contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

1. B թիվը ստացվում է  A եռանիշ թվից` նրա թվանշանները հակառակ հերթականությամբ գրելով: Նրանց գումարում ստացվող թվի բոլոր թվանշանները կարո՞ղ են լինել կենտ թվեր:

2. Նկար 1-ի պատկերը բաժանելով ճիշտ չորրս մասի` վերադասավորեք այդ մասերը այնպես, որ ստացվի նկար 2-ի պատկերը:

                    

                       Նկ. 1                                       Նկ. 2

3. Հանրապետության հրապարակից մինչև քաղաքապետարան վազքի մրցույթին մասնակցեցին երեք մարզիկ: Առաջինը մեկնարկեց Գրիգորը, ապա` Ստեփանը, և վերջինը` Լիլիթը: Ավարտից հետո պարզվեց, որ Գրիգորը մյուսներին վազանցել է 10 անգամ, Լիլիթը` 6 անգամ, իսկ Ստեփանը` 4 անգամ, ընդ որում երեք մարզիկները ոչ մի անգամ միաժամանակ նույն կետում չեն գտնվել: Ի՞նչ հերթականությամբ նրանք հատեցին վերջնագիծը, եթե հայտնի է, որ նրանք վերջնագծին հասան ոչ միաժամանակ:

Լուծումները կարելի է ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, մինչև հոկտեմբերի 20-ը:

Մրցույթի արդյունքները ամփոփված են (տես հաղթողներ բաժինը): Տեղադրում եմ խնդիրների լուծումները:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

1. Այո: Օրինակ 419-ը: Այդ դեպքում կունենանք 419+914=1333, որի բոլոր թվանշանները կենտ են:

2. Տես նկարը:

                      62

3. Գրիգորը մեկնարկել է առաջինը: Որպեսզի նա 10 անգամ վազանցնի մյուսներին պետք է, որ Ստեփանն ու Լիլիթը նրան վազանցեին գոնե 10 անգամ: Քանի որ Ստեփանի ու Լիլիթի վազանցումները` 4+6=10. ապա նրանք վազանցել են միայն Գրիգորին և իրար չեն վազանցել: Այն բանից հետո, երբ Գրիգորը կատարում է 10 վազանցում, նա նորից դառնում է առաջինը: Հետևաբար նրանք վերջնագծին հասել են նույն հերթականությամբ, ինչ հերթականությամբ մեկնարկել են:

                                 

Մուտք

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top