633. (10-1) Բազմանկյան կողմերը հավասար են: Կարելի՞ է պնդել, որ այն կանոնավոր բազմանկյուն է:
634. (10-1) Բազմանկյան անկյունները հավասար են: Կարելի՞ է պնդել, որ այն կանոնավոր բազմանկյուն է:
635. (10-1) Նշված քառանկյուններից որո՞նք են կանոնավոր.
ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի:
636. (5-3 , 10-1) Գտեք կանոնավոր վեցանկյան անկյունները:
637. (10-2, 8-4 , 6-15, 10-3) Կանոնավոր բազմանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը 12 է, արտագծած շրջանագծինը` \(12\sqrt 2 \): Գտեք բազմանկյան կողմը:
638. (10-2, 8-4 , 10-3, 6-15) Կանոնավոր բազմանկյան կողմը 16 է, ներգծած շրջանագծի շառավիղը` \(8\sqrt 3 \): Գտեք արտագծած շրջանագծի շառավիղը:
639. (10-2, 8-4 , 10-3, 6-15) Կանոնավոր բազմանկյան կողմը \(9\sqrt 3 \) է, արտագծած շրջանագծի շառավիղը` 9: Գտեք ներգծած շրջանագծի շառավիղը:
640. (10-4) Գտեք կանոնավոր եռանկյան կողմը, եթե արտագծած շրջանագծի շառավիղը R է:
641. (10-4) Գտեք կանոնավոր քառանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը, եթե նրա կողմը a է:
642. (10-2, 10-4) Կանոնավոր վեցանկյան կենտրոնը միացված է գագաթներին: Ապացուցեք, որ առաջանում են վեց հավասարակողմ եռանկյուններ:
643. (10-4, 10-6) Գտեք շրջանագծին արտագծած և ներգծած քառակուսիների կողմերի երկարությունների հարաբերությունը:
644. (6-10 , 10-4, 10-6, 6-3 ) Շրջանագծին ներգծած կանոնավոր եռանկյան մակերեսը S է: Գտեք այդ շրջանագծին արտագծած քառակուսու մակերեսը:
645. (10-6, 10-4) R շառավղով շրջանագծին արտագծած կանոնավոր բազմանկյան կողմը a է: Գտեք այդ շրջանագծին ներգծված և նույն թվով կողմեր ունեցող կանոնավոր բազմանկյան կողմը:
646. (10-4, 10-6) R շառավղով շրջանագծին ներգծված կանոնավոր բազմանկյան կողմը b է: Գտնել այդ շրջանագծին արտագծված և նույն թվով կողմեր ունեցող կանոնավոր բազմանկյան կողմը:
647. (10-6) Գտեք կանոնավոր եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը, եթե նրա կողմը a է:
648. (10-6) Գտեք կանոնավոր քառանկյան կողմը, եթե ներգծած շրջանագծի շառավիղը r է:
649. (10-6) Գտեք կանոնավոր վեցանկյան կողմը, եթե ներգծած շրջանագծի շառավիղը r է:
650. (10-8) Ապացուցեք, որ հավասարակողմ եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը հավասար է արտագծած շրջանագծի շառավղի կեսին:
651. (10-8) Գտեք կանոնավոր վեցանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը, եթե արտագծած շրջանագծի շառավիղը 17 է:
652. (10-8) Գտեք կանոնավոր վեցանկյանը արտագծած շրջանագծի շառավիղը, եթե ներգծած շրջանագծի շառավիղը 12 է:
653. (10-8) Գտեք հավասարակողմ եռանկյանը ներգծած և արտագծած շրջանագծերի շառավիղների հարաբերությունը:
(10-2,2-14 , 7-11 )
654. (10-9) Գտեք 11 շառավղով շրջանագծի երկարությունը:
655. (10-9) Գտեք \(8\pi \) երկարությամբ շրջանագծի շառավիղը:
656. (10-10) Գտեք 6 շառավղով շրջանի մակերեսը:
657. (10-10) Գտեք \(25\pi \) մակերեսով շրջանի շառավիղը:
658. (10-10) 7 և 11 շառավղերով շրջանագծերը համակենտրոն են: Գտեքայդ շըրջանագծերով սահմանափակված օղակի մակերեսը:
659. (10-12) Գտեք 15 շառավղով և 36° կենտրոնական անկյունով սեկտորի աղեղի երկարությունը:
660. (10-12) 45° կենտրոնական անկյունով սեկտորի աղեղի երկարությունը 19 է: Գտեք սեկտորի շառավիղը:
661. (8-9 , 10-12) Գտեք 18 շառավղով շրջանագծի 120° աղեղի երկարությունը:
662. (10-12) Գտեք 21 շառավղով և 60° կենտրոնական անկյունով սեկտորի մակերեսը:
663. (10-12) 40° կենտրոնական անկյունով սեկտորի մակերեսը 38 է: Գտեք սեկտորի շառավիղը:
664. (10-14) Գտեք 25 շառավղով և 150° կենտրոնական անկյունով սեգմենտի մակերեսը:
665. (10-14) Գտեք 16 շառավղով և 210° կենտրոնական անկյունով սեգմենտի մակերեսը:
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
633. ոչ 634. ոչ 635. քառակուսին 636. 120° 637. 24 638. 16 639. 4,5 640. \(R\sqrt 3 \) 641. \(\frac{{a\sqrt 2 }}{2}\) 643. \(\sqrt 2 \) 644. \(\frac{{16\sqrt 3 }}{9}S\) 645. \(\frac{{2Ra}}{{\sqrt {{a^2} + 4{R^2}} }}\) 646. \(\frac{{2bR}}{{\sqrt {4{R^2} - {b^2}} }}\) 648. \(2r\) 652. \(8\sqrt 3 \) 653. 0,5 658. \(72\pi \) 659. \(3\pi \) 660. \(\frac{{76}}{\pi }\) 661. \(12\pi \) 662. \(\frac{{147\pi }}{2}\) 664. \(\frac{{3125\pi }}{{12}}\) - 156,25