contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

353.  Զուգահեռագծի մակերեսը 100սմ2 է, պարագիծը՝ 60սմ, իսկ սուր անկյունը՝ 30o: Գտեք նրա փոքր կողմի երկարությունը:   Լուծումը

356. Հավասարասրուն սեղանի անկյունագիծը 18սմ է և մեծ հիմքի հետ կազմում է 15o անկյուն: Գտեք սեղանի մակերեսը:   Լուծումը

358. Եռանկյան կողմերն են՝ 26սմ, 28սմ և 3դմ: Գտեք եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:   Լուծումը

360. Ապացուցեք, որ տրված անկյունագծով ուղղանկյուններից մեծագույն մակերեսն ունի քառակուսին:   Լուծումը

361. Ապացուցեք, որ տրված անկյունագծերով զուգահեռագծերից մեծագույն մակերեսն ունի շեղանկյունը:   Լուծումը

362. Ապացուցեք, որ տրված կողմերն ունեցող զուգահեռագծերից մեծագույն մակերեսն ունի ուղղանկյունը:   Լուծումը

364. Սեղանը անկյունագծերով տրոհվում է չորս եռանկյան: Ապացուցեք, որ դրանցից երկուսը, որոնք պարունակում են սեղանի ոչ զուգահեռ կողմերը, հավասարամեծ են:   Լուծումը

365. Ապացուցեք, որ կանոնավոր եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը երկու անգամ մեծ է ներգծած շրջանագծի շառավիղից:   Լուծումը

366. Շրջանագծին ներգծած կանոնավոր եռանկյան կողմը հավասար է a-ի: Գտեք այդ շրջանագծին ներգծած քառակուսու կողմը:   Լուծումը

374. Կանոնավոր եռանկյան, քառակուսու և կանոնավոր վեցանկյան կողմերը հավասար են իրար: Գտեք այդ բազմանկյունների մակերեսների հարաբերությունները:   Լուծումը

376. A1A2…A8 կանոնավոր ութանկյունը ներգծված է R շառավիղով շրջանագծին: Ապացուցեք, որ A3A4A7A8 քառանկյունը ուղղանկյուն է, և նրա մակերեսը արտահայտեք R-ով:   Լուծումը

388. Որոշեք շրջանագծի շառավիղը, եթե շրջանագիծն իր տրամագծից 107սմ-ով երկար է:   Լուծումը

394. 4սմ շառավիղ ունեցող շրջանային աղեղը, որի աստիճանային չափը 120o է, հավասար է մեկ այլ շրջանագծի երկարությանը: Գտեք այդ շրջանագծի շառավիղը:   Լուծումը

397. 120o աստիճանային չափ ունեցող AB աղեղի ծայրերից շրջանագծին տարված են շոշափողներ, որոնք հատվում են C կետում: Ստացված ACB անկյանը ներգծած է այնպիսի շրջանագիծ, որն այդ աղեղի հետ ունի արտաքին շոշափում: Ապացուցեք, որ այդ շրջանագծի երկարությունը հավասար է տրված AB աղեղի երկարությանը:Լուծումը

407. Ուղղանկյուն եռանկյան կողմերի՝ որպես տրամագծերի, վրա կառուցված են երեք կիսաշրջան: Ապացուցեք, որ ներքնաձիգի վրա կառուցված կիսաշրջանի մակերեսը հավասար է էջերի վրա կառուցված կիսաշրջանների մակերեսների գումարին:   Լուծումը

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top