Բարի գալուստ Գագիկ Աղեկյանի անձնական կայք։
Այստեղ հավաքված են տարիների փորձառությունն ու լավագույն ուսումնական ռեսուրսները, որոնք կօգնեն աշակերտներին, ուսանողներին և ուսուցիչներին։
Կայքի բոլոր նյութերն այժմ ԱՆՎՃԱՐ ԵՆ։
Կայքը թարմացվել է, որոշ հնացած բաժիններ դուրս են մնացել, բոլոր նյութերը դարձել են անվճար։
Ինչ կգտնեք կայքում․

Լուծումներ բաժնում տեղադրված են հարթաչափության (7-9 դասարաններ, Լ.Ս. Աթանասյան և ուրիշներ, Զանգակ-97 հրատ․), տարածաչափության դասագրքերի (9-10 դասարաններ, Լ.Ս. Աթանասյան և ուրիշներ, "Աստղիկ-59" հրատ․, մաթեմատիկայի 6-րդ դասարանի (Բ. Նահապետյան), հանրահաշվի դասագրքերի (7-9 դասարաններ, Ս.Մ. Նիկոլսկի և ուրիշներ, Անտարես հրատ․), Մաթեմատիկական անալիզի (ուսանողների համար) խնդիրների լուծումներ:
Խորհուրդ․ Խնդրի լուծումը գտնելու համար անպայման չէ, որ իմանաք թե որ դասագրքի, որ համարի խնդիրն է: Կարող եք խնդիրը փնտրել դրա տեքստի բնորոշ բառակապակցությամբ այս կայքի “Որոնում” դաշտի միջոցով կամ հենց google-ի միջոցով:

Տեսանյութեր բաժնում տեղադրված 12 մանրամասն տեսադասերում լուծվում են Մաթեմատիկայի շտեմարանի I հատորի «Միացություններ» բաժնի խնդիրների կեսը (նախկինում վճարովի այս նյութերը նույնպես դարձել են անվճար):
Կայքի վերևի ձախ կողմում գտնվող YouTube-ի նշանը սեղմելով՝ կարող եք անցնել իմ պաշտոնական ալիք, որտեղ կգտնեք բազմաթիվ այլ օգտակար տեսանյութեր։

Օնլայն մաթեմատիկա բաժինը ունի չորս ենթաբաժին․
Օնլայն գործիքներ․ տարբեր մաթեմատիկական հաշվարկներ անող, հավասարումներ, անհավասարումներ ու համակարգեր լուծող գործիքներ են։ Լուծումները ներկայացվում են քայլերով և ոչ թե միայն պատասխանը։
Ինտերակտիվ մոդելներ․ ենթաբաժնում կան հանարահաշվի, երկրաչափություն, ֆիզիկայի ու մաթեմատիկական անալիզի տարբեր թեմաների վերաբերվող մոդելներ, որոնք տվյալ նյութը մատուցում են դինամիկ, վիզուալ տարբերակով ու դարձնում ավելի հետաքրքիր ու մատչելի։
Մաթեմատիկական մարզասրահ․ Ուսուցողական խաղեր և մարզիչներ (այդ թվում՝ 10 հատուկ մարզիչ 5-րդ դասարանի համար), որոնք սովորելու պրոցեսը վերածում են հետաքրքիր խաղի։

Գրպանի Օնլայն Տեղեկատու․
ունի երեք բաժին՝ մաթեմատիկաերկրաչափություն և ֆիզիկա։ Առաջինը պարունակում է հանրահաշիվ և անալիզի հիմունքների դպրոցական ծրագրի բոլոր բանաձևերը, երկրորդը՝ հարթաչափության և տարածաչափության դպրոցական դասընթացի բոլոր սահմանումները, թեորեմներն ու բանաձևերը, ֆիզիկայի տեղեկատուն պարունակում է ֆիզիկայի դպրոցական ծրագրի բոլոր թեմաների բանաձևերն ու անհրաժեշտ բոլոր աղյուսակները։ Տեղեկատուները ներկայացված են բաժիններով, ծավալուն բաժինները սկսվում են ենթաբաժինների անվանումներ-կոճակներով, ինչը հնարավորություն է տալիս արագ անցնել անհրաժեշտ ենթաբաժնին։ Կարևոր է նաև այն, որ դրանք նորմալ ցուցադրվում են նաև մոբայլ տարբերակով (հեռախոսների, թաբլետների վրա), ինչը նշանակում է, որ ինտերնետի առկայության դեպքում այդ տեղեկատուները միշտ Ձեզ հետ են, Ձեր հեռախոսում։ 

Ունեք հարցե՞ր կամ դժվարանում եք խնդիրը լուծելիս

Եթե ունեք հարցեր կամ կոնկրետ խնդրի լուծման կարիք, խնդրում եմ էլ․ նամակ չգրել (էլ․ հասցեն խնդիրների լուծման համար չէ)։

Փոխարենը՝ կայքի վերևի ձախ կողմում սեղմեք Facebook-ի նշանը, միացեք իմ «Մի վախեցիր մաթեմից» ֆեյսբուքյան խմբին և տեղադրեք Ձեր հարցն այնտեղ։ Խմբում սիրով կօգնենք Ձեզ։

Կապ հեղինակի հետ

Կայքի հետ կապված այլ հարցերի կամ առաջարկների համար կարող եք գրել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ․ հասցեով։

Հաջողություն Ձեզ։

Հարգանքներով՝ Գագիկ Աղեկյան