By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

106. (3-1 ) a և b ուղիղները չեն հատվում: Ինչպե՞ս են կոչվում այդպիսի ուղիղները:

107. (3-1 ) Հայտնի է, որ a և b ուղիղները զուգահեռ են: Կարո՞ղ են նրանք ունենալ ընդհանուր կետ:

108. (3-2 ) Նկարում ∠4=∠5: Զուգահե՞ռ են a և b ուղիղները:

108x

109. (3-2 ) Նկարում ∠3=∠6: Զուգահե՞ռ են a և b ուղիղները:

108x

110. (3-2 ) Նկարում ∠BAC=∠ACD: Ապացուցեք, որ AB-ն զուգահեռ է CD-ին:

69x

111. (3-2 ) Նկարում ∠BCA=∠CAD: Ապացուցեք, որ BC-ն զուգահեռ է AD-ին:

111x

112. (3-3 ) Նկարում ∠2=∠6: Զուգահե՞ռ են a և b ուղիղները:

108x

113. (3-3 ) Նկարում ∠3=∠7: Զուգահե՞ռ են a և b ուղիղները:

108x

114. (3-3 ) Նկարում ∠BED=∠BCA: Ապացուցեք, որ DE-ն զուգահեռ է AC-ին:

114x

115. (3-3 ) Նկարում BF⊥AD, CE⊥AD: Ապացուցեք, որ BF-ը զուգահեռ է CE-ին:

115x

116. (3-4 ) Նկարում ∠3=70°, ∠5=110°: Զուգահե՞ռ են a և b ուղիղները:

108x

117. (3-4 ) Նկարում ∠BAD=50°, ∠CDA=130°: Ապացուցեք, որ AB-ն զուգահեռ է CD-ին:

117x

118. (3-4 ) Նկարում ∠BAD=32°, ∠ABC=148°: Ապացուցեք, որ BC-ն զուգահեռ է AD-ին:

118x

119. (1-19 , 2-13 , 2-13, 3-2 ) Նկարում AB=BC, CD=DE: Ապացուցեք, որ AB-ն զուգահեռ է DE-ին:

119x

120. (3-8 ) Նկարում a-ն զուգահեռ է b-ին, ∠4=110°: Գտեք ∠5-ը:

108x

121. (3-8 ) Նկարում BC-ն զուգահեռ է AD-ին, ∠BCA=33°: Գտեք ∠CAD-ն:

69x

122. (3-8 ) Նկարում BC-ն զուգահեռ է AD-ին, ∠BCA+∠CAD=68°: Գտեք ∠BCA-ն:

111x

123. (3-9 ) Նկարում BC-ն զուգահեռ է AD-ին, OK-ն ուղղահայաց է AD-ին և հատում է BC-ն N կետում: Գտեք ONC անկյունը:

123xx

124. (3-9 ) Նկարում BC-ն զուգահեռ է AD-ին, OK-ն ուղղահայաց է AD-ին և հատում է BC-ն N կետում: Գտեք ONB անկյունը:

124x

125. (3-9 ) Նկարում BC-ն զուգահեռ է AD-ին, OK-ն ուղղահայաց է AD-ին: Գտեք ONB անկյունը:

125x

126. (3-10 ) Նկարում a-ն զուգահեռ է b-ին, ∠6=72°: Գտեք ∠2-ը:

108x

127. (3-10 ) Նկարում DE-ն զուգահեռ է AC-ին: Ապացուցեք, որ ∠ BED=∠ BCA:

114x

128. (3-10 ) Նկարում BF-ն զուգահեռ է CE-ին, BF-ը ուղղահայաց է AD-ին: Ապացուցեք, որ CE-ն ուղղահայաց է AD-ին:

128x

129. (3-11 ) Նկարում a-ն զուգահեռ է b-ին, ∠3=56°: Գտեք ∠5-ը:

108x

130. (3-11 ) Նկարում a-ն զուգահեռ է b-ին, ∠6-ը երկու անգամ փոքր է ∠4-ից: Գտեք ∠6-ը:

108x

131. (3-11 ) Երկու զուգահեռ ուղիղ հատողով հատելիս միակողմանի անկյունների տարբերությունը 20° է: Գտեք այդ անկյունները:

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

106. զուգահեռ 107. ոչ 112. այո 116. այո 121. 33° 122. 34° 123. 90° 125. 90° 129. 124° 130. 60° 131. 80°; 100°