Հիմա 147  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1305

Չէ հաստատ ես չունեմ այդ խնդիրների լուծումները: Իսկ են միյուս երկուսինը ունեմ
  • ARQIMED
  • ARQIMED's Avatar
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1306

ARQIMED ջան են 2 դժվար խնդիրները լուծողի համար սրանք հասարակ բաներ են, ուզում ես միքիչ մտածի կգտնես լուծումը, ես կարամ լուծումը տեղադրեմ բայց չեմ ուզում խնդիրը փչացնեմ քո համար, ավելի հաճելի է երբ ինքդ ես լուծում
  • Arm796
  • Arm796's Avatar
The administrator has disabled public write access.

Re:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 10 ամիս առաջ #1307

Չէ Arm796 ես երկչաչափությունից լավ չեմ որ կարողանամ դրանք լուծեմ:
  • ARQIMED
  • ARQIMED's Avatar
The administrator has disabled public write access.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 2 շաբաթ առաջ #1414

Օգնեք
4554.jpg
  • MARISH
  • MARISH's Avatar
The administrator has disabled public write access.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 2 շաբաթ առաջ #1415

1. Պետք է ֆունկցիայի ածանցյալը հավասար լինի շոշափողի անկյունային գործակցին. այս դեպքում՝ 2-ի: Այդտեղից էլ գտնում ես X-ի արժեքը. 2X-2=2, X=2:
2. Ֆունկցիայի ածանցյալը հավասարեցնենք 0-ի: Ստանում ենք X=0: Մինչև այդ կետը ածանցյալը դրական է, իսկ դրանից հետո՝ բացասական, ուրեմն այդ կետում ֆունկցիան կընդունի մեծագույն արժեք՝ f(0)=1:
3.Պետք է գտնել ֆունկցիայի կրիտիկական կետերը նշված միջակայքում և հաշվել այդ ֆունկցիայի արժեքները միջակայքի ծայրակետերում և այդ կրիտիկական կետերում: Ստացված արժեքներից ամենամեծը կլինի ֆունկցիայի մեծագույն արժեքը նշված միջակայքում:
4. Ֆունկցիայի ածանցյալը ստացվում է քառակուսային եռանդամ:Որպեսզի ֆունկցիան նվազի ամբողջ թվային ուղղի վրա, ապա պետք է ածանցյալը լինի ոչ դրական: Քառակուսային եռանդամը ոչ դրական է ամբողջ թվային ուղղի վրա, եթե ավագ անդամի գործակիցը բացասական է, իսկ տարբերիչը՝ փոքր կամ հավասար 0-ից: Այդտեղից ստացվում է a-ն մեծ կամ հավասար 4-ից, հետևաբար, a-ի ամենափոքր արժեքը 4-ն է:
  • Annik56
  • Annik56's Avatar
The administrator has disabled public write access.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 2 շաբաթ առաջ #1416

1.Քանի որ y=2x-4 -ը f(x)=x^2-2x-ին շոշափում է ապա շոշափման կետում նրանց արժեքները պետք է լինեն հավասար՝ y=f(x)=> որ x=2:
2-3. Ելնելով նրանից որ ֆունկցիան իր մեցագույն կամ փոքրագույն արժեքները ընդունում է (հատվածի ծայրակետերում) կամ կրիտիկական կետում և քանի որ այստեղ նշված չե այդ հատվածը ապա մնում է գտնել կրիտիկական կետը՝ f`(x)=0:
4.f(x)-ը կլինի նվազող ամբողջ թվային ուղղի վրա եթե f`(x)<=0 ցանկացած x-ի համար:
Եթե կդժվարանաս գրի գոգնեմ:
  • Wolf
  • Wolf 's Avatar
Վերջին խմբագրումը: 11 տարի 2 շաբաթ առաջ by Wolf .
The administrator has disabled public write access.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 2 շաբաթ առաջ #1418

4. Ֆունկցիայի ածանցյալը ստացվում է քառակուսային եռանդամ:Որպեսզի ֆունկցիան նվազի ամբողջ թվային ուղղի վրա, ապա պետք է ածանցյալը լինի ոչ դրական: Քառակուսային եռանդամը ոչ դրական է ամբողջ թվային ուղղի վրա, եթե ավագ անդամի գործակիցը բացասական է, իսկ տարբերիչը՝ փոքր կամ հավասար 0-ից: Այդտեղից ստացվում է a-ն մեծ կամ հավասար 4-ից, հետևաբար, a-ի ամենափոքր արժեքը 4-ն է:[/quote]


Բայց երբ որ մենք քննարկում ենք f`(x)<=0 ապա մենք գտնում ենք a-ի այն ամենափոքր արժեքը որի դեպքում ֆունկցիան կլինի նվազող(Չաճող) ամբողջ թվային առանցքի վրա:
  • Wolf
  • Wolf 's Avatar
The administrator has disabled public write access.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՇՏԵՄԱՐԱՆ 11 տարի 2 շաբաթ առաջ #1419

Annik56 wrote:
1. Պետք է ֆունկցիայի ածանցյալը հավասար լինի շոշափողի անկյունային գործակցին. այս դեպքում՝ 2-ի: Այդտեղից էլ գտնում ես X-ի արժեքը. 2X-2=2, X=2:

Annik56-ը անճշտություն է թույլ տվել` գրածից ստացվում է, որ կարևոր չէ y=2x-4 է, թե ասենք y=2x+10:
Պետք էր ստուգել, որ ստացված x=2 կետում տարած շոշափողը համընկնում է y=2x-4 ուղղի հետ:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 11 տարի 2 շաբաթ առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top