Իհարկե, ես կուզեի և ուրախ կլինեի, որ ակտիվությունը մի քանի անգամ մեծ լիներ, բայց ասեմ, որ ֆորումի ակտիվությամբ մի չափեք: Ճիշտ է ֆորումում հարց տվող, պատասխանող ու կարծիք հայտնողները քիչ են, բայց այցելությունների թվով կայքը գերազանցում է Հայաստանի բոլոր դպրոցների կայքերին, բացի "Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի" կայքը: Ամսվա այցելությունների քանակով շատ քիչ է պակաս Հայաստանի ճարտարագիտական համալսարանի կայքից: Այս ամենը կարող եք տեսնել circle.am կայքի կրթություն և գիտություն բաժնում: Սա ես ոչ ինձ, ոչ էլ ուրիշներին արդարացնելու համար չեմ ասում, այլ որ նման բնույթի կայքերը Հայաստանում մեծ հետաքրքրություն չեն վայելում: Մարդիկ ավելի "կարևոր" բաներով են հետաքրքրվում: