Հիմա 80  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Շնորհավոր mathnet.am-ի ծնունդը

Շնորհավոր mathnet.am-ի ծնունդը 12 տարի 7 ամիս առաջ #698


mathnet.am-ը մեկ տարեկան է: Ընդամենը մեկ տարեկան:

Ծնողի իրավունքով ու սիրով շնորհավորում եմ mathnet.am-ի ծնունդը: Երեխայի տարին լրանալիս` գուցե նշեն քաշը, բոյը, ատամ ունի, թե չէ, ասեն, որ արդեն քայլում է, խոսում: Գուցե պատմեն նրա օյինբազություններն ու չարաճճությունները, հնարամտությունները:
Քաշի փոխարեն այստեղ երևի պետք է ասվի mathnet.am-ի Google RP-ն: Ուրեմն «քաշը» 4 է (հնարավոր 10-ից), որը կարծում եմ մեկ տարեկան անձնական կայքի համար վատ «քաշ» չէ: Բոյի փոխարեն գուցե ասեմ այցելությունների ընդհանուր թիվը, դա մոտավորապես 30 000 է: Կայք են այցելել 67 երկրներից, հասկանալի է ճնշող մեծամասնությունը Հայաստանից: Ավելորդ չեմ համարում ներկայացնել առաջին 25 երկրների տվյալները.


Այս աղյուսակի առիթով ասեմ, որ սա Google-ի ստատիստիկան է, ու էստեղ Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս: Այնպես, որ 6-րդ հորիզոնականը ըստ էության ցույց է տալիս Ստեփանակերտի այցելուների քանակը (115-ից 103-ը Ստեփանակերտից են):
Կուզեի ուշադրություն դարձնեիք այն հանգամանքին, որ այս ցուցակում շատ երկրների դիմաց կայքում լինելու միջին տևողություը 3-6 րոպե է: Եթե նրանք մեկ րոպեից ավել են մնացել կայքում ուրեմն հայերեն տառերը նրանց անծանոթ չեն եղել: Իսկ դա, ամենայն հավանականությամբ նշանակում է, որ նրանք այդ երկրներում ապրող մեր հայրենակիցներն են եղել: Ու ես ուրախ եմ, որ հեռու-հեռու երկրներում գտնվող հայերը այս կայքով հնարավորություն են ունեցել հայերեն լեզվով ուսումնական նյութ քաղելու կամ կարդալու ֆորումի հայալեզու նյութերը:

Չմոռանանք, որ սա իր տեսակի մեջ եզակի հայալեզու կայք է: Ուրիշ որտե՞ղ կարող եք գտնել մաթեմատիկայի այսքան հարուստ էլեկտրոնային հայալեզու տեղեկատու, այն էլ որակյալ գունավոր նկարներով կամ հայալեզու ինտերակտիվ մոդելներ, անիմացիաներ ու պրեզենտացիաներ:

Շարունակելով ստատիստիկան` ասեմ, որ մեկ տարում դիտված էջերի քանակը մոտավորապես 170 000 է:
Կայքից արվել է մոտ 20 000 ներբեռնում:

Անընդհատ նոր նյութ, նոր բաժին ու նոր թեմա է ավելացել: Կայքը գնալով ավելի ճանաչելի է դարձել, շատ կրթական կայքեր հղումներ են անում mathnet.am-ին (ոմանք էլ նյութ են վերցնում կամ ինչ-որ բան են կրկնօրինակում, առհասարակ այդ մասին չնշելով): Այնուամենայնիվ, եղած հղումները, դինամիկան ու մյուս պարամետրեր բավարար են եղել, որ կայքը միանգամից ստանա 4 RP:

Մի խոսքով, կայքը առողջ է, աճում ու զարգանում է: Եվ արդեն հազարավոր մարդկանց է օգնել, որ գտնեն իրենց հուզող հարցի պատախանը կամ իրենց անհրաժեշտ ինֆորմացիան:
Ուրեմն իզուր չի ծնվել, ուրեմն նրա ծնունդը բարի է, և թող իր տասնամյակը դիմավորի հարյուրապատիկ մեծ նվաճումով ու ներդրումով:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 12 տարի 7 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Շնորհավոր mathnet.am-ի ծնունդը 12 տարի 7 ամիս առաջ #699

Սրտանց շնորշավորում եմ:
Կայքի վերաբերյալ իմ կարծիքը մի քանի առիթով հայտնել եմ:Ոչ միյն իզուր չի ծնվել, այլ նրա ծնունդն անհրեժեշտություն էր:
ԲԱՐԻ ԵՐԹ
  • petmat1
  • petmat1's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Շնորհավոր mathnet.am-ի ծնունդը 12 տարի 7 ամիս առաջ #700

Սրտանց շնորհավորում եմ և ցանկանում եմ հետագա հաջողություններ ու մշտական ներկայություն ինտերնետում:
  • Azara
  • Azara's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Շնորհավոր mathnet.am-ի ծնունդը 12 տարի 7 ամիս առաջ #701

Մի փոքր ուշացումով ես էլ եմ շնորհավորում mathnet.am-ի ծնունդը: Լավ բաները թող շատ լինեն:
  • hayk_15
  • hayk_15's Avatar
Վերջին խմբագրումը: 12 տարի 7 ամիս առաջ by hayk_15.
The administrator has disabled public write access.

Re:Շնորհավոր mathnet.am-ի ծնունդը 12 տարի 7 ամիս առաջ #702

Ես էլ եմ միանում շնորհավորանքներին:Իրոք, mathnet.am-ը իզուր չի ծնվել, ու ծնունդը բարի է:
  • Vardan
  • Vardan's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Շնորհավոր mathnet.am-ի ծնունդը 12 տարի 7 ամիս առաջ #703

Շնորհավորում եմ
  • Einshtein
  • Einshtein's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Շնորհավոր mathnet.am-ի ծնունդը 12 տարի 7 ամիս առաջ #704

Շնորհակալ եմ բոլորից շնորհավորանքների ու բարի խոսքերի համար:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top