանց գիտության զարգացման ու աճի: Չէ որ այսօր մարդիկ ոչ թե աշխատում են մանուֆակտուրաներում դազգահի առջև (ինչպես միջնադարում) այլ այդ պրոցեսը կատարվում է գործարաններում ավտոմատացված կերպով: Սրա անհրաժեշտությունը առաջացել է, իհարկե, երբ մարդը ուզել է, որ կազմակերպի արտադրանքի սերիական արտադրություն, հեշտացնի արտադրության պրոցեսը և այն դարձնի ավելի պրոդուկտիվ: Արհեստներում և տեխնիկայում հաջողությունը գիտության արգասիքն է և պահանջում է գիտության զարգացում: Այլ հարց է, որ այդ զարգացումը պետք է վերահսկվի:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 8 տարի 2 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

Re:Ինչո՞ւ է պետք սովորել 8 տարի 2 ամիս առաջ #198

Որեւէ մեկը կարող է բացատրել , թե ինչու՞ վաղվա արհեստավորը,արվեստագետը կամ բանասերը պարտավոր են կարողանալ գտնել ֆունկցիայի գրաֆիկին տրված կետում տարված շոշափողի հավասարումը:
  • petmat
  • petmat's Avatar
Վերջին խմբագրումը: 8 տարի 2 ամիս առաջ by petmat.
The administrator has disabled public write access.

Re:Ինչո՞ւ է պետք սովորել 8 տարի 2 ամիս առաջ #200

Եթե խոսքը հենց տրված կետում գրաֆիկին տարված շոշափողի հավասարումը գրելուն է վերաբերում, ապա դա ոչ միայն արհեստավորին ու հումանիտար մասնագիտություն ունեցողին պետք չէ, այլ շատ-շատերին:
Բայց ես սա հասկանում եմ ավելի լայն իմաստով, այսինքն, իմ կարծիքով, խոսքը հոսքային դասարաններում ոչ մասնագիտական առարկաները բեռնաթափելու մասին է: Եթե այդ իմաստով, ապա համաձայն եմ: Ավելին, ճիշտ եմ համարում, որ ոչ մասնագիտական առարկաների քննություները փոխարինվեն ստուգարքներով:
Բայց հիմա էլ հակառակ կողմի վրա շատ չթեքվելու խնդիր է առաջանում: Ասածս բացատրեմ օրինակով: Կարծում եմ, որ նույնիսկ հումանիտար մասնագիտություն ընտրած մարդը պետք է կարողանա տարբերել անհրաժեշտ և բավարար պայմանները: Դրանց չիմացության շատ օրինակներ կարելի է գտնել մամուլում, պարզ երևում է, որ տվյալ լրագրողը չի տարբերում անհրաժեշտ և բավարար պայմանները:
Եվ մի բան ևս կարևոր է նկատի ունենալ: Օրիկակ, բռնցքամարտիկը ոչ միյան բռնցքամարտի պարապմունքներ է անում, այլ վազքի, լողի, այսինքն չի կարելի շատ նեղացնել ուսումասիրվող ոլորտը, դրանք օգնում են ընդհանուր “մարզավիճակը” պահելուն:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 403
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 8 տարի 2 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Ինչո՞ւ է պետք սովորել 8 տարի 2 ամիս առաջ #201

Երբ մահացել էր մեր դպրոցի աշակերտուհիներից մեկր, մայրը շատ մղկտում էր նաև այն բանի հանար, որ աղջկան անտեղի, իզուր տանջել են,որ սխալներ են թույլ տվել ախտորոշման հարցում և այլն: Դպրոց բոլորս վերադարձանք շատ ծանր զգացումներով:
Անհրաժեշտություն կար երեխաների հետ կիսվել, քննարկել,լավ մարդու, լավ մասնագետի մասին:
Եզրակացությունը շատ պարզ ու հասկանալի էր:Յուրաքանչյուր գործում, այդ թվում նաև ուսուցչի, առաջին տեղը Մարդն է: Անգամ եթե գիտելիքները շատ լավը չեն, լավ մարդ լինելը, անկեղծ լինելը,մեծ հաջողություն է: Բայց անգամ շատ լավ Մարդը, եթե լավ մասնագետ չէ, ասել է, թե, եթե լավ չի սովորել, գոնե մասնագիտականը, ապա չի կարող օգուտ տալ մարդկությանը:Իսկ եթե նորմալ մարդ ես, ապա առանց դրա քո կյանքը լիարժեք լինել չի կարող: Ահա, թե ինչու է պետք սովորել ու լավ սովորել:
  • anushik
  • anushik's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Ինչո՞ւ է պետք սովորել 8 տարի 1 շաբաթ առաջ #271

Սովորում են,որովհետև մոդա է,ոնց, հարևանիս տղեն սովորի, իմը չէ? Սովորում են, որպեսզի լրացնեն գործազուրկների բանակը: Սովորում են, որպեսզի գնան Ռուսաստան և զբաղվեն առևտրով կամ էլ շինարարությամբ: Սովորում են որպեսզի երբ պապան աշխատանքի տեղավորի.......ԴԻՊԼՈՄ ՈՒՆԵՆԱ: Սովորում են, որովհետև....բա ինչ անեն, դպրոցը ավարտել են , անելու բան էլ չունեն:Սովորում են, որովհետև ավարտելուց հետո ՔԵՌԻՆ աշխատանք է խոսք տվել: Չէ, կան նաև,որ սովորում են,սովորում են, սովորում են, որպեսզի լավ աշխատանք ունենան և լավ ապրեն, մար-դա-վա-րի,բայց նրանց ցավոք ոչ-ոք չի էլ նկատում......դու ՔԵՌԻ ՉՈՒՆԵՍ,դու ինչ մարդ ես: Հետո սկսվում է գաղթը, հետո էլ զարմանում են, թե ինչի համար են գնում?.................
  • Ararat
  • Ararat's Avatar
The administrator has disabled public write access.
  • Էջ.
  • 1
  • 2

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top