By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

Սահմանումը

Անկյունների գումարը

Հատկությունները

Հայտանիշները

Մակերեսը


 ♦ Զուգահեռագիծ է  կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:

15 1

 ♦ Զուգահեռագծի անկյունների գումարը 360° է:

♦ Զուգահեռագծի որևէ կողմին առընթեր անկյունների գումարը 180° է:

 ♦ Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են: Զուգահեռագծի հանդիպակաց անկյունները հավասար են:

15 2

♦ Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետում կիսվում են:

15 3

♦ Զուգահեռագծի անկյունագծերի քառակուսիների գումարը հավասար է բոլոր կողմերի քառակուսիների գումարին:

15 4

 ♦ Եթե քառանկյան երկու կողմերը հավասար և զուգահեռ են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

15 5

♦ Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

15 6

♦ Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

15 7

 ♦ Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա հիմքի և բարձրության արտադրյալին:

15 8

♦ Զուգահեռագծի մակերեսը հավասար է կից կողմերի և նրանցով կազմված անկյան սինուսի արտադրյալին:

15 9

 

Հարթաչափություն