By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

Գնդային մակերևույթին արտագծած բազմանիստ

Գնդային մակերևույթին ներգծած բազմանիստ

Գլանին ներգծված պրիզման

Պրիզմային ներգծված գլան

Կանոնավոր պրիզմային ներգծված գնդային մակերևույթ

Կանոնավոր պրիզմային արտագծած գնդային մակերևույթ

Կանոնավոր բուրգին ներգծած գնդային մակերևույթ

Կանոնավոր բուրգին արտագծած գնդային մակերևույթ

Կոնին ներգծված գնդային մակերևույթ

Կոնին ներգծված բուրգ

Գլանին ներգծված գնդային մակերևույթ

Գնդային մակերևույթին ներգծված գլան

 

 Ասում են գնդային մակերևույթը շոշոփում է բազմանիստի նիստը,  եթե նիստի հարթությունը գնդային մակերևույթի շոշափող է և շոշափման կետը պատկանում է նիստին:

 ♦ Բազմանիստը կոչվում է գնդային մակերևույթին արտագծած,  եթե գնդային մակերևույթը շոշափում է նրա բոլոր նիստերը: Այդ դեպքում գնդային մակերևույթը կոչվում է ներգծված բազմանիստին:

t 13 1

 ♦ Բազմանիստը կոչում է ներգծած գնդային մակերևույթին,  եթե նրա բոլոր գագաթները ընկած են գնդային մակերևույթի վրա: Այդ դեպքում գնդային մակերևվույթը կոչվում է արտագծված բազմանիստին:

t 13 2

 ♦ Պրիզման կոչվում է ներգծված գլանին,  եթե նրա հիմքերը ներգծված են գլանի հիմքերին:

t 13 3

♦ Ուղիղ պրիզմային կարելի է արտագծել գլան, եթե պրիզմայի հիմքին կարելի է արտագծել շրջանագիծ:

 ♦ Գլանը կոչվում է ներգծված պրիզմային, եթե նրա հիմքերը ներգծված են պրիզմայի հիմքերին:

t 13 4

♦ Ուղիղ պրիզմային կարելի է ներգծել գլան, եթե պրիզմայի հիմքին կարելի է ներգծել շրջանագիծ:

 ♦ Եթե կանոնավոր պրիզմային կարելի է ներգծել գնդային մակերևույթ, ապա գնդային մակերևույթի կենտրոնը բազմանիստի հիմքերի կենտրոնները միացնող հատածի միջնակետն է:

t 13 5

 ♦ Կանոնավոր պրիզմային արտագծած գնդային մակերևույթի կենտրոնը բազմանիստի հիմքերի կենտրոնները միացնող հատածի միջնակետն է:

t 13 6

 ♦ Կանոնավոր բուրգին ներգծած գնդային մակերևույթի կենտրոնը գտնվում է բուրգի բարձրության վրա:

t 13 7

 ♦ Կանոնավոր բուրգին արտագծած գնդային մակերևույթի կենտրոնը գտնվում է բուրգի բարձրության կամ նրա շարունակության վրա:

t 13 8

 ♦ Գնդային մակերևույթը կոչվում է ներգծված կոնին,  եթե այն շոշափում է կոնի հիմքը և բոլոր ծնորդները:

t 13 9

 ♦ Բուրգը կոչվում է ներգծված կոնին,  եթե նրա հիմքը ներգծված է կոնի հիմքին, իսկ գագաթը համընկնում է կոնի գագաթի հետ:

t 13 10

 ♦ Գնդային մակերևույթը կոչվում է ներգծված գլանին,  եթե այն շոշափում է գլանի հիմքերը և բոլոր ծնորդները:

t 13 11

 ♦ Գլանը կոչվում է ներգծված գնդային մակերևույթին,  եթե գլանի հիմքերը գնդային մակերևույթի հատույթներ են:

t 13 12

Տարածաչափություն