Հիմա 254  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Geogebra (ԳեոԳեբրա)

Geogebra (ԳեոԳեբրա) 11 տարի 5 ամիս առաջ #1343

Այստեղ կարող եք գրել GeoGebra-ն կիրառելու Ձեր փորձի մասին, դրա առավելությունների ու օգտակարության մասին:

GeoGebra-ի մասին տես այստեղ:

GeoGebra ծրագրի հետ կապված սեմինարների ու վերապատրաստումների մասին տես այստեղ։
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 6 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Geogebra (ԳեոԳեբրա) 11 տարի 4 ամիս առաջ #1361

Ներկայացնում եմ World Vision կազմակերպության հովանավորությամբ անցկացված “GeoGebra ծրագիրն ու նրա կիրառումը” թեմայով դասընթացի մասնակիցների կարծիքը այդ դասընթացի ու GeoGebra ծրագրի մասին:

Մենք` “GeoGebra ծրագիրն ու նրա կիրառումը” թեմայով դասընթացի մասնակիցներս, շնորհակալություն ենք հայտնում World Vision կազմակերպությանը նշված դասընթացը կազմակերպելու, “Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար” գիրքն ու կից լազերային սկավառակը մեզ նվիրելու համար:

Գոհ ու բավարարված ենք այն պայմաններից, որում անցնում էին այս դասընթացի պարապմունքները: Զգացված ենք World Vision կազմակերպության աշխատակիցների մշտական ուշադրությունից, ինչպես նաև 127 դպրոցի տնօրինության ու համակարգչային կաբինետի օպերատորի բարեհամբույր վերաբերմունքից:

Այս դասընթացը համարում ենք շատ կարևոր ու օգտակար: Այսպիսի դասընթաց մեզ վաղուց ու շատ էր պետք: Վերապատրաստման ընթացքում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները մեզ կօգնեն չոր ու ցամաք մաթեմատիկայի դասերը դարձնել գրավիչ, հետաքրքիր ու ժամանակակից:

Ճիշտն ասած ահագին դժվարություններ կային, քանի որ մինչև հիմա հեռու ենք եղել նման բաներից: Բայց, ամեն անգամ բացահայտելով ծրագրի տված մի նոր հնարավորություն, ոգևորվում ու հիանում էինք, ու դա մեզ օգնում էր առաջ գնալ` ուշադրություն չդարձնելով դժվարությունների վրա:

Միայն լազերային սկավառակում եղած բազմաթիվ ու բազմապիսի մոդելներն արդեն հարուստ բազա են մաթեմատիկայի դասերը հետաքրքիր ու կենդանի դարձնելու համար: Շատ մոդելներ ուղղակի անփոխարինելի են` որևէ այլ ձևով հնարավոր չէ այդ օրինաչափությունները ներկայացնել, հատկապես երբ խոսքը դինամիկ հատկություններին կամ պարամետրից կախված օրինաչափություններին է վերաբերվում:

Գտնում ենք, որ GeoGebra ծրագիրը շատ կարևոր և օգտակար գործիք ու միջավայր է մաթեմատիկա ուսումնասիրելու ու դասավանդելու համար: Այն հնարավորություն կտա շատ ու շատ օրինաչափություններ դարձնել երեխաների համար տեսանելի ու ստուգելի, ինչով մեծապես կօգնի այդ օրինաչափությունների հեշտ ու կայուն ընկալմանը, սովորական եղանակով նյութը ներկայացնելու հետ համեմատած ժամանակի մեծ խնայողություն կապահովի, որով նույնպես կբարձրացնի դասի էֆեկտիվությունը:

Համոզված ենք, որ տեխնիկական հնարավորությունների առկայության ու ծրագրի հիմնական հնարավորությունները երեխաներին սովորեցնելու դեպքում, երեխաները հաճույքով կաշխատեն ծրագրի միջավայրում: Ուժեղ երեխաները կարող են նույնիսկ փոքրիկ հետազոտություններ ու հայտնագործություններ անել, իսկ համեմատաբար թույլերը կարող են հաղթահարել հանրահաշվի ու երկրաչափության ծրագրային մինիմալ պահանջները:

Անկեղծորեն ափսոսում ենք մեր այն կոլեգաների համար, ովքեր հնարավորություն չունեցան այս դասընթացի մասնակիցը լինել ու գտնում ենք, որ Կրթության ու Գիտության նախարարությունը պետք է նման դասընթացներ կազմակերպի ու հնարավուրություն տա մաթեմատիկայի շատ ավելի մեծ թվով ուսուցիչների դրանց մասնակցել: Այսպիսի հզոր ու ժամանակակից գործիքը չպետք է չճանաչված ու չօգտագործված մնա:

Մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել նաև Գ.Վ. Աղեկյանին GeoGebra ծրագիրը հայերեն թարգմանելու, այդ ծրագրի ու նրա կիրառման ուղեցույց գրքի, էլեկտրոնային դինամիկ մոդելների պատրաստման, ինչպես նաև դասընթացը վարպետորեն վարելու, համբերատար ու մատչելի բացատրելու համար:

Առաքելյան Մարինե, Խանյան Օվսաննա, Ջանջուղազյան Նարինե, Իվանյան Անուշ, Ալեքսանյան Նունե, Ալեքսանյան Նելլի, Ազարյան Արծվիկ, Գրիգորյան Թամարա, Դավթյան Լիլիա, Մովսիսյան Աննա
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 10 տարի 5 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Geogebra (ԳեոԳեբրա) 11 տարի 1 շաբաթ առաջ #1413

Ֆիզաիկայի ուսուցիչներին

Օգտվեք ֆոտոէֆեկտի թեման ուսումնասիրելու համար ստեղծված վիրտուալ լաբորատորիայից:
Դասագրքում նկարագրվող փորձերը և նախատեսված լաբորատոր աշխատանքը` "Պլանկի հաստատունի որոշումը" կարող եք իրականացնել նշված վիրտուալ լաբորատորիայում:
Կարծում եմ շատ հարմար է: Եվ եթե նկատի ունենանք, որ Հայաստանի հատ ու կենտ դպրոցներ հնարավորություն ունեն նման փորձեր և լաբորատոր աշխատանքներ իրականացնելու, ապա կարելի է ասել, որ առաջարկվող տարբերակը լավ օգնություն է դպրոցներին:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 10 տարի 2 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Geogebra (ԳեոԳեբրա) 10 տարի 9 ամիս առաջ #1438

Վերջերս մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ` կապված "GeoGebra - Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար" գրքի հետ: Անտարես հրատարակչության կազմակերպած հանդիպումներից մեկի մասնակից 4 ուսուցիչ, մտածելով, որ գիրքը կից լազերային սկավառակի հետ միասին արժե 60 000 դրամ, որոշել էին միասին մի գիրք գնել, այսինքն նրանցից յուրաքանչյուրը պատրաստ էր 15 000 դրամ վճարել գրքի 1/4-ի սեփականատերը դառնալու համար: Իհարկե, հետո թյուրմացությունը հարթվեց և նրանք ուրախությամբ 1-ական գիրք գնեցին:

Նույնիսկ ինձ համար այսպիսի պատրաստակամությունը անսպասելի էր:

Եվ ուզում եմ հարցնել, թե արդյոք Հայաստանում կգտնվի ուրիշ մի գիրք, որի 1 օրինակի համար 4 մարդ պատրաստ կլինի վճարել 15 000 ական դրամ գրքի 1/4-ի սեփականատերը դառնալու համար:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 10 տարի 2 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Geogebra (ԳեոԳեբրա) 10 տարի 9 ամիս առաջ #1443

Պետք է եզրակացնել, որ գիրքը կից սկավառակով արժե 15000 դրա՞մ: :ohmy:
Administrator wrote:

  • Ameli
  • Ameli's Avatar
Վերջին խմբագրումը: 10 տարի 2 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Geogebra (ԳեոԳեբրա) 10 տարի 9 ամիս առաջ #1444

Ameli wrote:
Պետք է եզրակացնել, որ գիրքը կից սկավառակով արժե 15000 դրա՞մ: :ohmy:

Ոչ, գիրքը կից սկավառակով գրախանութներում վաճառվում է 4900 դրամով, հանդիպումների մասնակիցները կարող էին գնել 3500 դրամով:

Բայց սխալ էին հասկացել` իրենց թվացել էր, որ գիրքը կից սկավառակով արժե 60000 դրամ: Չնայած դրան նրանք որոշել էին 4 հոգով միասին 1 գիրք գնել` յուրաքանչյուրը վճարելով 15000 դրամ:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 10 տարի 5 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.
Գրառմանը շնորհակալություն են հայտնել: Ameli

Geogebra (ԳեոԳեբրա) 10 տարի 9 ամիս առաջ #1445

Ես էլ զարմացա, որովհետև եթե գիրքի վերնագիրն է "Geogebra-Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար ", ենթադրվում է, որ գինը մատչելի պետք է լինի :
  • Ameli
  • Ameli's Avatar
Վերջին խմբագրումը: 10 տարի 5 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Geogebra (ԳեոԳեբրա) 10 տարի 5 ամիս առաջ #1489

«Անտարեսի» նախագահը հայտնեց, որ միջոցառման ընթացքում կայացած «կլոր սեղանների» ժամանակ իրենք անցկացրել են գրքերի շնորհանդեսներ, հատկապես նշեց «Գեոգեբրա» ձեռնարկը, ինչը բոլոր դասարանների համար նախատեսված մաթեմատիկայի, երկրաչափության եւ հանրահաշվի էլեկտրոնային լաբորատորիա է: Այն հետապնդում է նյութի դյուրին ընկալում, հատկապես տարածաչափության խրթին խնդիրների, եւ բարձրացնում է դասի էֆեկտիվությունը: «Սա մեծ հետաքրքրություն առաջացրեց, եւ տարբեր երկրներից էլեկտրոնային ձեռնարկի թարգմանության առաջարկ ստացանք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am/2013/10/01/391588/
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 10 տարի 5 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top