Հիմա 172  հյուր և 1 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1259

Arm796 -ի խոսքերից:
Հարգելի Annik56 դուք խնդիրը ճիշտ էք լուծել, ես նույպես լուծեցի եւ ստացա այն պատասխանը, որը դուք եք ստացել, հավանաբար խնդրի պատասխանը սխալ է: Սակայն իմ լուծման ընթացքում նկատեցի, որ եթե խնդիրը լուծվի պահանջի ժխտմամբ, ապա ընթացքում ի հայտ է գալիս այն պատասխանը որը գրքում է գրված, այսինքն եթե պահանջը ժխտելով լուծենք այն դեպքի համար, երբ 1-2 ժամերը ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներն են, իսկ մնացած 5-ը մյուս ժամերին ապա կստացվի պատասխանում նշվածը, իսկ լուծելով մինչեւ վերջ կստանանխ ձեր ստացած պատասխանը որը ճիշտ պատասխանն է: Այնպես որ կարելի է ենթադրել որ կամ պատասխանն է սխալ կամ էլ պահանջում պետք է լիներ որ առաջի 2 ժամերն են Ֆիզիկան եւ Մաթեմատիկան:
Ժխտումը կլինի ոչ թե 1-ին 2 ժամերը մաթ. և ֆիզ. են, այլ դրանցից գոնե մեկն է 1-ին ,2-րդ ժամերին:
  • Annik56
  • Annik56's Avatar
Վերջին խմբագրումը: 11 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1260

Annik56 Իմ եւ ձեր գրածի մեջ չկա ոչ մի տարբերություն,պայմանն է որ Ֆիզիկան եւ Մաթեմատիկան լինեն 3-րդ ժամից ոչ շուտ իսկ դրա ժխտումն այն է որ լինեն 3-րդ ժամից շուտ այսինքն առաջին կամ երկրորդ ժամերին
  • Arm796
  • Arm796's Avatar
Վերջին խմբագրումը: 11 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1261

ՀարգելիArm796, իմ և ձեր գրածի տարբերությունն այն է, որ պայմանի ժխտում է ոչ միայն այն դեպքը, երբ 2 առարկաները միաժամանակ են 1-ին և 2-րդ տեղերում,այլ նաև այն դեպքը, երբ, օրինակ 1-ին ժամը մաթ. է, իսկ ֆիզ.-ն 4-րդ ժամն է:Կարծում եմ սա օգտակար կլինի, ընդհանրապես, պնդման ժխտումը ճիշտ ճանաչելու համար:
  • Annik56
  • Annik56's Avatar
Վերջին խմբագրումը: 11 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1262

Բացի այն որ ձեր շնորհիվ իմացա ժխտումն ինչ է, ես մի բան էլ իմացա որ եսքան տարի ես Մաթեմատիկա անիմաստ եմ սովորել ու մինչեւ հիմա չգիտեմ պայմանի ժխտումն ինչ է:
  • Arm796
  • Arm796's Avatar
Վերջին խմբագրումը: 11 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1263

Ուրախ եմ, որ ակտիվություն կա` թե հարցերի և թե պատասխաների ու քննարկումների մասով: Բայց մի երկու բան պիտի ասեմ:

Դասացուցակի խնդիրը ճիշտ է լուծված և պետք չէ գուշակել, թե ինչու է պատասխանը սխալ գրված` վրիպակ է (մի զրո պակաս են գրել), թե ուրիշ հարց պիտի տային:

Ճիշտն ասած ինձ դուր չի գալիս ARQIMED -ի “Ձեր լուծումը սխալ է..” արտահայտությունը, քանի որ նա օգնություն է խնդրել ու Annik56-ը օգնել է: Եթե նույնիսկ նա սխալված լիներ (մարդ է, կպատահի), ապա նորից շնորհակալ պետք է լինել, որ մարդը փորձել է օգնել (սա գլուխկոտրուկների բաժինը չէ, այնտեղ ինչ-որ չափով հասկանալի կլիներ այդպիսի արձագանքը):

Կուզեի, որ բոլորը հասկանան. ոչ ոք ուրիշների հարցերին պատասխանելու պարտավորություն չունի: Պատասխանելը բարի կամքի դրսևորում է, ուրեմն պետք է շնորհակալ լինել:

Բարի կամքի դրսևորում է նաև այս կայքի գոյությունը:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 11 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1267

Arm796 -ի խոսքերից:
Բացի այն որ ձեր շնորհիվ իմացա ժխտումն ինչ է, ես մի բան էլ իմացա որ եսքան տարի ես Մաթեմատիկա անիմաստ եմ սովորել ու մինչեւ հիմա չգիտեմ պայմանի ժխտումն ինչ է:
Մի վրդովվիր:Ժխտման վերաբերյալ մի օգտակար բան կա, կարծեմ 8-րդ դաս.-ի հանր.-ի դասագրքում.
Տրամաբանական արտադրյալի(և,համակարգ) ժխտումը համարժեք է ժխտումների տրամաբանական գումարին
(կամ, համախումբ):ՈՒրախ եմ, եթե օգտակար եղա:Հաջողություն:
  • Annik56
  • Annik56's Avatar
Վերջին խմբագրումը: 11 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1268

Հարգելի Annik56, ես նոր նկատեցի որ դուք սխալ եք լուծել այս խնդիրը: Ձեր լուծումն ապացուցում է խնդիրը մասնավոր դեպքի համար, սակայն դրանից չենք կարող եզրակացնել որ պնդումը ճիշտ է: Annik56 -ի խոսքերից:
ARQIMED -ի խոսքերից:
ARQIMED -ի խոսքերից:
Տրված է F(x)= ax^2+bx+c a հավասար չէ 0-ի


Եթե ցանկացած x-ի դեպքում F(x)<0 ապա a+c<-b

Օգնեք լուծենք
Եթե F(x)<0-ն տեղի ունի ցանկացած x –ի համար, ուրեմն այն տեղի ունի նաև x= 1-ի համար,այսինքն a*1+b*1+c<0 հետևաբար a+b<-c, ինչը պետք է ապացուցեինք:
  • Arm796
  • Arm796's Avatar
Վերջին խմբագրումը: 11 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1269

Արմեն, ես էլ նկատեցի, որ սկսել ես հաճախ սխալվել :) : Annik56-ի լուծումը ճիշտ է:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 11 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top