Հիմա 210  հյուր և 1 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: 12-ամյա կրթություն

RE: 12-ամյա կրթություն 13 տարի 7 ամիս առաջ #82

Շատ ճիշտ է վերը ասվածը:Ես ավարտել եմ մանկավարժական համալսարանը այնպիսի մարդկանց հետ միասին,որոնք նույնիսկ չգիտեին կրճատ բազմապատկման գոնե մի բանաձև:Ես ուղղակի ուզում եմ այստեղ և հնարավորության դեպքում` ցանկացած տեղ, շնորհակալությունս հայտնեմ Հ. Միքայելյանին,որը գոնե ժամանակին կրճատեց այդ ուսանողների թիվը:
Մանկավարժական համալսարան հիմա ընդունվում են զուտ ամենացածր բալերով աշակերտները,որոնք հետագայում կրթելու են սերունդ:Մինչև հիմա բոլորը զարմանում էին,թե ինչու ես հենց առաջին հայտով նշել էի մանկավարժական համալսարանը,չէ որ լավ սովորող էի:Չգիտես ինչու պետք է լավ սովորողները գնային ուրիշ տեղ` զուտ մոդային հետևելով:Եվ զուտ իմ մանկական մտածելակերպի պատճառով ` չլինելով համալսարանում բացարձակ մրցակցություն,ապրել եմ շատ խորը հիաստափություն ուսմանս ընթացքում:
Հիմա արդեն աշխատում եմ իմ մասնագիտությամբ` իմ նախկին ուսուցիչների հետ,որոնք հիմա կոլեգաներ են և որոնց խորհրդի և աջակցության կարիքը ես շատ ունեմ:
Եթե լինեն վերապատրաստումներ երիտասարդների համար շատ լավ կլիներ:
  • Anahit
  • Anahit's Avatar
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 13 տարի 7 ամիս առաջ #83

Հարգելի Անահիտ, ողջունում եմ ձեզ: Ձեր նկարագրած խնդիրը առկա է բոլոր համալսարաններում:Նույնիսկ Մայր ԲՈՒՀ-ում կան ուսանողներ , որոնք գլուխ չեն հանում կրճատ բազմապատկման բանաձևերից: Կարծում եմ միշտ էլ եղել են և թույլ, և ուժեղ ուսանողներ: Խնդիրն այն է , որ թույլ ուսանողները կախարդական փայտիկի մեկ հարվածով(որն ի դեպ արժի 3000$) փոխակերպվում են կատարյալ մանկավարժի:Եվ այս ամենը մեր աչքի առաջ , այս ամենը իր երեխայի ապագայի մասին անհանգստացող ծնողի աչքի առաջ: Վատն այն է, որ բոլորս էլ լռում ենք ,կարծես թե դա նորմալ է...
  • Levon
  • Levon's Avatar
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 13 տարի 7 ամիս առաջ #86

Կա նաև հարցի 2-րդ կողմը: 3000$-ով "կատարյալ" մանկավարժ դարձածը հաճախ զբաղեցնում է միգուցե ոչ կատարյալ, բայց լավ մանկավարժի տեղը: Ւ դեպ, տնօրենին, որը կաշառքով է ընդունում մանկավարժ, պետք են այնպիսինները, որոնք գիտելիք չունեն և պարբերաբար կաշառք կտան: Իսկ լավ մանկավարժը հիմնականում այդպիսի ֆինանսական հարաբերություններից հեռու է մնում:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 13 տարի 7 ամիս առաջ #87

Հետո ամեն դեպքում թեկւզ 1 տարվա ընթացքում լրիվ ակնհայտ է դառնում,թե ով է լավ մանկավարժ և ով է....
Ինչ գրականություն ինձ խորհուրդ կտայիք,Միշտ ձեռքիս տակ են Միքայելյան,Ֆիխտենգոլց,բայց դպրոցական ծրագրերից կարծես հեռանում եմ,ավելի ստույգ գրականություն եմ ուզում,որովհետև կան խնդիրներ,որոնք դժվարանում եմ:
  • Anahit
  • Anahit's Avatar
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 13 տարի 7 ամիս առաջ #90

Anahit կարող եք նկարագրել թե կոնկրետ որ խնդիրներից եք դժվարանում?
  • Levon
  • Levon's Avatar
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 13 տարի 7 ամիս առաջ #99

Կոնկրետ տեսակ չկա,ուղղակի մեկ մեկ լինում են խնդիրներ բնագիտամաթեմատիկական դասագրքերից,որոնք չեն ստացվում:Չնայած մեծ ջանքերի շնորհիվ լուծումը գտնում եմ,բայց ոչ արագ:Ինստիտուտում չեմ անցել դրանց լուծումները:Միշտ հիշում եմ ուսուցչուհուս խոսքերը.
-Կիսագրագետ ընդունվում ենք ինստիտուտ,անգրագետ ետ գալիս:
  • Anahit
  • Anahit's Avatar
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 13 տարի 7 ամիս առաջ #101

Այս թեմայի քննարկումները շեղվել են:
Թեման ենթադրում է գրառումներ 12-ամյա կրթության
առավելությունների,
թերությունների,
դրա հետ կապված տարբեր խնդիրների (օրինակ,
տվյալ տարածքի ո՞ր դպրոցն է դարձել ավագ դպրոց` արդյո՞ք ամենալավը, թե ընտրությունը կատարվել է այլ սկզբունքով,
երեխաների դպրոցից դպրոց տեղափոխվելու,
մեկ հոսքից, ասենք, 1-2 տարի հետո մեկ այլ հոսք տեղաեոխվելու)
մասին:
Հասկանալի է, որ որոշ հարցեր կարող են առնչվել նաև մյուս թեմաներին: Օրինակ, 12-ամյա կրթության հետ կապված գրառումը կարող է ինչ-որ չափով կապվել նաև դասագրքերի, որակյալ ուսուցիչների թեմաների հետ, բայց չպետք է մոռանալ թեմայի վերնագիրը:
Հիշեցնեմ նաև, որ կայքում հարցում կա 12-ամյա կրթության վերաբերյալ: Այդ հարցման արդյունքները առայժմ հետևյալն են.
12-ամյա կրթությունը...
երեխաներից իզուր կխլի երկու տարի - 69.8%,
կբարձրացնի կրթության որակը – 16.3%,
ոչինչ չի փոխի – 13.9%:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 7 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 13 տարի 7 ամիս առաջ #173

12-ամյա կրթության հետ կապված բազում հարցեր կան:
Պարզ է, որ դա արվել է եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու համար, ու իբր մեր երեխաները դրանով հնարավորություն են ստանալու եվրոպական բուհերում սովորելու: Բոլոնյան համաձայնագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ազատ տեղաշարժվելու: Բայց բոլորդ էլ լավ հասկանում եք, որ դա մեզ այդքան էլ չի վերբերում ու երբ կվերաբերի դեռ հայտնի չէ:
Իսկ ի՞նչ են ստացել մեր երեխաները:
12-ամյա կրթությունը, գումարած բակալավրիատ-մագիստրատուրա համակարգը նախորդ 10-ամյա և գումարած 5-ամյա բուհական կրթություն համակարգի հետ համեմատած 3 տարով երկարացրել է կրթությունը:
12-ամյա կրթությունն իր հիմնական և ավագ դպրոցներով առաջացրել են մի շարք պրոբլեմներ: Նախ երեխաները ստիպված են վերջին երեք տարիները սովորել այլ դպրոցում, որը որոշակի հոգեբանական և տեխնիկական հարցեր է առաջ բերում: Կարգավորված չեն ոչ առարկայական ծրագրերը, ոչ էլ դասագրքերը: Ինչպես գիտեք այս տարի ավագ դպրոցների 3 թե 4 դասագիրք ուղղակի գոյություն չունեն: Ես նայում եմ հանրահաշվի և երկրաչափության գրքերն ու ծրագրերը և տեսնում եմ, որ բուհական շատ թեմաներ հիմա հայտնվել են դպրոցական գրքերում: Իսկ բուհական ծրագրերը այդ առումով չեն փոխվել: Բնական հարց է առաջանում. մի՞թե դա էֆեկտիվ ուսուցում է ապահովում: Նույն բանը կատարվել է բուհական 5 տարին 6-ով փոխարինելիս: Ուսանողները մագիստրատուրայում թերբեռնված են, հաճախ կրկնում են բակալավրի ծրագիրը, փոխանակ նեղացնելու ու խորոցնելու իրենց գիտելիքները: Այսինքն մի տեղից մյուսը նյութը տեղափոխելով դրական արդյունքներ ականկալել պետք չէ:
Դրսում գործող համակարգի միայն ձևը տեղափոխելով Հայաստան ոչ միայն օգուտ չենք ստանա, այլ կարող ենք վնասվել: Առանց այն էլ կրթական համակարգը բազում պրոբլեմներ ու թերություններ ուներ: Ոնց որ հայկական ‘Երազ’ մեքենայի որակը լավացնելու համար նրա թափքը փոխարինեն արտասահմանյան ավելի ծանր մի մեքենայի թափքով ու համարեն, որ մի որակյալ մեքենա են ստացել:
Էդ մեքենան նախորդից էլ վատը կլինի:
Կայքում 12-ամյա կրթության մասին հարցմանը մասնակցել է 69 այցելու, և նրանց 71 տոկոսը կարծում է, որ այն երեխաներից իզուր խլելու է 2 տարի, 16 տոկոսը կարծում է, որ կբարձրացնի ուսման որակը, 13 տոկոսն էլ կարծում է, որ ոչինչ չի փոխի: Սա խոսում է այն մասին, որ մարդկանց փոքր մասն է հույսեր կապում 12-ամյա կրթության հետ:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top