contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

264. Ապացուցեք, որ հավասարակողմ եռանկյան անկյուններից յուրաքանչյուրը 60o է:   Լուծումը

265. Ապացուցեք, որ հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները սուր են:   Լուծումը

270. ABC եռանկյան AM միջնագիծը հավասար է BC կողմի կեսին: Ապացուցեք, որ DABC–ն ուղղանկյուն եռանկյուն է:   Լուծումը

271. Ապացուցեք, որ եթե եռանկյան արտաքին անկյունն երից մեկը կրկնակի մեծ է նրա այդ անկյանը ոչ կից որևէ անկյունից, ապա այդ եռանկյունը հավասարասրուն է: Արդյոք ճշմարի՞տ է հակադարձ պնդումը:   Լուծումը

272. Ապացուցեք, որ հավասարասրուն եռանկյան հիմքի հանդիպակաց գագաթին հարակից արտաքին անկյան կիսորդը զուգահեռ է հիմքին:   Լուծումը

275. ABC եռանկյան C անկյունը 15o է: AC կողմի վրա նշված է D կետն այնպես, որ ÐABD=12o, ÐADB=80o: Ապացուցեք, որ DABC-ն ուղղանկյուն եռանկյուն չէ:   Լուծումը

276*. 45o-ի հավասար A անկյան կողմերի վրա նշված են B և C կետերը, իսկ անկյան ներքին տիրույթում  D կետն այնպես, որ ÐABD=90o, ÐACD=90o: Գտեք BDC անկյունը:   Լուծումը

279. Ապացուցեք, որ հավասարասրուն եռանկյան սրունքը մեծ է այն հատվածից, որը հիմքի վրա գտնվող և գագաթներից տարբեր ցանկացած կետը միացնում է հանդիպակաց գագաթին:   Լուծումը

280. Ապացուցեք, որ եռանկյան միջնագիծը փոքր չէ այդ նույն գագաթից տարված բարձրությունից:   Լուծումը

281. AC հիմքով ABC hավասարասրուն եռանկյան A և C անկյունների կիսորդները հատվում են O կետում: Ապացուցեք, որ AOC եռանկյունը հավասարասրուն է:   Լուծումը

282. ABC հավասարասրուն եռանկյան հիմքին զուգահեռ ուղիղը M և N կետերում հատում է AB և AC սրունքները: Ապացուցեք, որ AMN եռանկյունը հավասարասրուն է:   Լուծումը

283. Ապացուցեք, որ եթե եռանկյան արտաքին անկյան կիսորդը զուգահեռ է եռանկյան կողմին, ապա եռանկյունը հավասարասրուն է:   Լուծումը

284. ABC եռանկյան C գագաթով տարված է ուղիղ, որը զուգահեռ է AA1 կիսորդին և AB ուղիղը հատում է D կետում: Ապացուցեք, որ AC=AD:   Լուծումը

285. AD հատվածը ABC եռանկյան կիսորդն է: D կետով տարված է ուղիղ, որը զուգահեռ է AC-ին և AB կողմը հատում է E կետում: Ապացուցեք, որ ADE եռանկյունը հավասարասրուն է:   Լուծումը

286. ABC եռանկյան BB1 և CC1 կիսորդների հատման կետով տարված է ուղիղ, որը զուգահեռ է BC ուղղին և AB ու AC կողմերը հատում է, համապատասխանաբար, M և N կետերում: Ապացուցեք, որ MN=BM+CN:   Լուծումը

287. Նկար 146–ում BO և CO ճառագայթները ABC եռանկյան B և C անկյունների կիսորդներն են, OE||AB, OD||AC: Ապացուցեք, որ EDO եռանկյան պարագիծը հավասար է BC հատվածի երկարությանը:   Լուծումը

146

 

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top