contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Թեմա: ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ

Re:ՄԱԹԵՄԱԹԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 2 տարի 7 ամիս առաջ #1670

Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրները: - ABCA1B1C1 պրիզմայի հիմքը կանոնավոր եռանկյուն է և A1AC անկյունը հավասար է A1AB անկյանը, հավասար է ալֆայի:
1. Ալֆան փոքր է 150 աստիճանից:
2. Ալֆայի ցանկացած թույլատրելի արժեքի դեպքում AA1 կողին առընթեր երկնիստ անկյունը 60 աստիճան է:

- ABCDA1B1C1D1 պրիզմայի հիմքը շեղանկյուն է և A1AD անկյունը հավասար է A1AB անկյանը, հավասար է ալֆայի:
1. Եթե DAB անկյունը 120 աստիճան է, ապա ալֆան մեծ է 120 աստիճանից:
2. Ալֆայի ցանկացած արժեքի դեպքում AB1C եռանկյունը հավասարասրուն է:
  • MAT
  • MAT's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Fresh Boarder
  • Գրառումներ. 1
  • Վարկանիշ: 0
Վերջին խմբագրումը: 2 տարի 7 ամիս առաջ by MAT.
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱԹԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 2 տարի 7 ամիս առաջ #1671

MAT wrote:
Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրները: - ABCA1B1C1 պրիզմայի հիմքը կանոնավոր եռանկյուն է և A1AC անկյունը հավասար է A1AB անկյանը, հավասար է ալֆայի:
1. Ալֆան փոքր է 150 աստիճանից:
2. Ալֆայի ցանկացած թույլատրելի արժեքի դեպքում AA1 կողին առընթեր երկնիստ անկյունը 60 աստիճան է:

- ABCDA1B1C1D1 պրիզմայի հիմքը շեղանկյուն է և A1AD անկյունը հավասար է A1AB անկյանը, հավասար է ալֆայի:
1. Եթե DAB անկյունը 120 աստիճան է, ապա ալֆան մեծ է 120 աստիճանից:
2. Ալֆայի ցանկացած արժեքի դեպքում AB1C եռանկյունը հավասարասրուն է:
[attachment:1]IMG_20150525_090806.jpg[/att
IMG_20150525_091954.jpg

achment]
  • lyudvig.nerkararyan@mail.ru
  • lyudvig.nerkararyan@mail.ru's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Fresh Boarder
  • Գրառումներ. 18
  • Ստացած շնորհակալությունները. 8
  • Վարկանիշ: 4
The administrator has disabled public write access.
Գրառմանը շնորհակալություն են հայտնել: MAT

Re:ՄԱԹԵՄԱԹԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 2 տարի 7 ամիս առաջ #1672

Բարև ձեզ, կարող եք բացատրել տվյալ խնդրի լուծման ձևը։
Attachments:
  • ArmAlv
  • ArmAlv's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Fresh Boarder
  • Գրառումներ. 3
  • Վարկանիշ: 0
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱԹԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 2 տարի 7 ամիս առաջ #1673

ArmAlv wrote:
Բարև ձեզ, կարող եք բացատրել տվյալ խնդրի լուծման ձևը։
.
IMG_20150530_094018.jpg
  • lyudvig.nerkararyan@mail.ru
  • lyudvig.nerkararyan@mail.ru's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Fresh Boarder
  • Գրառումներ. 18
  • Ստացած շնորհակալությունները. 8
  • Վարկանիշ: 4
The administrator has disabled public write access.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 2 տարի 7 ամիս առաջ #1674

3-րդ շտեմարանում այդպիսի խնդիր հանդիպեց, որի ձևակերպումը իմ կարծիքով անորոշ է: Խնդիրը մեկնաբանվում է երկու իմաստով, որի պատճառով պատասխանը փոխվում է:
Գլուխ 3, բաժին 2 , խնդիր 11.1
Անվերջ թվաբանական պրոգրեսիան կարող է պարունակել միայն մե՛կ ամբողջ թիվ: Սխալ է:

Անվերջ թվաբանական պրոգրեսիան կարո՛ղ է պարունակել միայն մեկ ամբողջ թիվ: ճիշտ է:

Առաջին ընթերցումից և անցյալ տարի, և այս տարի հասկացել եմ առաջին ձևով, ու կարծել եմ թե պատասխանը սխալ է: Կրկին կարդալով մտածել եմ, որ երկրորդը նկատի ունեն ու առաջինն է դարձել անհավանական: Մինչ այդ մտածում էի թե երկիմաստությունները միայն հայոց լեզվի շտեմարաններում կարող են հանդիպել:
  • Ameli
  • Ameli's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Moderator
  • Գրառումներ. 25
  • Ստացած շնորհակալությունները. 28
  • Վարկանիշ: 7
The administrator has disabled public write access.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 2 տարի 7 ամիս առաջ #1675

Ameli wrote:
Երրորդ շտեմարանում այդպիսի խնդիր հանդիպեց, որի ձևակերպումը իմ կարծիքով անորոշ է: Խնդիրը մեկնաբանվում է երկու իմաստով, որի պատճառով պատասխանը փոխվում է:
Գլուխ 3, բաժին 2 , խնդիր 11.1
Անվերջ թվաբանական պրոգրեսիան կարող է պարունակել միայն մե՛կ ամբողջ թիվ: Սխալ է:

Անվերջ թվաբանական պրոգրեսիան կարո՛ղ է պարունակել միայն մեկ ամբողջ թիվ: ճիշտ է:

Առաջին ընթերցումից և անցյալ տարի, և այս տարի հասկացել եմ առաջին ձևով, ու կարծել եմ թե պատասխանը սխալ է: Կրկին կարդալով մտածել եմ, որ երկրորդը նկատի ունեն ու առաջինն է դարձել անհավանական: Մինչ այդ մտածում էի թե երկիմաստությունները միայն հայոց լեզվի շտեմարաններում կարող են հանդիպել:

Ես ոչ մի երկիմաստություն չեմ տեսնում(ոնց ուզում եմ երկիմաստություն գտնել, չեմ գտնում)` եթե կարող է, ապա ճիշտ է, իսկ եթե չի կարող, ապա սխալ է:
Բայց քանի որ կարող է` օրինակ 1, 1+արմատ2, 1+2*արմատ2, ..., ուրեմն ճիշտ է:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 401
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 2 տարի 7 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 2 տարի 7 ամիս առաջ #1676

Ես փորձել եմ այդ իմաստները շեշտի միջոցով ցույց տալ, կարդալու ինտոնացիայով հեշտ է տարբերակել այդ իմաստները:
I իմաստ. "Ցանկացած անվերջ թվաբանական պրոգրեսիա կարող է պարունակել միայն մեկ ամբողջ թիվ"- սա սխալ ասույթ է , քանի որ կան թվաբանական պրոգրեսիաներ, որոնք որոնք մեկից ավելի ամբողջ թվեր են պարունակում: Ի դեպ "ցանկացած" բառը կարող ենք դեն նետել և նորից հասկանալ նույն իմաստով, ինչպես օրինակ հետևյալ ասույթներում "ցանկացած" բառը բացակայում է, սակայն նկատի է առնվում. "մարդը մահկանացու է","դրական տարբերությամբ թվաբանական պրոգրեսիան աճող է":
II իմաստ. "Գոյություն ունի անվերջ թվաբանական պրոգրեսիա, որը պարունակում է միայն մեկ ամբողջ թիվ" -սա ճիշտ ասույթ է, որը հաստատում է Ձեր բերած օրինակը: Այստեղ էլ "գոյություն ունի" բառը կարելի է բաց թողնել` կստացվի "Անվերջ թվաբանական պրոգրեսիան կարող է պարունակել միայն մեկ ամբողջ թիվ" այսինքն կարող է գտնվել անվերջ թվաբանական պրոգրեսիա, որը պարունակում է միայն մեկ ամբողջ թիվ:
  • Ameli
  • Ameli's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Moderator
  • Գրառումներ. 25
  • Ստացած շնորհակալությունները. 28
  • Վարկանիշ: 7
Վերջին խմբագրումը: 2 տարի 7 ամիս առաջ by Ameli.
The administrator has disabled public write access.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 2 տարի 7 ամիս առաջ #1677

Հիմա հասկանալի է ինչ նկատի ունեք, բայց ես միայն երկրորդ տարբերակն եմ ընկալում գրածից:
Ձեր բերած "մարդը մահկանացու է" կամ "Ցանկացած մարդ մահկանացու է" դրա անալոգը չէ: Հարցը նման է հետևյալին."Բնական թիվը կարող է լինել 7-ի բազմապատիկ":
Ո՞նց կպատասխանեիք այս հարցին, միթե՞ չեք պատասխանի - ճիշտ է:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 401
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top