contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Թեմա: Գո՞հ եք մաթեմատիկայի դպրոցական դասագրքերից

Գո՞հ եք մաթեմատիկայի դպրոցական դասագրքերից 8 տարի 1 շաբաթ առաջ #5

Ճիշտ կլինի քննարկումները լինեն կոնկրետ, այսինքն նշվի թե որ դասագիքի մասին է խոսքը և կարծիքները հիմնավորվեն փաստերով, օրինակներով:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 8 տարի 1 շաբաթ առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

RE: Գո՞հ եք մաթեմատիկայի դպրոցական դասագրքերից 7 տարի 9 ամիս առաջ #27

Ոչ, դժգոհ եմ միանշանակ: Դասագրքերը կազմված են անհասկանալի սկզբունքներով, նյութը բացատրվում է բարդ ու ոչ հասանելի: Անգամ ես, լինելով մաթեմատիկայի մասնագետ, մի քանի անգամ կարդում եմ նյութը, որպեսզի ընկալեմ ու բացատրեմ երեխային: Ուր են մեր դասագրքերը...
  • tatevvk
  • tatevvk's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Գո՞հ եք մաթեմատիկայի դպրոցական դասագրքերից 7 տարի 9 ամիս առաջ #29

tatevvk -ի գրառումից:
Ոչ, մի քանի անգամ կարդում եմ նյութը, որպեսզի ընկալեմ ու բացատրեմ երեխային: Ուր են մեր դասագրքերը...
Շնորհավորում եմ,կեցես: Ես մի անգամ կարդալուց հետո , սպանեն, երկրորդ անգամ չեմ կարդա:
Խոսքս հատկապես 6-րդ, 7-րդ դասարանի դասագրքերին է վերաբերվում:
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Գո՞հ եք մաթեմատիկայի դպրոցական դասագրքերից 7 տարի 9 ամիս առաջ #45

Դժբախտաբար կոնկրետ օրինակներով չեմ կարող նշել քանի որ դպրոցական դասագրքերի հետ վերջին անգամ շփվել եմ մի քանի տարի առաջ բայց հիշում եմ որ նյութը ներկայացված էր բարդ բացի այդ գրքի վերջում տրվող պատախաններում առկա էին սխալներ.
  • Tigran_M
  • Tigran_M's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Գո՞հ եք մաթեմատիկայի դպրոցական դասագրքերից 7 տարի 9 ամիս առաջ #50

Մաթեմատիկայի դասագրքերից խոսել ենք բազմիցս: Մեր դպրոց եկան տարիներ առաջ, հարցում արեցին, ասեցինք, որ գոհ չենք: Տվեցինք դասագրքի անունը, նշեցինք հեղինակների անունները, այսինքն` տվյալ դեպքում`անունը, բայց ոչինչ չօգնեց: Գիրքը նորից վերահրատարակվեց:
Իսկ, ընդհանրապես ասած, այսօր այլ մոտեցում է պետք, ի նկատի ունեմ, մեզ անհրաժեշտ են նոր, էլեկտրոնային նյութեր, անիմացիաներով, երեխաներին գրավող միջոցներով:
  • anushik
  • anushik's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Գո՞հ եք մաթեմատիկայի դպրոցական դասագրքերից 7 տարի 9 ամիս առաջ #67

Հարց է ծագում. հնարավոր է ունենալ մանկավարժական գրագետ լեզվով գրված ,փորձառու հանձնաժողովի կողմից արված տեղին դիտողություններով սրբագրված, մշակված դասագիրք, որը զուրկ է վրիպակներից(տպագրական սխալները ,անշուշտ, ամենամեծ խնդիրը չէն) և որը պիտանի կհամարվի տարիներ շարունակ:Գուցե հնարավոր է, այս հարցին ավելի ճիշտ մոտեցում ցույց կտան փորձառու մանկավարժներն ու գիտության այրերը:Բայց մի բանում հստակ համոզված կարող եմ լինել.ինչպիսի աշխատություն էլ ստեղծվի ,միշտ կգտնվի գոնե մեկը , որին ինչ-որ բան դուր չի գա(խոսքը տպագրական սխալների մասին չէ) և այդ մեկի հետ ինչ-ինչ հանգամանքների բերումով ոմանք համամիտ կլինեն:Հետևաբար վերը զևակերպված հարցը կոռեկտ չէ , այսինքն ինչ` լավ գիրք չենք ունենալու? Այս հարցը ևս կոռեկտ չէ , լավ գրքեր այսօր էլ ունենք (ըստ ինձ լավագույն հաջողվածները երկրաչափության գրքերն են) , բայց բոլորիս հայտնի պատճառներով դրանք կոնկուրենցիային չեն մասնակցում(այլ կերպ ասած բիզնեսի շուկայից դուրս են մնացել).Բայց եթե նույնիսկ գիրքը "լավն է" չմոռանանք , որ գրքից ճիշտ օգտվել երեխան ինքնուրույն չի կարող, պետք է մանկավարժի միջամտությունը:Մանկավարժը պետք է ունենա իր սեփական մեթոդները, միայն նա լավ գիտի ինչն է լավ իր դասարանի համար ,որ մեկնաբանությունն է ավելի ընդունելի և հասկանալի:
Հարգելիներս , "բերեք ունենանք" լավ մանկավարժներ, իսկ լավ գրքեր ինքնըստինքյան կստեղծվեն:
  • Levon
  • Levon's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Գո՞հ եք մաթեմատիկայի դպրոցական դասագրքերից 7 տարի 9 ամիս առաջ #117

Levon -ի խոսքերից:
Հարգելիներս , "բերեք ունենանք" լավ մանկավարժներ, իսկ լավ գրքեր ինքնըստինքյան կստեղծվեն:
Ենթադրենք համաձայն եմ:Ունենք լավ մանկավարժներ եւ ........ուսմասվարներ, տնօրեններ, տեսուչներ, մեթոդիստներ , որոնք քեզ պարտադրում են անել այն, ինչը չի կարելի անել:Էդ լավ ուսուցիչը գլուխը որ քարովը տա, երբ վստահ է, որ ճիշտը ինքն է:
  • petmat
  • petmat's Avatar
Վերջին խմբագրումը: 7 տարի 9 ամիս առաջ by petmat.
The administrator has disabled public write access.

RE: Գո՞հ եք մաթեմատիկայի դպրոցական դասագրքերից 7 տարի 9 ամիս առաջ #124

Ֆիզմաթ հոսքի 10-րդ դասարանի ոչ մի աշակերտ չի իմանա թե աքսիոմ բառն ինչ է,կամ երկրաչափության մեջ դրանք որոնք են-ըստ երևույթի դա հատկությունն է հա՞:Կան հատկություններ,որոնք պետք չի ապացուցել,հետո կան կետի,ուղղի,հարթության սահմանումներ-հետաքրքիր դասագիրք է:
Մի մանկավարժ էլ ես եմ-լավ մանկավարժ չեմ,բայց վատն էլ չեմ-աքսիոմի մասին հատուկ ասել եմ:
  • Anahit
  • Anahit's Avatar
The administrator has disabled public write access.

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top