contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

289. Ուղղանկյունանիստի անկյունագիծը կողմնային նիստի հարթության հետ կազմում է α անկյուն, իսկ հիմքի հարթության հետ՝ β անկյուն: Գտեք այդ ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա բարձրությունը h է:   Լուծումը

291. ABCDA1B1C1D1 ուղղանկյունանիստում B1D անկյունագիծը հիմքի հարթության հետ կազմում է 45o անկյուն, իսկ A1B1BD երկնիստ անկյունը 60o է: Գտեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա հիմքի անկյունագիծը 12սմ է:   Լուծումը

293. Գտեք ABCA1B1C1 ուղիղ պրիզմայի ծավալը, եթե ÐBAC=90o, BC=37սմ, AB=35սմ, AA1=1,1դմ:   Լուծումը

294. Գտեք ABCA1B1C1 ուղիղ պրիզմայի ծավալը, եթե բ) ÐAB1C=60o, AB1=3, CB1=2, և BB1 կող ունեցող երկնիստ անկյունը ուղիղ անկյուն է:   Լուծումը

295. Գտեք ABCA1B1C1 ուղիղ պրիզմայի ծավալը, եթե ÐABC և BB1=BD, որտեղ BDABC եռանկյան բարձրությունն է:   Լուծումը

296. Գտեք ABCA1B1C1 ուղիղ պրիզմայի ծավալը, եթե AB=BC, ÐABC=α, A1C անկյունագիծը l է և հիմքի հարթության հետ կազմում է β անկյուն:   Լուծումը

297. Ուղիղ պրիզմայի հիմքը զուգահեռագիծ է: Հիմքերից մեկի a կողմով և մյուս հիմքի՝ դրան հանդիպակաց կողմով տարված է հատույթ, որը հիմքի հարթության հետ կազմում է β անկյուն: Այդ հատույթի մակերեսը Q է: Գտեք տրված պրիզմայի ծավալը:   Լուծումը

298. Գտեք այն կանոնավոր n-անկյուն պրիզմայի ծավալը, որի բոլոր կողերը a են, եթե. ա) n=3, դ) n=8:   Լուծումը

299. Կանոնավոր եռանկյուն պրիզմայում ստորին հիմքի կողմով և վերին հիմքի՝ դրան հանդիպակաց գագաթով տարված է մի հատույթ, որը հիմքի հարթության հետ կազմում է 60o անկյուն: Գտեք այդ պրիզմայի ծավալը, եթե հիմքի կողմը a է:   Լուծումը

300. Կանոնավոր վեցանկյուն պրիզմայի ամենամեծ անկյունագիծը 8սմ է և կողմնային կողի հետ կազմում է 30o անկյուն: Գտեք պրիզմայի ծավալը:   Լուծումը

304. Գլանի հիմքի մակերեսը Q է, իսկ նրա առանցքային հատույթի մակերեսը՝ S: Գտեք գլանի ծավալը:   Լուծումը

306. Գլանին ներգծված է կանոնավոր n-անկյուն պրիզմա: Գտեք պրիզմայի և գլանի ծավալների հարաբերությունը, եթե. ե) n-ը կամայական ամբողջ թիվ է:   Լուծումը

311. Գտեք այն թեք պրիզմայի ծավալը, որի հիմքը 10սմ, 10սմ, 12սմ կողմերով եռանկյուն է, իսկ կողմնային կողը, որը 8սմ է, հիմքի հարթության հետ կազմում է 60o անկյուն:  Լուծումը

312. Գտեք ABCA1B1C1 թեք պրիզմայի ծավալը, եթե AB=BC=CA=a, ABB1A1-ը շեղանկյուն է, AB1<BA1, AB1=b, իսկ AB կող ունեցող երկնիստ անկյունը ուղիղ անկյուն է:  Լուծումը

313. ABCA1B1C1 պրիզմայի հիմքը m կողմով ABC հավասարակողմ եռանկյունն է, A1 գագաթը պրոյեկտվում է այդ հիմքի կենտրոնին, իսկ AA1 կողը հիմքի հարթության հետ կազմում է φանկյուն: Գտեք պրիզմայի ծավալը:  Լուծումը

314. ABCA1B1C1 թեք պրիզմայի հիմքը ABC ուղղանկյուն եռանկյունն է՝ AB=7սմ և AC=24սմ էջերով: A1 գագաթը հավասարապես է հեռացված A, B և C գագաթներից: Գտեք պրիզմայի ծավալը, եթե  նրա AA1 կողը հիմքի հարթության հետ կազմում է 45o անկյուն:  Լուծումը

315. Թեք զուգահեռանիստի հիմքը քառակուսի է, որի կողմը 1մ է: Կողմնային կողերից մեկը հիմքի՝ իրեն կից յուրաքանչյուր կողի հետ կազմում է 60o անկյուն և ունի 2մ երկարություն: Գտեք զուգահեռանիստի ծավալը:  Լուծումը

316. Թեք զուգահեռանիստի հիմքը ABCD զուգահեռագիծն է, որում AB=3դմ, AD=7դմ և BD=6դմ: AA1C1C անկյունագծային հատույթը, որի մակերեսը 1մ2 է, ուղղահայաց է հիմքի հարթությանը: Գտեք զուգահեռանիստի ծավալը:  Լուծումը

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top