Հիմա 175  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Զուգահեռանիստ

Զուգահեռանիստի հատկությունները

Ուղիղ զուգահեռանիստ

Ուղղանկյունանիստ

Ուղղանկյունանիստի հատկությունները

Ուղղանկյունանիստի չափումները

Ուղղանկյունանիստի անկյունագծի բանաձևը

Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը

Ուղղանկյունանիստի ծավալը

Խորանարդ

Խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը

Խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը

Խորանարդի ծավալը

 

♦ Պրիզման, որի հիմքերը զուգահեռագծեր են, կոչվում է զուգահեռանիստ: Զուգահեռանիստի նիստերը, որոնք ունեն ընդհանուր կող, կոչվում են կից նիստեր, իսկ ընդհանուր կող չունեցողները` հանդիպակաց նիստեր:

t 5 1

♦ Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:

♦ Զուգահեռանիստի անկյունագծերը հատվում եմ մի կետում և այդ կետով կիսվում են:

t 5 2

♦ Ուղիղ զուգահեռանիստ  է կոչվում այն զուգահեռանիստը, որի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին:

t 5 3

 Ուղղանկյունանիստ

♦ Ուղիղ զուգահեռանիստը կոչվում է ուղղանկյունանիստ,  եթե նրա հիմքերը ուղղանկյուններ են:

t 5 4

♦ Ուղղանկյունանիստի բոլոր նիստերը ուղղանկյուններ են:

♦ Ուղղանկյունանիստի բոլոր երկնիստ անկյուններն ուղիղ են:

t 5 4

♦ Ուղղանկյունանիստի անկյունագծերը հավասար են:

♦ Ուղղանկյունանիստի ընդհանուր գագաթ ունեցող երեք կողերի երկարությունները կոչվում են ուղղանկյունանիստի չափումներ:

♦ Ուղղանկյունանիստի անկյունագծի քառակուսին հավասար է նրա երեք չափումների քառակուսիների գումարին:

t 5 5

♦ Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի պարագծի և բարձրության արտադրյալին:

t 5 6

♦ Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է կողմնային մակերևույթի մակերեսի և հիմքերի մակերեսների գումարին:

t 5 7

♦ Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա երեք չափումների արտադրյալին՝ V=abc:

t 5 8

 Խորանարդ

♦ Ուղղանկյունանիստը, որի բոլոր չափումներն իրար հավասար են, կոչվում է խորանարդ:

t 5 9

♦ a կողով խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը Sկողմ․ = 4a2 է:

♦ a կողով խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը` Sլրիվ = 6a2 է:

t 5 9

♦ a կողով խորանարդի ծավալը` V=a3 է:

 

Տարածաչափություն

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top