Հիմա 171  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Սթիվ Ջոբս

Սթիվ Ջոբս 12 տարի 3 ամիս առաջ #933

Ներկայացնում եմ Սթիվ Ջոբսին` Էփըլ, Նեքստ, Պիքսար ընկերությունների հիմնադրին:
Ծանոթացեք 2005 թվականին Ստենֆորդի համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման ժամանակ նրա ունեցած ելույթին` վիդեո տարբերակով (հայերեն):

  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 11 տարի 3 շաբաթ առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Սթիվ Ջոբս 12 տարի 3 ամիս առաջ #949

Սթիվ Ջոբսի խորհուրդներից

* Զբաղվեք սիրելի գործով: Գտեք ձեր իրական կիրքը: Աշխատանքը լավ անելու միակ միջոցը այն սիրելն է:
* Մի եղեք բոլորի նման: Մտածեք ոչ ստանդարտ: Ավելի լավ է ծովահեն լինել, քան սովորական նավաստի:
* Ինչով էլ դուք զբաղվեք, աշխատեք ամեն ինչ լավ անել: Հաջողությունը իր ետևից բերում է նոր հաջողություններ, այդ պատճառով են բոլորը ձգտում դրան: Աշխատանքի ընդունեք մարդկանց, որոնք անընդհատ ձգտում են կատարելության:
* Եղեք նախաձեռնող: Անընդհատ փնտրեք առաջ գնալու նոր հնարավորություններ: Հաճախ ամենադժվարն առաջին քայլն է: Արեք դա: Խիզախություն ունեցեք հետևելու ձեր սրտին ու կանխազգացումներին:
* Սկսեք փոքրից, բայց երազեք մեծի մասին: Միաժամանակ մի քանի բանով մի զբաղվեք: Սկսեք պարզ գործերից և աստիճանաբար անցեք ավելի բարդերին: Միշտ մտածեք ապագայի մասին:
* Ձգտեք լինել շուկայի առաջատարը: Ինչով էլ զբաղվեք, պետք է ունենաք առաջատար տեխնոլոգիաները: Եթե գոյություն ունի ավելի առաջատար տեխնոլոգիա, օգտագործեք այն` ուշադրություն չդարձնելով այն բանին, որ ուրիշները դա չեն օգտագործում: Եղեք առաջինը և դարձրեք այդ տեխնոլոգիան ձեր ոլորտի ստանդարտը:
* Կենտրոնացեք վերջնական արդյունքի վրա, մարդիկ գնահատում են գործերի արդյունքները: Եղեք որակի չափանիշ: Գովազդեք ձեր առավելությունները: Եթե պոտենցիալ հաճախորդները չիմանան դրանց մասին, նրանք չեն գնի ձեր ապրանքը: Հատուկ ուշադրություն դարձրեք դիզայնի վրա:
* Պահպանեք հետադարձ կապ ձեր գնորդների հետ: Առաջին հերթին լսեք ձեր գնորդներին: Յուրաքանչյուր մարդ ինչ-որ օգտակար բան կարող է ասել ձեզ:
* Նորարարություններ արեք: Նորարարություններն են տարբերում առաջնորդին մնացածներից: Օգտագործեք ձեր ժամանակի կեսը ինչ-որ նոր բան ստեղծելու համար: Բայց միաժամանակ կարողացեք ասել ոչ հազարավոր այլ մտքերի, որպեսզի չստացվի այնպես, որ դուք զբաղվում եք չափից ավելի շատ նորարարություններով: Կենտրոնացեք իսկապես կարևոր նախագծերի վրա: Ձեր շուրջը հավաքեք մարդկանց, ովքեր ցանկանում են ստեղծել լավագույն ապրանքներն աշխարհում:
* Դասեր քաղեք անհաջողություններից: Նորարարություններ անելով դուք սխալներ եք թույլ տալու: Ամենաճիշտը դրանք շուտ ընդունելն է, և եթե պարզվի, որ տվյալ ուղղությունը փակուղի է տանում, ձեր ջանքերն ուղղեք այլ ուղղությամբ:
* Անընդհատ սովորեք: Միշտ էլ կա “ինչ-որ մի բան”, որը պետք է իմանալ: Սովորեք գնորդներից, մրցակիցներից ու գործընկերներից: Եթե ձեր գործընկերը ձեզ դուր չի գալիս, սովորեք սիրել նրան: Գտեք մի բան, ինչի համար նրան կարելի է գովաբանել ու օգուտ քաղեք դրանից:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 12 տարի 3 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Սթիվ Ջոբս 12 տարի 1 ամիս առաջ #1047

Սթիվ Ջոբսի մտքերից

Իմաստ չունի վարձել բանիմաց մարդկանց ու նրանց թելադրել թե ինչ պետք է անեն:
Մենք վարձում ենք մարդկանց, որ նրանք մեզ ասեն թե ինչ անենք:

Իմ բոլոր տեխնոլոգիաները կտայի, որ հանդիպեմ Սոկրատեսին:


Ամենակարևոր որոշումները ինչ-որ բան չանելու որոշումներն են և ոչ թե ինչ-ոչ բան անելու որոշումները:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Սթիվ Ջոբս 12 տարի 1 ամիս առաջ #1052

Ես չեմ վստահում համակարգիչներին, որոնք չեմ կարող բարձրացնել:
Նորարարությունները տարբերում ուն առաջնորդին և հետապնդողին:
Դուք ուզում եք անց կացնել ձեր կյանքը հյութ վաճառելով, թե ցանկանում եք փոխել այս աշխարհը?
Ես համոզված եմ, որ հաջողակ ձեռնարկանիրոջը և անհաջողակի տարբերության կեսը համառությունն է:
Մենք չունենք շանսեր շատ բաներ ստեղծելու համար, որոնք կարող ենք անվանել յուրահատուկ: Քանի որ սա մեր կյանքն է, իսկ այն կարճ է: Մենք բոլորս մահանում ենք: Դուք դա գիտեք?
Մենք այստեղ ենք, որպեսզի ունենանք մեր ներդրումը այս աշխարհում: Այլապես ինչի համար ենք մենք այստեղ?
  • Einshtein
  • Einshtein's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Սթիվ Ջոբս 12 տարի 1 ամիս առաջ #1079

Սթիվ Ջոբսի հիշատակին
Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
DigiTec 2011, 7-ը հոկտեմբերի, 2011 թ., 15։00

Նկարներ





Տեսագրություն


  • vm
  • vm's Avatar
Վերջին խմբագրումը: 11 տարի 3 շաբաթ առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Սթիվ Ջոբս 11 տարի 10 ամիս առաջ #1197

Apple-ի գովազդներից մեկը:
  • Einshtein
  • Einshtein's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Սթիվ Ջոբս 11 տարի 8 ամիս առաջ #1322

Մտածիր այլ կերպ!!!
  • Einshtein
  • Einshtein's Avatar
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top