Հիմա 183  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին

Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 7 ամիս առաջ #18

Այս թեման ստեղծել էր petmat-ը, գլուխկոտրուկների բաժնում:
Ես նոր` անեկդոտների բաժին ստեղծեցի և տեղափոխեցի այնտեղ:
Ցավոք կորցրեցի արդեն գրված երեք անեկդոտները:

Դրանք էին.
1. Մաթեմատիկոսին հարցնում են:
-Ինչպես ես պատկերացնում քառաչափ տարածությունը:
-Ես պատկերացնում եմ n չափանի տարածությունը, հետո n-ի փոխարեն տեղադրում եմ 4:
(petmat)

2. Եկեք խմենք այն բանի կենացը, որ մեզ հանդիպած մոդելները չլինեն միայն մաթեմատիկական:

3. 'Մաթեմատիկական անալիզից'. եթե մտքերը զուգամիտում են, ապա սահմանափակ են:
(naghekyan)
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 7 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

RE: Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 6 ամիս առաջ #41

Ձեր ընտրած վերնագիրն արդեն ժպիտ է առաջացնում::laugh:
Մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին, որքան ինձ հայտնի է,անեկդոտներ քիչ կան: Բայց իմ ուսուցչի պատմածը հիշում եմ:
Մաթեմատիկն ուզում է լողանալ, ջուրը սառն է լինում:Ասում է` ենթադրենք` տաք է, իսկ երբ լողանում, հիվանդանում է,թե`այստեղից հետևություն` ջուրը սառն էր:
  • anushik
  • anushik's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 6 ամիս առաջ #42

Չգիտեմ հավատամ ուսուցչիս թէ չէ: Երեկ ասում էր 6+4=10, այսօր էլ պնդում է,որ 10-ի հավասար է( 2+8)-ը:
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 6 ամիս առաջ #105

"Մաթ.Անալիզի վերաբերյալ"

1. Մաթեմատիկոսը վիճակախաղ է կազմակերպում և հաղթողի համար որպես մրցանակ խոստանում է անվերջ քանակի փող:
Մի քանի օրից հաղթող մասնակիցը գալիս է և պահանջում իր մրցանակը:Մաթեմատիկոսը բացատրում է պարգևատրության կարգը. "1-դոլլար հիմա ,1/2 դոլլար մեկ շաբաթից ,1/3 դոլլար 2 շաբաթից..."

2. Խանութ են մտնում անվերջ քանակի մաթեմատիկներ: Առաջինը խնդրում է 1 կգ. կարտոֆիլ ,երկրորդը` 1/2 կգ. , երրորդը` 1/4: "Բավական է, հասկացա " զայրացած բղավում է վաճառողը և տալիս նրանց 2 կգ. կարտոֆիլ:
  • Levon
  • Levon's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 6 ամիս առաջ by Levon.
The administrator has disabled public write access.

RE: Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 6 ամիս առաջ #108

Կանացի տրամաբանություն
ՄԻ կնոջ հարցնում են.
-Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ տնից դուրս գալով կտեսնեք դինոզավր:
- 0.5 կամ կտեսնեմ կամ չեմ տեսնի:
  • petmat
  • petmat's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 6 ամիս առաջ by petmat.
The administrator has disabled public write access.

RE: Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 6 ամիս առաջ #156

Մի մաթեմատիկոսը մյուսին.
- Մի թիվ ասա:
- Ենթադրենք π-ի e աստիճան:
- Իսկ ես պահել էի e-ի π աստիճան: Ես հաղթեցի, որովհետև իմ թիվը ավելի մեծ է:
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 6 ամիս առաջ #157

Ձեր անեկդոտը իհարկե զվարճալի է: Առաջարկում եմ ձեզ անեկդոտի կոնտեքստում եղած պնդումը ապացուցել "Օգնիր ինձ " բաժնում, դա շատ կօգնի աշակերտներին:
  • Levon
  • Levon's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 6 ամիս առաջ #158

Levon -ի խոսքերից:
Ձեր անեկդոտը իհարկե զվարճալի է: Առաջարկում եմ ձեզ անեկդոտի կոնտեքստում եղած պնդումը ապացուցել "Օգնիր ինձ " բաժնում, դա շատ կօգնի աշակերտներին:
Համաձայն եմ:
Այդ դեպքում բերեք լուծենք ընդհանուր խնդիրը:Բաղդատելab-ն և ba-ն:
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top