Սա նկարում ներկայացված գրքի էլեկտրոնային տարբերակն է
Գիրքն օժանդակ ձեռնարկ է հարթաչափության ուսումնասիրման համար: Ձեռնարկը կառուցվածքային իմաստով կարելի է բաժանել երկու մասի` տեղեկատուի և խնդրագրքի:
Խնդրագիրքը պարունակում է հարթաչափության յուրաքանչյուր թեորեմի, սահմանման, աքսիոմի հետ կապված մի քանի պարզ խնդիր, կան նաև միջին բարդության խնդիրներ: Խնդիրների քանակը 730 է: Խնդիրների այդպիսի քանակն ու որակը հնարավոր են դարձնում գիտելիքների և հմտությունների սահուն աճը:
Խնդրագրքի մյուս առանձնահատկությունը նրանում առկա հուշումների և ցուցումների յուրօրինակ համակարգն է: Տեսության կետերի համարների օգնությամբ, յուրաքանչյուր խնդրի համար, աշակերտին հուշվում է, թե որ թեորեմը, բանաձևը կամ սահմանումը պետք է օգտագործել տվյալ խնդիրը լուծելու համար: Փաստորեն, դժվարություններ ունենալիս` աշակերտն օգնություն է ստանում, այսինքն միշտ նրա կողքին օգնող ու առաջնորդող կա:
էլեկտրոնային տարբերակում ցուցման ամեն կետ մի վիրտուալ կոճակ է (“քլիկ” է), ինչով բացվում է տեսության համապատասխան նյութը գունավոր գծագրով:
Էլեկտրոնային տարբերակի մի մասը կարող եք փորձարկել այստեղ:
Մնացած մասերը հասանելի կլինեն նրանց, ովքեր կգրանցվեն կայքում ու կակտիվացնեն իրենց գրանցումը: Թե ինչպես դա անել տես այստեղ:
ԵՐԿՐԱՉԱՓՈւԹՅԱՆ ԽՆԴՐԱԳԻՐՔ ՑՈւՑՈւՄՆԵՐՈՎ (սեղմեք վերնագրի վրա)
Նշենք նաև, որ շատերին խնդրագիրքը ծանոթ է ներքևի նկարի կազմով, որը լուս է տեսել 2009-ին, կից CD-ով: CD-ների ժամանակներն անցան: