naghekyan-ի խոսքերիցԱյս իրավիճակը որպեսզի շտկվի, անհրաժեշտ է գումար ներդնել կրթության ոլորտում, ուսուցչի աշխատավարձը բարձրացնել էականորեն (միևնույն ժամանակ ավելացնելով ուսուցչի մասնագիտական գիտելիքների վրա դրվող պահանջները և հսկողությունը, որ այդ պահանջները կատարվեն), ասենք, ոչ թե 30000 դրամով, այլ 3 անգամ, որպեսզի լավ սովորող երեխաները շահագրգռված լինեն ուսուցիչ դառնալ, նաև որպեսզի դպրոցներում դասավանդեն այն լավ մասնագետները, որոնք այսօր գումար հայթհայթելով են զբաղված հաճախ ոչ իրենց մասնագիտությամբ:
Իսկ եթե նոր ուսուցչին ևս, ինչպես հնին, տնօրենն ասի նույն խոսքերը, թե
ինձ լավ մասնագետ պետք չէ? Դրանք իրոք ասված խոսքեր են, իրականություն: Արդյունքում մենք կորցրեցինք և կորցնում ենք շատ լավ մասնագետներ:Միայն աշխատավարձը բարձրացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որ դպրոցն արթնանա քնից: Չէ որ նոր են դա արել և ոչինչ չի փոխվել: Ընդհակառակը, որոշ մարդկանց ախորժակն ավելի է լավանում:Դպրոցին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Դա պետական մակարդակի գործ է: Երբ վերևներին պետք լինեն լավ մասնագետներ, նոր կսկսեն մտածել լավ դպրոցի մասին: Իսկ կլինեն արդյոք?