By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

Սահմանումը

Հավասարասրուն սեղան

հատկությունները

հայտանիշները

Ուղղանկյուն սեղան

Միջին գծի հատկությունը

Մակերեսի բանաձևեր

Սեղանին ներգծած շրջանագծի շառավիղը

 

 ♦ Սեղան է  կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկու կողմերը` ոչ: Զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր, իսկ մյուս կողմերը` կողմնային կողմեր:

16 1

  Հավասարասրուն սեղան

♦ Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե նրա կողմնային կողմերը (սրունքները) հավասար են:

16 2

 ♦ Հավասարասրուն սեղանի յուրաքանչյուր հիմքին առընթեր անկյունները հավասար են: Անկյունագծերը նույնպես հավասար են:

16 3

♦ Եթե CK-ն ABCD հավասարասրուն սեղանի բարձրությունն է, ապա

16 4

 

♦ Եթե CK-ն ABCD հավասարասրուն սեղանի բարձրությունն է (h), ապա նրա մակերեսը կարելի է հաշվել \(S = AK \cdot h\) բանաձևով:

16 5

♦ Փոխուղղահայաց անկյունագծերով հավասարասրուն սեղանի մակերեսը հավասար է բարձրության կամ միջին գծի քառակուսուն՝ \(S = {h^2} = {l^2}\)։ 

16 5 0

 ♦ Եթե սեղանի հիմքին առընթեր անկյունները հավասար են, ապա սեղանը հավասարասրուն է:

16 6

♦ Եթե սեղանի անկյունագծերը հավասար են, ապա սեղանը հավասարասրուն է:

♦ Շրջանագծին ներգծած սեղանը հավասարասրուն է:

16 7

 ♦ Սեղանը, որի անկյուններից մեկն ուղիղ է, կոչվում է ուղղանկյուն սեղան:

16 8

 ♦ Սեղանի կողմնային կողերի միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:

16 9

♦ Սեղանի միջին գիծը զուգահեռ է սեղանի հիմքերին և հավասար է նրանց կիսագումարին:

 ♦ Սեղանի մակերեսը հավասար է հիմքերի կիսագումարի և բարձրության արտադրյալին. \(S = \frac{{a + b}}{2}h\):

16 10

♦ Սեղանի մակերեսը հավասար է միջին գծի և բարձրության արտադրյալին:

16 11

♦ Սեղանի մակերեսը հավասար է նրա անկյունագծերի և նրանցով կազմված անկյան սինուսի արտադրյալի կեսին:

16 12

 ♦ Եթե սեղանին հնարավոր է ներգծել շրջանագիծ, ապա այդ շրջանագծի շառավիղը հավասար է սեղանի բարձրության կեսին:

16 13

 

Հարթաչափություն