contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

316. Տրված են ABCD ուղղանկյան կից կողմերը` AB=1սմ և AD√3=սմ: Տարված են ուղղանկյան անկյունագծերը, որոնք հատվում են O կետում: Գտեք վեկտորների սկալյար արտադրյալները. ա) OA և OB, բ) ՕA և OD, գ) AB և AC, դ) AD և AC:   Լուծումը

319. Գտեք ABC եռանկյան մակերեսը, եթե. ա) A=α, իսկ B և C գագաթներից տարված բարձրությունները համապատասխանաբար հավասար են hb և hc, բ) A=α, B=β, իսկ B գագաթից տարված բարձրությունը հավասար է h:   Լուծումը

322. ABC եռանկյան մեջ AB=3սմ, BC=4սմ: BD-ն եռանկյան կիսորդ է, և ABD=α: Գտեք ABD եռանկյան մակերեսը:   Լուծումը

324. ABC եռանկյան մեջ AA1-ը և CC1-ը միջնագծեր են, որոնք հատվում են O կետում: AA1=9սմ, CC1=12սմ և AOC=120o: Գտեք ABC եռանկյան մակերեսը:   Լուծումը

328. Գտեք եռանկյան կիսորդները, եթե նրա կողմերից մեկը հավասար է a, իսկ այդ կողմին առընթեր անկյունները հավասար են α և β:   Լուծումը

332. ABC հավասարասրուն եռանկյան B գագաթի անկյունը 120o է, AC=2√21սմ: Գտեք AM միջնագիծը:   Լուծումը

334. ABC ուղղանկյուն եռանկյան մեջ (C=90o) CD-ն կիսորդ է, A=15o, AC=3 : Գտեք AD-ն:   Լուծումը

337. Սարի գագաթին կա մի աշտարակ, որի բարձրությունը 100 մ է (նկ. 89): Ստորոտում գտնվող ինչ-որ A առարկա դիտում են նախ աշտարակի B գագաթից, որտեղից այն երևում է հորիզոնի նկատմամբ 60o անկյան տակ, այնուհետև, աշտարակի C հիմքից, որտեղից այն երևում է 30o անկյան տակ: Գտեք սարի H բարձրությունը:   Լուծումը

9 89

338. ABC հավասարասրուն եռանկյան մեջ AB=AC=b, A=30o: Գտեք BE և AD բարձրությունները, ինչպես նաև AE, EC, BC հատվածները:   Լուծումը

339. Գտեք ABC եռանկյան մակերեսը, եթե. ա) BC=4,125մ, B=44o, C=72o:    Լուծումը

340. Օգտագործելով սինուսների թեորեմը՝ լուծեք ABC եռանկյունը, եթե. ա) AB=8սմ, A=30o, B=45o, դ) AC=10,4սմ, BC=5,2սմ, B=62o48′:   Լուծումը

341. Օգտագործելով կոսինուսների թեորեմը՝ լուծեք ABC եռանկյունը, եթե. բ) AB=2√2 դմ, BC=3 դմ, B=45o:    Լուծումը

342. ABC եռանկյան AB կողմը 15սմ է, իսկ AC կողմը՝ 10սմ: Կարո՞ղ է, արդյոք, լինել sinB=3/4 :   Լուծումը

343. Եռանկյան երկու կողմերը հավասար են 5սմ և 6սմ: Կարո՞ղ է, արդյոք, 5սմ կողմի հանդիպակաց անկյունը լինել բութ:   Լուծումը

344. ABC եռանկյանը ներգծած է շրջանագիծ, որի շառավիղը 2√3 է, A=80o, C=40o: Գտեք AC-ն:   Լուծումը

345. ABCD զուգահեռագծի մեջ AD=2, BAD=60o, BEAD, BE=2√3 : Գտեք զուգահեռագծի մեծ անկյունագծի երկարությունը:   Լուծումը

346. ABC եռանկյան AB կողմը 4սմ է, իսկ BC-ն՝ 5սմ: Եռանկյան մակերեսը 5√3սմ2 է: Գտեք B գագաթից իջեցրած բարձրությունը, եթե cosB<0:   Լուծումը

347. DEF եռանկյան մեջ DE=4,5դմ, EF=9,9դմ, DF=70սմ: Գտեք եռանկյան անկյունները:   Լուծումը

348. Գտեք ABC եռանկյան AD կիսորդը, եթե A=α, AB=c, AC=b:   Լուծումը

349. Ապացուցեք, որ A(3;0), B(1;5), C(2;1) գագաթներով եռանկյունը բութանկյուն եռանկյուն է:   Լուծումը

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top