Հիմա 115  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

   GeoGebra–ն  դինամիկ մաթեմատիկայի ծրագրերից (կամ մաթեմատիկայի վիր­տու­ալ լաբորատորիաներից) է: Այն համակարգչային ծրագիր է` նախա­տես­ված մաթեմատիկա ուսում­նա­սի­րելու ու դասավանդելու համար:

    Դինամիկ ծրագրերն ամ­բողջ աշխարհում համար­վում են ինֆորմացիոն համակարգչային տեխ­նոլոգիաների կիրառմամբ մաթեմատիկայի ուսուցման ամենա­էֆեկ­տիվ միջոցը:

    GeoGebra ծրագիրը թարգմանված է ավելի քան 50 լեզ­վով: Հայերեն թարգմանությունն իմն է:

    Ծրագրի անունը կազմված է Geometry և Аlgebra բառերի մասերից: Ի տարբերություն նմանատիպ այլ ծրագրերի GeoGeb­ra-ն հնա­րավորություն է տալիս աշխատել նաև էլեկտրոնային աղյուսակների հետ, վիճակագրության ու հավանականությունների տեսության ամենա­տար­բեր հարցեր ուսումնասիրել: 70 գործիքներից բացի, ունի հրամանների շատ հարուստ հավաքածու:

   Մեկ տարուց ավել է անցել, որ  mathnet.am-ում տեղադրվեցին ինտերակտիվ մոդելներ, որոնք պատրաստված էին հենց GeoGebra ծրագրով  (Ինտերակտիվ մոդելների նմուշներ):

     Ճիշտ է այդ ինտերակտիվ մոդելներից, առանց սահմանափակման ու վճարի, կարող էին օգտվել բոլորը, բայց ինտերնետ կապով միայն:

    Հիմա, երբ լույս է տեսել «GeoGebra–Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար» գիրքը, կից լազերային սկավառակով, այդ ամենից, դեռ մի բան էլ ավելի, կարող եք օգտվել առանց ինտերնետի: 

    Կայքում եղած մոդելներից ավելի շատ մոդելներ հիմա հասանելի են բոլորին: 

    Դրանք գրքին կից լազերային սկավառակի վրա են և դրանցից կարող են օգտվել նույ­նիսկ GeoGeb­ra ծրագրին լրիվ անտեղյակ աշակերտներն ու ուսու­ցիչ­ները: Դրա համար բավարար է, որ նրանց համակարգիչներում տեղա­դրված լինի GeoGeb­ra ծրագիրը:

   Ավելին, ծրագրի հայերեն տարբերակը և նրա ու նրա կիրառման ուղեցույց գիրքը հնարավորություն են տալու ուսուցիչներին ու աշակերտներին ստեղծել սեփական մոդելներ:

        

                 gebra_g1  

 

          gebra_d

    Դրա համար, իհարկե, նախ պետք է յուրացնել ծրագիրը: Գրքի ծավալը ծրագիրն արագ յուրացնելու հետ կապված կասկած կարող է առաջացնել, բայց ծավալը մեծացել է մի կողմից շատ մանրամասն բացատրությունների ու մանրամասն օրինակների (նույնիսկ բացատրված է թե ինչպես տեղադրեք GeoGebra ծրագիրը Ձեր համակարգչում), մյուս կողմից մեծաքանակ նկարների ու լաբորատոր աշխատանքների առկայության պատճառով:

    Վստահեցնում եմ, որ ցանկության դեպքում ծրագիրը կարելի է շատ արագ սովորել: Ծրագիրը սովորելու վրա ծախսած ժամանակը շատ ու շատ անգամ փոքր է այն ժամանակից, որը կշահեք հետագայում այդ ծրագրին օգտագործելով: Արագ յուրացմանը կօգնի նաև գրքի բազմագույն լինելը, այսինքն ընթերցողը գրքում տեսնելու է ծրագրի պատուհանները, գործիքների կոճակները և այլն հենց այնպես, ինչպես դրանք երևում են համակարգչի էկրանին` այդ ծրագրով աշխատելիս:

    Գրքում առաջարկվող լաբորատոր աշխատանքները ներկայաց­նում են ամեն­օրյա դասապրոցեսում GeoGeb­ra-ի օգտա­գործման հնա­րավոր տարբերակները:

   Գրքին կից լազերային սկավառակը պարունակում է ինչպես նրա­նում դիտարկվող ուսուցանող օրինակների, այնպես էլ լաբորատոր աշ­խատանքների GeoGeb­ra ֆայլերը: 

    Լազերային սկավառակը պա­րու­նա­կում է նաև GeoGeb­ra ծրագրի հայերեն տարբերակը:

   GeoGeb­ra-ն յուրացնել և ուսումնական նպատակներով օգտագործել ցանկա­ցող­ներին ևս մի բանով օգնելու համար կայքի ֆորումում բացված է Geogebra-ին նվիրված թեմա: Ձեզ հուզող հարցերի ու դժվա­րությունների մասին կարող եք գրել այս թեմայում ու ստանալ խորհուրդներ:

      Իսկ ի՞նչ կտա GeoGebra ծրագիրը ուսուցչին: 

 Օգտագործելով այս ծրագիրն ու նրանով պատրաստված մոդելները

 1. գրավիչ ու հետաքրքիր կդարձնեք դասը,

 2. սովորական եղանակով նյութը ներկայացնելու հետ համեմատած կխնայեք ահագին ժամանակ,

 3. հնարավորություն կունենաք շատ օրինաչափություններ դարձնել երեխաների համար տեսանելի ու ստուգելի, որը մեծապես կօգնի այդ  օրինաչափությունների հեշտ ու կայուն ընկալմանը,

 4. երեխաները հետաքրքրությամբ ու հաճույքով կմասնակցեն դասին,

 5. բաց դաս անցկացնելը կդառնա շատ հեշտ, ներկաները կամ դասալսում անցկացնողները գոհ և տպավորված կլինեն:

Ապրիլ-հունիս ամիսներին "Անտարես" հրատարակչությունը կազմակերպեց սեմինարներ Ստեփանավանում, Վանաձորում, Հրազդանում, Աբովյանում, Գյումրիում, Ծաղկունքում, Մարտունիում, Գավառում, Արտաշատում, Աշտարակում, Արմավիրում, Իջևանում, Երևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Կապանում ու Ստեփանակերտում: Այդ սեմինարներին մասնակցած 1200-ից ավելի ուսուցիչները շատ օգտակար ու կարևոր էին համարում թե սեմինարները, թե ծրագիրն ու ինտերակտիվ մոդելները: Բոլոր սեմինարի վերջում նրանք իրենց համաձայնությունն էին հայտնում վերևում թվարկված առավելությունների հետ:

    Պիտի նշեմ, որ Geogebra ծրագրից շատ ավելի օգուտ կարելի է քաղել, եթե այդ միջավայրում աշխատեն երեխաները: Թե ինչպես դա կարելի է անել, կարող եք տեսնել գրքի լաբորատոր աշխատանքների բաժնում:

   Սկսեք օգտագործել ծրագիրը` և դասը մատուցելու, և երեխաներին տարբեր հետազոտություններ հանձնարարելու համար, ու որոշ ժամանակ անց ուղղակի կզարմանք, թե առաջ ինչպես էիք առանց դրա աշխատում:

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top