contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

218. Ապացուցեք, որ. ա) ուղիղ պրիզմայի բոլոր կողմնային նիստերը ուղղանկյուններ են, բ) կանոնավոր պրիզմայի բոլոր կողմնային նիստերը հավասար ուղղանկյուններ են:   Լուծումը

221. Կանոնավոր եռանկյուն պրիզմայի հիմքի կողմը 8սմ է, կողմնային կողը՝ 6սմ: Գտեք այն հատույթի մակերեսը, որն անցնում էվերին հիմքի կողմով և դրան հանդիպակաց ստորին հիմքի գագաթով:   Լուծումը

222. Ուղիղ պրիզմայի հիմքը հավասարասրուն սեղան է, որի հիմքերը 25սմ և 9սմ են, բարձրությունը՝ 8սմ: Գտեք պրիզմայի կողմնային կողերին առընթեր երկնիստ անկյունները:   Լուծումը

225. Կանոնավոր քառանկյուն պրիզմայի անկյունագիծը կողմնային նիստի հարթության հետ կազմում է 30º անկյուն: Գտեք պրիզմայի անկյունագծի և հիմքի հարթության կազմած անկյունը:   Լուծումը

227. Պրիզմայի հիմքը ABC  կանոնավոր եռանկյունն է: AA1 կողմնային կողը հավասար անկյուններ է կազմում հիմքի AC և AB կողերի հետ: Ապացուցեք, որ. ա) BC^AA1, բ) CC1B1B-ն ուղղանկյուն է:   Լուծումը

229. Կանոնավոր n-անկյուն պրիզմայի բարձրությունը h է, իսկ հիմքի կողմը՝ a: Հաշվեք պրիզմայի կողմնային և լրիվ մակերևույթների մակերեսները, եթե ա)  n=3, a=10սմ, h=15սմ, բ)  n=4, a=12դմ, h=8դմ, գ)  n=6, a=23սմ, h=5դմ, դ)  n=5, a=0,4մ, h=10սմ:   Լուծումը

230. Ուղիղ պրիզմայի հիմքը եռանկյուն է, որի երկու կողմերը 5սմ և 3սմ են, իսկ դրանց կազմած անկյունը՝ 120º: Կոմնային նիստերի մակերեսներից մեծագույնը 35սմ2 է: Գտեք պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը:   Լուծումը

232. Ուղղանկյունանիստի անկյունագիծը d է և հիմքի հարթության հետ կազմում է φանկյուն, իսկ կողմնային նիստերից մեկի հետ՝ α անկյուն: Գտեք ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը:   Լուծումը

234. Ուղիղ պրիզմայի հիմքը ուղղանկյուն եռանկյուն է: Ներքնաձիջի միջնակետով տարված է նրան ուղղահայաց հարթություն: Գտեք հատույթի մակերեսը, եթե էջերը 20սմ և 21սմ են, իսկ պրիզմային կողմնային կողը 42սմ է:   Լուծումը

235. Ուղիղ պրիզմայի հիմքը ուղղանկյուն եռանկյուն է՝ φսուր անկյունով: Այդ անկյան դիմացի էջով և տվյալ էջին հանդիպակաց՝ մյուս հիմքի գագաթով տարված է հատույթ, որը հիմքի հարթության հետ կազմում է θանկյուն: Գտեք պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսի և այդ հատույթի մակերեսի հարաբերությունը:   Լուծումը

236. Ապացուցեք, որ թեք պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա ուղղահայաց հատույթի պարագծի և կողմնային կողի արտադրյալին:   Լուծում

238. Եռանկյուն թեք պրիզմայի երկու կողմնային նիստերը փոխուղղահայաց են, իսկ նրանց ընդհանուր կողը, որը 24սմ է, գտնվում է մյուս երկու կողմնային կողերից 12սմ և 35սմ հեռավորության վրա: Գտեք պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը:   Լուծումը

241. Բուրգի հիմքը զուգահեռագիծ է, կողմերն են 5մ և 4մ, իսկ փոքր անկյունագիծը 3մ է: Բուրգի բարձրությունը 2մ է և անցնում է հիմքի անկյունագծերի հատման կետով: Գտեք բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը:   Լուծումը

245. Բուրգի հիմքը ուղղանկյուն է, որի անկյունագիծը 8սմ է: կողմնային նիստերից երկուսի հարթություններն ուղղահայաց են հիմքի հարթությանը, իսկ մյուս երկու կողմնային նիստերը հիմքի հետ կազմում են 30º և 45º անկյուններ: Գտեք բուրգի մակերևույթի մակերեսը:   Լուծումը

246. Եռանկյուն բուրգի բարձրությունը 40սմ է, իսկ կողմնային նիստերից յուրաքանչյուրի բարձրությունը, որը տարված է բուրգի գագաթից, 41սմ է: ա) Ապացուցեք, որ բուրգի բարձրությունն անցնում է նրա հիմքին ներգծած շրջանագծի կենտրոնով: բ) Գտեք բուրգի հիմքի մակերեսը, եթե նրա պարագիծը 42սմ է:   Լուծումը

247. Բուրգի հիմքին առընթեր երկնիստ անկյունները հավասար են: Ապացուցեք, որ. ա) բուրգի բարձրությունն անցնում է նրա հիմքին ներգծած շրջանագծի կենտրոնով, բ) բոլոր կողմնային նիստերի բարձրությունները, որ տարված են բուրգի գագաթից, հավասար են, գ) բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքի պարագծի և կողմնային նիստի՝ գագաթից տարված բարձրության արտադրյալի կեսին:   Լուծումը

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top