Նման եռանկյուններ

Սահմանումը

I հայտանիշ

II հայտանիշ

III հայտանիշ

Նմանության գործակից

Պարագծերի հարաբերությունը

Մակերեսների հարաբերությունը

Համապատասխան միջնագծերի, կիսորդների, բարձրությունների, ներգծած շրջանագծերի շառավիղների, արտագծած շրջանագծերի շառավիղների հարաբերությունը

 

 ♦ Այն եռանկյունները, որոնց անկյունները համապատասխանաբար հավասար են, իսկ կողմերը` համեմատական, կոչվում են նման եռանկյուններ:

10 1

 ♦ Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուսի երկու անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները նման են:

10 2

 ♦ Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուսի երկու կողմերին, և այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա այդպիսի եռանկյունները նման են:

10 3

 ♦ Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուսի երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները նման են:

10 4

 ♦ Նման եռանկյունների նմանակերպ կողմերի հարաբերությունը կոչվում է նմանության գործակից:

10 5

 ♦ Նման եռանկյունների պարագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:

10 6

 ♦ Նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

10 7

 ♦ Նման եռանկյունների նմանակերպ կողմերին տարած միջնագծերի, բարձրությունների, կիսորդների, ինչպես նաև ներգծած և արտագծած շրջանագծերի շառավիղների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:

10 8

 

Հարթաչափություն