Հիմա 170  հյուր և 1 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Դասագրքերը համապատասխանո՞ւմ են 21-րդ դարին

Դասագրքերը համապատասխանո՞ւմ են 21-րդ դարին 13 տարի 10 ամիս առաջ #6

Դասագրքերը նոր են ֆիզիկապես, իսկ ծրագրային, բովանդակային առումով չեն տարբերվում նախորդ դարի դասագրքերից:Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները չեն օգտագործված կամ չնչին չափով են օգտագործված:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Դասագրքերը համապատասխանո՞ւմ են 21-րդ դարին 13 տարի 7 ամիս առաջ #100

Հայաստանում` առավել ևս շրջաններում,ոչինչ չի համապատասխանում 21-րդ դարին)))))
  • Anahit
  • Anahit's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Դասագրքերը համապատասխանո՞ւմ են 21-րդ դարին 13 տարի 6 ամիս առաջ #202

12-ամյա կրթության անցնելու հետ կապված դպրոցի դասագրքերի մի մասը փոխվեց, մի մասի կազմերը և վրայի գրված թիվը փոխվեց:
Բայց այն, որ առիթը կարելի էր օգտագործել և դասագրքերը ժամանակին համահունչ դարձնել, այդպես էլ չարվեց:
Խոսքս այն մասին է, որ դասագրքերում ոչ մի ձևով չի արտահայտված նոր իրականությունը, այսինքն ժամանակակից տեխնոլոգիաները ոչ մի ձևով չեն օգտագործվում կամ գոնե չի առաջարկվում դրանք օգտագործել:
Բերեմ մեկ օրինակ:
Մասնագետներին հայտնի է, որ բազմանիստի հատույթ կառուցելը կարևոր և դժվար թեմաներից մեկն է:
Բայց թեմայի մատուցման հիմնական միջոցներն այսօր էլ, ինչպես 50 տարի առաջ, ցավոք, կավիճն ու գրատախտակն են: Կարծես ոչինչ չի փոխվել. Չկան ոչ համակարգչային լսարաններ և ոչ էլ այդ գործի համար պիտանի ծրագրեր: Իրոք ցավալի է, քանի որ դրանք կան: Օրինակ, կան համակարգչային ծրագրեր, որոնք մեծ օգնություն կլինեն այդ թեման դասավանդելու համար: Դրանք կօգնեն և ուսուցչին և աշակերտներին: Դրանց օգնությամբ կարելի է քայլ առ քայլ հատույթներ կառուցել, և յուրաքանչյուր քայլի համար էկրանին կարող են լինել համապատասխան բացատրություններ: Կարելի է նկարը պտտել բազմանիստի հիմքին ուղղահայաց ուղղի շուրջ, կարելի է թեքել: Հետևաբար կարելի է պատկերը դիտել բոլոր կողմերից, որն էլ հենց եռաչափ պատկերի կամ իրական մարմնի հետ աշխատելու տպավորություն է ստեղծում: Բացի այդ, սկզբնական տվյալները կարելի է սահուն փոխել ու այդ փոփոխությունները անմիջապես փոխում են վերջնական արդյունքը:
Ավելի մանրամասն այս ամենի մասին կարող եք կարդալ հոդվածներ բաժնից ներբեռնելով իմ “Բազմանիստերի ինտերակտիվ հատույթների կառուցումը համակարգչով” հոդվածում:
Սա միայն մեկ օրինակ է, հոդվածներ բաժնում դուք կգտնեք նաև այլ հոդվածներ, որոնք կրթության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառմանն են նվիրված:
Իսկ մեզանում այդ ուղղությամբ համակարգված ձևով ոչիչ չի արվում:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top