Հիմա 196  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Հարց ունեմ մաթեմատիկայից

Հարց ունեմ մաթեմատիկայից 7 տարի 11 ամիս առաջ #1695

Սիրելի աշակերտներ

այս թեմայում (միայն այս թեմայում) կարող եք գրել ձեր հարցերը մաթեմատիկայից, որոնք արագ պատասխան կստանան։

Ձեր հարցերին պատասխանելու են Ամալյա Սաիլյանը, Գայանե Սիմոնյանը, Մարինե Խաչատրյանը, Անուշ Պողոսյանը և ես՝ Գագիկ Աղեկյանս: Կարող են պատասխանել նաև ուրիշներ, դա արգելված չէ:

Հարցը տեղադրելու համար պետք է գրանցվեք: Եթե դրա հետ կապված ինչ-որ դժվարություններ ունենաք նայեք այստեղ:

Ձեր հարցը կարող եք տեղադրել տեքստով կամ նկարով: Եթե նկար եք տեղադրում, ապա նկարից բացի որևէ բառ գրեք, հետո մտեք խմբագրման ռեժիմ և ջնջեք ավելորդ բառը:

Որպես հարց չներկայացնեք ձեր ամբողջ տնայինը: Այդպիսի գրառումներին չենք պատասխանելու:

(Այս գրառումն արվել է 2016 թվին, արդեն ուժի մեջ չէ):
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 5 տարի 4 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Հարց ունեմ մաթեմատիկայից 7 տարի 11 ամիս առաջ #1696

Որքա՝ն է թեստի 2 ( կամ 3 ) առաջադրանքների պատասխանները ճիշտ
կռահելու հավանականությունը,եթե յուր. առաջադրանքի համար առարջարկված են
ընտրելու 5 պատասխան, որից միայն մեկն է ճիշտ,իսկ յուր . պատասխանի ընտրությունը
հավասարահնարավոր է :

-- Այս խնդրի լուծման համար մի տեստի
հավանականությունը բազմապատկել իրար
հետ? ( 1/5*1/5 )
Anahit Manukyan
  • Անկա
  • Անկա's Avatar
The administrator has disabled public write access.

Հարց ունեմ մաթեմատիկայից 7 տարի 11 ամիս առաջ #1697

Լուծում:2 առաջադրանքի դեպքում՝ բոլոր ելքերի քանակը՝ n=5*5=25, նպաստավոր ելքերի քանակը՝ m=1: Հավանականությունը՝ P=m/n=1/25:
Հանգունորեն՝ 3 առաջադրանքի դեպքում կլինի՝ P=1/125:
  • Գայանե Սիմոնյան
  • Գայանե Սիմոնյան's Avatar
Վերջին խմբագրումը: 7 տարի 11 ամիս առաջ by Գայանե Սիմոնյան.
The administrator has disabled public write access.

Հարց ունեմ մաթեմատիկայից 7 տարի 11 ամիս առաջ #1698

Անկա wrote:
..............

-- Այս խնդրի լուծման համար մի տեստի
հավանականությունը բազմապատկել իրար
հետ? ( 1/5*1/5 )
Anahit Manukyan

Այո, Անահիտ, պետք է բազմապատկեք հավանականությունները, քանի որ անկախ պատահարներ են:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 7 տարի 11 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.
Գրառմանը շնորհակալություն են հայտնել: Գայանե Սիմոնյան

Հարց ունեմ մաթեմատիկայից 7 տարի 10 ամիս առաջ #1699

Ունեմ այսպիսի հարց։
Ունենք 100 լիտր տարողությամբ 2 տարա,մեկում լցված է ամբողջությամբ ջուր , իսկ մյուսը դատարկ է։
Ունենք նաև 3 դույլ՝ 3,6 և 9 լիտր տարողությամբ , որով պետք է առաջին տարայից ջուրը տեղափոխենք երկրորդ տարան։
Պետք է այնպես անենք, որ վերջում 2 տարաներում լինի հավասար քանակությամբ ջուր (50լ/50լ)։
Ինչպե՞ս պետք է անենք որ այդպես լինի։
Կարող ենք միայն ավելացնել և(կամ) հանել ջուրը:
Չենք կարող դույլերը լցնել կիսատ։
  • Vahagnik
  • Vahagnik's Avatar
The administrator has disabled public write access.

Հարց ունեմ մաթեմատիկայից 7 տարի 10 ամիս առաջ #1700

Քանի որ 3-ը, 6-ը և 9-ը 3-ի պատիկներ են (դրանց տարբերությունները նույնպես), իսկ 50 չի բաժանվում 3-ի, ապա նման բան անել հնարավոր չէ:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 5 տարի 6 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.
Գրառմանը շնորհակալություն են հայտնել: Գայանե Սիմոնյան

Հարց ունեմ մաթեմատիկայից 7 տարի 10 ամիս առաջ #1701

ինչպես ներկայացնել արտադրիչների տեսքով x5-1արտահայտությունը (x-ի 5աստիճան)7- րդ դաս
  • Լեոնելա
  • Լեոնելա's Avatar
The administrator has disabled public write access.

Հարց ունեմ մաթեմատիկայից 7 տարի 10 ամիս առաջ #1702

x^5-1=(x-1)(x^4+x^3+x^2+x+1)
^ նշանը գրված է աստիճանի փոխարեն:
  • Ameli
  • Ameli's Avatar
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top