Հիմա 170  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Կարծիքներ կայքի կառուցվածքի և օգտակարության մասին

Կարծիքներ կայքի կառուցվածքի և օգտակարության մասին 13 տարի 6 ամիս առաջ #102

Հարգելի մասնակիցներ
Ճիշտ է հարցում կա կայքի մասին, բայց այն միայն քանակական տվյալներ է տալիս:
Այս թեմայում Դուք կարող եք հայտնել Ձեր կարծիքը կայքի կառուցվածքի, հարմարության և օգտակարության, ինչպես լավ այնպես էլ վատ կողմերի մասին: Դրանց հետ կապված անել առաջարկություններ:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Կարծիքներ կայքի կառուցվածքի և օգտակարության մասին 13 տարի 6 ամիս առաջ #120

Տեսնում եմ ոչ ոք mathnet-ի այցելուներից կարծիք չի հայտնել: Երեք օր է թեման բացված է:
Ներկայացնում եմ armedu-ի ֆորումում mathnet.am-ի մասին եղած կարծիքները:


Ինձ շատ դուր եկավ
Իսկ մրցույթի պատասխանները ինչպե՞ս ուղարկեմ:
Կարապետ

Կայքը իրոք շատ լավն է:
Համլետ


Հարգելի Գագիկ,
ուսումնասիրեցի ու շատ հավանեցի mathnet.amը: Բավականին մեծ աշխատանք եք արել:
Արդեն ներբեռնել եմ նյութերը ու տվել եմ մեր մաթեմատիկայի ուսուցիչներին:
Շնորհակալություն:
Ruzan_#105

Հարգելի պարոն Աղեկյան, շնորհավորում եմ Ձեզ կայքի ստեծման առթիվ:
Կայքը նոր ուսումնական տարվա արժեքավոր նվեր է մաթեմատիկայի ուսուցիչների եւ նրանց մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրություններ ունեցող սաների համար:
Կայքի հղումը տեղադրել ենք «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Օգտակար հղումներում», իսկ «Պաշարների կատալոգում» ներկայացրել ենք կայքը՝ մեջբերելով հետեւյալ հատվածը՝
MathNet կայքն ունի մաթեմատիկական ուղղվածություն և աշակերտների, ուսանողների ու ուսուցիչների համար է:
Այստեղ կգտնեք դպրոցական և բուհական մաթեմատիկայի էլեկտրոնային գրքեր, հոդվածներ, թեմատիկ սլայդներ, անիմացիաներ, ծրագրային փաթեթներ:
Ֆորում բաժինը հնարավորություն կտա ներկայացնելու Ձեր մտորումները տարբեր հարցերի վերաբերյալ, նաև ծանոթանալու ուրիշների կարծիքներին: Դուք կարող եք հարցեր տալ, ինչպես նաև պատասխանել ուրիշների հարցերին:
Մրցույթ բաժինը նախատեսված է աշակերտների համար: Առաջադրանքների լուծումներից առավելագույն միավորներ հավաքած աշակերտը կհամարվի այդ մրցույթի հաղթող, նրա տվյալները` անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը, նկարը (եթե ուղարկվեն) կտեղադրվեն համապատասխան բաժնում:
manush

Հարգելի Գագիկ,
Շնորհակալություն եմ հայտնում լավ ռեսուրսի համար: Անկեղծորեն ուրախանում եմ հայալեզու նման կայքեր տեսնելիս:
Կփորձեմ հնարավորությանս սահմաններում աջակցել կայքի տարածմանը:
Անձամբ ինձ ամենից շատ գրավում է գրքերի և հոդվածների առկայությունը, և այստեղ ուզում եմ հույս հայտնել, որ ավելի մեծ քանակով հայերեն նյութեր կտեսնենք: Գիտեմ, որ դա դժվար է՝ կապված այդպիսի հայերեն նյութերի սակավության հետ, բայց այդպիսիքի շատ լինելը կայքն առավել գրավիչ կդարձնի հայ կիրառողի համար, որովհետև ինչքան էլ որ լավ է հայերեն կայքերում նման ռուսերեն նյութերի համախմբում տեսնելը, միևնույն է, չմոռանանք, որ դրանց մեծ մասը (կամ համարժեք այլ նյութեր) ռուսերենով, անգլերենով ու այլ լեզուներով համացանցում հեշտ է գտնել: Կարծում եմ, որ հայ կիրառողին կայքի նկատմամբ առավել հետաքրքրել կարող են հայերեն նյութերը:
Նաև լիահույս եմ, որ կայքը կսկսի առավել սերտ համագործակցել հայկական այլ կայքերի հետ:
Chuk
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Կարծիքներ կայքի կառուցվածքի և օգտակարության մասին 13 տարի 6 ամիս առաջ #126

Ես ուղղակի շատ շնորհակալ եմ,որ գոյություն ունի նման կայք:Ես սկսնակ մանկավարժ եմ,չեմ ամաչում ասել.շատ հարցեր կան և մեթոդական բնույթի, և զուտ առարկայական,որոնց լուծման համար ինձ օգնություն է պետք:Պետք են փորձի փոխանակումներ և խորհուրդներ:
Սա շատ լավ հնարավորություն է իմ համար,որպեսզի ապագայում ես իրավունք ունենամ կոչվելու լավ մանկավարժ:
Շնորհակալություն Ձեզ:
  • Anahit
  • Anahit's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Կարծիքներ կայքի կառուցվածքի և օգտակարության մասին 13 տարի 6 ամիս առաջ #133

Սիրելի Գագիկ
Պարզապես շնորհակալություն հայտնելքո արածի համար, կնշանակի կամ ոչինչ չասել կամ ընդամենը խոսքերի մեջ ժլատություն անել:Ես արդեն աշակերտներիս հետ այցելել եմ քո կայքը, եւ իսկապես ըմբռնել, թե ինչ մեծ դեր կարող է խաղալ ինտերնետը կրթության գործում:Առանց ավելորդ գովեստների իմ եւ իմ աշակերտների անունից հայտմում եմ իմ խորհին երախտագիտությունը:Անսպառ ուժ եւ նվիրվածություն Ձեզ:
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Կարծիքներ կայքի կառուցվածքի և օգտակարության մասին 13 տարի 6 ամիս առաջ #135

Հարգելի Anahit, հարգելի petmat,
շնորհակալ եմ բարի, ջերմ խոսքերի համար, բարի մաղթանքների համար:
Ուրախ կլինեմ և կձգտեմ, որ Ձեր և մյուսների համար mathnet-ը դառնա ավելի օգտակար ու հաճելի մի միջավայր, ինչ-որ իմաստով բարեկամ և ընկեր:
Շնորհակալ եմ Ձեզ, Ձեր ակտիվության համար նաև:
Ինչպես արդեն ասել եմ ինձ հետաքրքիր են նաև այցելուների առաջարկություններն ու դիտողությունները:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Կարծիքներ կայքի կառուցվածքի և օգտակարության մասին 13 տարի 6 ամիս առաջ #152

Ես նոր եմ ծանոթացել այս կայքի հետ և ուզում եմ իմ տպավորությունները հայտնել:
Շատ օգտակար, իմ կարծիքով իր տեսակի մեջ եզակի կայք է:
Ինձ համար մեծ օգնություն է, օրինակ, երկնիստ անկյան սլայդների հավաքածուն: Իսկ ինչ վերաբերվում է ֆունկցիայի գրաֆիկների ձևափոխությունների անիմացիաներին, որոնք ունեն նաև ձայնաին բացատրություններ, ուղղակի հրաշալի է: Ճիշտ է ֆիզիկայի անիմացիաները ռուսերեն են, բայց թեկուզ ռուսերեն էլ դրանք ուենալը մեծ բան է: Պետք է անպայման նոր տեխնոլոգիաներ օգտագործվեն, որոնք հեշտացնում են երեխաների կողմից նյութի ընկալումը:
Կայքը մեզ մի հետաքրքիր բանի մասին էլ է հուշում: Դա այն է, որ ես (կամ աշակերտը) մենակ չեմ: Այսօր հնարավորություն կա քեզ հետաքրքրող հարցը քննարկել, ճիշտ պատասխանը ստանալ քեզնից շատ հեռու գտնվող մարդկանցից: Այս իմաստով կարևորում եմ ֆորումն ու նրա օգնիր ինձ բաժինը:
Վերջում շնորհակալությունս եմ հայտնում պարոն Աղեկյանին: Պարոն Աղեկյան, շատ լավ գործ եք անում:
  • Vardan
  • Vardan's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 6 ամիս առաջ by Vardan.
The administrator has disabled public write access.

Re:Կարծիքներ կայքի կառուցվածքի և օգտակարության մասին 13 տարի 5 ամիս առաջ #208

Շնորհակալ եմ, Vardan: Ուրախ եմ, որ կայք օգտակար է Ձեզ համար:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 5 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Կարծիքներ կայքի կառուցվածքի և օգտակարության մասին 13 տարի 5 ամիս առաջ #211

Ես անչափ շնորհակալ եմ կայքի ստեղծողից, քանի որ այս կայքը լի է հետաքրքիր նյութերով, և մեզ թույլ է տալիս դասերը սովորել ավելի հետաքրքիր կերպով, քան կարելի էր: Սակայն կարծում եմ, որ եթե անիմացիաները, ծրագրերը լինեին հայերենով ավելի լավ կլիներ:
  • 12
  • 12's Avatar
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top