1. (1-1) Տրված A կետով տանել ուղիղ: Քանի՞ այդպիսի ուղիղ կարելի է տանել:

2. (1-1) Տանել ուղիղ, որն անցնի տրված A և B կետերով: Քանի՞ այդպիսի ուղիղ գոյություն ունի:

     3. (1-1) Տարեք ուղիղ, որն անցնի տրված A, B, C կետերով: Քանի՞ այդպիսի ուղիղ գոյություն ունի:

4. (1-1) Տարեք երեք ուղիղ այնպես, որ նրանցից յուրաքանչյուր երկուսը հատվեն: Գտեք այդ ուղիղների հատման կետերի քանակը: Դիտարկեք բոլոր հնարավոր դեպքերը:

5. (1-2) Երկու պատկեր վերադրմամբ համընկել են: Կարո՞ղ են նրանք հավասար չլինել:

6. (1-2) Երկու պատկեր ինչ-որ վերադրման դեպքում չեն համընկել: Կարո՞ղ են նրանք լինել հավասար:

7. (1-4) M-ը AB հատվածի միջնակետն է: AB հատվածի երկարությունը 15 է: Գտեք MB հատվածի երկարությունը:

8. (1-4) K-ն CD հատվածի միջնակետն է: CK հատվածի երկարությունը 11 է: Գտեք CD հատվածի երկարությունը:

9. (1-5) P կետը MN հատվածի վրա վերցված է այնպես, որ MP=8: Գտեք PN հատվածի երկարությունը, եթե MN=21:

10. (1-5) F կետը MN հատվածի վրա վերցված է այնպես, որ MF:FN=4:3: Գտեք MF և FN հատվածների երկարությունները, եթե MN=28:

11. (1-5) C կետը AB հատվածի վրա վերցված է այնպես, որ AC:CB=2:5: Գտեք AB հատվածի երկարությունը, եթե AC=6:

12. (1-5 ) F կետը MN հատվածի վրա վերցված է այնպես, որ MF և FN հատվածների տարբերությունը 9 է: Գտեք MF և FN հատվածների երկարությունները, եթե MN=19:

13. (1-7) Գծեք երկու անկյուն, որոնք ունեն ընդհանուր գագաթ:

14. (1-7) Գծեք երկու անկյուն, որոնցից մեկի գագաթը գտնվում է մյուսի կողմի վրա:

15. (1-7) Գծեք երկու անկյուն, որոնցից յուրաքանչյուրի գագաթը գտնվում է մյուսի կողմի վրա:

16. (1-7) Գծեք երկու անկյուն, որոնք ունեն ընդհանուր կողմ: Կարո՞ղ են նրանց գագաթները լինել տարբեր:

17. (1-7) Քանի՞ անկյուն է պատկերված նկարում:

17 1

18. (1-8) ∠ABC=40°: BD-ն նրա կիսորդն է: Ինչի՞ են հավասար ∠ABD-ն և ∠DBC-ն:

19. (1-8) ∠ABC=65°: BD-ն նրա կիսորդն է: Ինչի՞ են հավասար ∠ABD-ն և ∠DBC-ն:

20. (1-8) ∠ABC=140°: BD-ն նրա կիսորդն է, իսկ BE-ն`∠DBC-ի: Ինչի՞ են հավասար ∠ABD-ն, ∠DBE-ն, ∠EBC-ն, ∠ABE-ն:

21. (1-9) Քանի՞ փռված անկյուն է առաջանում երկու ուղիղների հատման դեպքում:

22. (1-9, 1-8) Գծեք չփռված անկյուն: Տարեք նրա կիսորդը:

23. (1-9, 1-8) Գծեք փռված անկյուն: Տարեք նրա կիսորդը:

24. (1-8, 1-2) Տարված է տրված անկյան կիսորդը: Կարելի՞ է վերադրմամբ համընկնեցնել առաջացած անկյունները:

25. (1-11) Ինչի՞ է հավասար փռված անկյան աստիճանային չափը:

26. (1-11) Փռված անկյան ո՞ր մասն է կազմում 5°-ի անկյունը:

27. (1-11) Փռված անկյունից քանի՞ անգամ է փոքր 20°-ի անկյունը:

28. (1-9, 1-11) Փռված անկյան գագաթից տարված է երկու ճառագայթ, որոնք այն բաժանում են երեք անկյան: Նրանցից առաջինը փռված անկյան 1/5 մասն է, երկրորդը` 2/3 մասը: Գտեք առաջացած երեք անկյունների աստիճանային չափերը:

29. (1-15) BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը 17°-ով մեծ է մյուսից: Գտեք այդ անկյունները, եթե ∠ABC=77°:

30. (1-15) BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը 23°-ով փոքր է մյուսից: Գտեք այդ անկյունները, եթե ∠ABC=155°:

31. (1-15) BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը 3 անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ անկյունները, եթե ∠ABC=120°:

32. (1-15) ABC անկյունը BD և BE ճառագայթներով բաժանված է երեք անկան, որոնք իրար հարաբերում են ինչպես 1:3:4: Գտեք ABD, DBE և EBC անկյունները, եթե ∠ABC=160°:

33. (1-15) ABC անկյունը BD և BE ճառագայթներով բաժանված է երեք անկյան, որոնք իրար հարաբերում են ինչպես 2:3:5: Գտեք ABD, DBE, EBC, ABE, DBC անկյունները, եթե ∠ABC=170°:

34. (1-16) ABC և CBD անկյունները կից են: Կարո՞ղ են A, B, D կետերը չգտնվել մի ուղղի վրա:

35. (1-16, 1-9) ABC և CBD անկյունները կից են: Ինչպիսի՞ն է ABD անկյունը:

36. (1-17 ) ABC և CBD անկյունները կից են: ∠ ABC=43°: Գտեք ∠ CBD-ն:

37. (1-17 ) Կից անկյուններից մեկը 30°-ով մեծ է մյուսից: Գտեք այդ անկյունները:

38. (1-17 ) Կից անկյուններից մեկը 40°-ով փոքր է մյուսից: Գտեք այդ անկյունները:

39. (1-17 ) Կից անկյուններից մեկը 3 անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ անկյունները:

40. (1-17) Կից անկյուններից մեկը 5 անգամ փոքր է մյուսից: Գտեք այդ անկյունները:

41. (1-8, 1-17) ABC և CBD անկյունները կից են: BK-ն CBD անկյան կիսորդն է և ∠ KBD=18°: Գտեք ∠ABC-ն:

42. (1-18) Չփռված հակադիր անկյունների քանի՞ զույգ կա նկարում:

42

43. (1-18, 1-9 ) Նշեք նկարում առկա հակադիր անկյունների զույգերը և փռված անկյունները:

43

44. (1-18, 1-16 ) ABC և MBN անկյունները հակադիր են: Էլ ո՞ր չփռված անկյուններն են հակադիր: Ո՞ր անկյունններն են կից:

44

45. (1-19 ) Հակադիր անկյունների գումարը 110° է: Ինչի՞ են հավասար այդ անկյունները:

46. (1-19 ) Հակադիր անկյունների գումարը 90° է: Ինչի՞ են հավասար այդ անկյունները:

47. (1-17, 1-19, 1-20) Երկու ուղղի հատումից առաջացած անկյուններից մեկն ուղիղ է: Ուղղահայա՞ց են արդյոք այդ ուղիղները:

48. (1-17, 1-19, 1-20) Երկու ուղղի հատումից առաջացած կից անկյունները հավասար են: Ուղղահայա՞ց են արդյոք այդ ուղիղները:

49. (1-19, 1-17, 1-20) Երկու ուղղի հատումից առաջացած հակադիր անկյունների գումարը 180° է: Ուղղահայա՞ց են արդյոք այդ ուղիղները:

50. (1-21 ) Նկարում BD⊥AC: K կետով տարեք ուղիղ, որը չհատվի BD ուղղի հետ:

50x

51. (1-21 ) Նկարում BE⊥AD: O կետով տարեք ուղիղ, որը չհատվի BE ուղղի հետ:

51x

52. (1-21 ) Նկարում OK⊥CD: B կետով տարեք ուղիղ, որը չհատվի OK ուղղի հետ:

52x

53. (1-21 ) Նկարում BE⊥AD: C կետով տարեք ուղիղ, որը չհատվի BE ուղղի հետ:

53x

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

1. անվերջ թվով 2. մեկ 3. մեկ կամ ոչ մի 4. մեկ կամ երեք 5. ոչ 6. այո 7. 7,5 8. 22 9. 13 10. 16 և 12 11. 21 12. 14 և 5 17. 6 20. 70°; 35°; 35°; 105° 24. այո 26. \(\frac{1}{{36}}\) 27. 9 28. 36; 120; 24 29. 30°; 47° 30. 66°; 89° 31. 30°; 90° 32. 20°; 60°; 80° 33. 34°; 51°; 85°; 85°; 136° 34. ոչ 35. փռված 37. 75°; 105° 38. 70°; 110° 39. 45°; 135° 40. 30°; 150° 41. 144° 42. 6 43. \(\angle ABD\), \(\angle CBE\); \(\angle ABC\), \(\angle DBE\); \(\angle ABE\), \(\angle CBD\) 45. 55° 47. այո 48. այո 49. այո