Ուղիղ, հատված, ճառագայթ

Աքսիոմ

Հատված

Հատվածի միջնակետ

Ճառագայթ

Ուղղահայաց ուղիղներ

հատկությունը

Հատվածի միջնուղղահայաց

հատկությունը


  Ցանկացած երկու կետով կարելի է տանել ուղիղ, այն էլ` միայն մեկը:

   Ուղղի երկու կետերով առանձնացված մասը կոչվում է հատված: Կետերը կոչվում են հատվածի ծայրակետեր:

1 2

  Հատվածի այն կետը, որը հատվածը բաժանում է երկու հավասար մասերի, կոչվում է հատվածի միջնակետ:

1 3

 Հատվածի երկարությունը հավասար է այն երկու հատվածների երկարությունների գումարին, որոնց բաժանվում է իր կամայական կետով:

1 4

   Ուղղի տրված կետի մի կողմում գտնվող կետերի բազմությունը կոչվում է ճառագայթ: Այդ կետը կոչվում է ճառագայթի սկզբնակետ:

1 5

  Երկու հատվող ուղիղներ կոչվում են ուղղահայաց, եթե նրանք կազմում են չորս ուղիղ անկյուն:

1 6

  Երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, չեն հատվում (զուգահեռ են):

1 7

  Հատվածի միջնուղղահայաց է կոչվում այն ուղիղը, որն անցնում է այդ հատվածի միջնակետով և ուղղահայաց է նրան:

1 8

  Հատվածի միջնուղղահայացի յուրաքանչյուր կետ հավասարահեռ է հատվածի ծայրակետերից:

  Հատվածի ծայրակետերից հավասարահեռ յուրաքանչյուր կետ գտնվում է հատվածի միջնուղղահայացի վրա:

1 9


 Հարթաչափություն