By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

Հատած կոն

Հատած կոնի ծնորդներ

Հատած կոնի կողմնային մակերևույթ

Հատած կոնի կողմնային մակերևույթի մակերեսը

Հատած կոնի լրիվ մակերևույթի մակերեսը

Հատած կոնի ծավալը

 

 ♦ Կոնն իր առանցքին ուղղահայաց հարթությամբ հատելիս տրոհվում է կոնի և հատած կոնի: Սկզբնական կոնի հիմքը և հատույթում առաջացած շրջանը կոչվում են հատած կոնի հիմքեր,  իսկ նրանց կենտրոնները միացնող հատվածը` հատած կոնի բարձրություն:

t 11 1

 ♦ Կոնի ծնորդների այն հատվածները, որոնք ընկած են հիմքերի միջև, կոչվում են հատած կոնի ծնորդներ:

 ♦ Կոնական մակերևույթի այն մասը, որը սահմանափակում է հատած կոնը, կոչվում է հատած կոնի կողմնային մակերևույթ:

t 11 2

 ♦ Հատած կոնի կողմնային մակերևույթի մակերեսը` Sկողմ․=\(\pi \left( {R + {R_1}} \right)\,l\), որտեղ l-ը հատած կոնի ծնորդն է, իսկ R-ը և R1-ը` հիմքերի շառավիղները:

t 11 3 0

 ♦ Հատած կոնի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է կողմնային մակերևույթի և հիմքերի մակերեսների գումարին` Sլրիվ=\(\pi \left( {R + {R_1}} \right)\,l + \pi {R^2} + \pi R_1^2\):

t 11 3

 ♦ H բարձրությամբ և R1 ու R2 հիմքերի շառավիղներով հատած կոնի ծավալը հաշվվում է հետևյալ բանաձևով. \(V = \frac{1}{3}H(\pi {R^2} + \pi R_1^2 + \pi RR_1^{})\):

 

Տարածաչափություն