contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

157. Նման եռանկյունների երկու նմանակ կողմերն են 2սմ և 5սմ: Առաջին եռանկյան մյուս երկու կողմերն են 3սմ և 4սմ: Գտեք երկրորդ եռանկյան պարագիծը:   Լուծումը

161. Հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան տեսք ունեցող այգու մակերեսը 8հա է, իսկ նրա հատակագծում պատկերված եռանկյան մակերեսը՝ 200սմ2: Ի՞նչ մասշտաբով է գծվել այգու հատակագիծը:   Լուծումը

164. AB և CD հատվածները հատվում են O կետում, Ապացուցեք, որ CBO=DAO:    Լուծումը

165. Ապացուցեք, որ նկար 55-ում պատկերված եռանկյունները նման են:   Լուծումը

9 55

166. ABCD զուգահեռագծի A գագաթով տարված է ուղիղ, որը հատում է BC կողմը E կետում, իսկ DC կողմի շարունակությունը՝ F կետում: Ապացուցեք, որ ABE∞ EFC:   Լուծումը

168. AB և CD հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում: Ապացուցեք, որ ABO և CDO եռանկյունները նման են:   Լուծումը

173. ABC եռանկյան AB կողմին զուգահեռ ուղիղը AC կողմը հատում է P, իսկ BC կողմը՝ Q կետում: Ապացուցեք, որ ABC և PQC եռանկյունները նման են:   Լուծումը

176. Սեղանի հիմքերը հավասար են 5սմ և 8սմ, իսկ սրունքերը՝ 3,6սմ և 3,9սմ: Սրունքների շարունակությունները հատվում են M կետում: Գտեք M կետի հեռավորությունները փոքր հիմքի ծայրակետերից:   Լուծումը

178. ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում: BO և OD հատվածները հարաբերում են` ինչպես 1:3: BC և AD հիմքերի գումարը 4,8սմ է: Գտեք սեղանի հիմքերը:   Լուծումը

181. a և b ուղիղները հատվել են AA1, BB1, CC1 զուգահեռ ուղիղներով, ընդ որում՝ A, B և C կետերը գտնվում են a ուղղի, իսկ A1, B1  և C1  կետերը՝ b  ուղղի վրա: Ապացուցեք, որ AB/BC=A1B1/B1C1:    Լուծումը

184. Ապացուցեք, որ երկու հավասարակողմ եռանկյունները նման են:   Լուծումը

187. Ապացուցեք, որ կամայական ուռուցիկ քառանկյան կողմերի միջնակետերը զուգահեռագծի գագաթներ են:   Լուծումը

194. Նման եռանկյունների երկու նմանակ կողմերը հավասար են 2սմ և 5սմ: Առաջին եռանկյան մակերեսը հավասար է 8սմ2: Գտեք երկրորդ եռանկյան մակերեսը:   Լուծումը

197. Եռանկյան կողմերը հավասար են 0,8մ, 1,6մ և 2մ: Գտեք այդ եռանկյանը նման եռանկյան կողմերը, եթե դրա պարագիծը 5,5մ է:   Լուծումը

199. BD-ն և B1D1-ը ABC և A1B1C1 եռանկյունների միջնագծերն են, A=A1, BDA=B1D1A1: Ապացուցեք, որ BDC և B1D1C1 եռանկյունները նման են:   Լուծումը

201. O կետը ABCD շեղանկյան անկյունագծերի հատման կետն է, E և F կետերը BC և DC կողմերի միջնակետերն են: Ապացուցեք, որ EF=BO և EFAC:   Լուծումը

203. ABCD-ն ուղղանկյուն սեղան է (D=C=90o), BC=3սմ, CD=6սմ, BDAB: Գտեք այդ սեղանի մակերեսը:   Լուծումը

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top