By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

Հատած բուրգ

Հատած բուրգի բարձրություն

Հատած բուրգի կողմնային նիստերը

Կանոնավոր հատած բուրգ

Կանոնավոր հատած բուրգի հարթագիծ

Կանոնավոր հատած բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը

Կանոնավոր հատած բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը

Հատած բուրգի ծավալը

 

 ♦ Եթե n-անկյուն բուրգը հատված է իր հիմքին զուգահեռ հարթությամբ, ապա առաջանում է երկու բազմանիստ, որոնցից մեկը նորից n-անկյուն բուրգ է, իսկ մյուսը կոչվում է n-անկյուն հատած բուրգ:  n-անկյուն բազմանկյունները կոչվում են հատած բուրգի հիմքեր:

t 8 1

 ♦ Հատած բուրգի մի հիմքի որևէ կետից մյուս հիմքին տարված ուղղահայացը կոչվում է հատած բուրգի բարձրություն:

t 8 2

 ♦ Հատած բուրգի կողմնային նիստերը սեղաններ են:

 ♦ Հատած բուրգը կոչվում է կանոնավոր,  եթե այն ստացվել է կանոնավոր բուրգը իր հիմքին զուգահեռ հարթությամբ հատելով:

 ♦ Կանոնավոր հատած բուրգի հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են, իսկ կողմնային նիստերը` հավասարասրուն սեղաններ: Այդ սեղանների բարձրությունները կոչվում են հատած բուրգի հարթագծեր:

t 8 3

 ♦ Կանոնավոր հատած բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքերի կիսապարագծերի և հարթագծի արտադրյալին:

 ♦ Հատած բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար կողմնային մակերևույթի մակերեսի և հիմքերի մակերեսների գումարին:

Sլրիվ = Sկողմ. + S1 + S2

 ♦ Հատած բուրգի ծավալը, որի հիմքերի մակերեսներն են S1 և S2, իսկ բարձրությունը` H, կարելի է հաշվել հետևյալ բանաձևով. \(V = \frac{1}{3}H({S_1} + {S_2} + \sqrt {{S_1}{S_2}} )\):

t 8 4

 

Տարածաչափություն