Հարթությունները տարածության մեջ

Զուգահեռ հարթություններ

Հարթությունների զուգահեռության հայտանիշը

Զուգահեռ հարթությունների հեռավորությունը

Զուգահեռ հարթությունների հատումը երրորդով

Զուգահեռ հարթությունների միջև ընկած զուգահեռ ուղիղների հատվածները

Հարթությունների կազմած անկյունը

Ուղղահայաց հարթություններ

Հարթությունների ուղղահայացության հայտանիշներ

Ուղղահայաց հարթությունների հատման գծի հատկությունը

 

 ♦ Չհատվող հարթությունները կոչվում են զուգահեռ հարթություններ:

t 3 1

 ♦ Եթե մի հարթության երկու հատվող ուղիղները համապատասխանաբար զուգահեռ են մյուսի երկու ուղիղներին, ապա հարթությունները զուգահեռ են:

t 3 2

 ♦ Զուգահեռ հարթությունների հեռավորություն  է կոչվում այդ հարթություններից մեկի կամայական կետի հեռավորությունը մյուս հարթությունից:

 ♦ Եթե երկու զուգահեռ հարթություններ հատված են երրորդով, ապա նրանց հատման գծերը զուգահեռ են:

t 3 3

 ♦ Զուգահեռ հարթությունների միջև ընկած զուգահեռ ուղիղների հատվածները հավասար են:

t 3 4

 ♦ Երկու հարթությունների հատումով առաջացնում են նույն կողով չորս երկնիստ անկյուններ: Այդ անկյուններից այն, որը չի գերազանցում մնացածներին, կոչվում է հարթությունների կազմած անկյուն:

t 3 5

 ♦ Երկու հատվող հարթություններ կոչվում են ուղղահայաց,  եթե նրանց կազմած անկյունը 90° է:

t 3 6

 ♦ Եթե երկու հարթություններից մեկն անցնում է մյուսին ուղղահայաց ուղղով, ապա այդ հարթությունները ուղղահայաց են:

t 3 7

♦ Երկու հարթությունների հատման ուղղին ուղղահայաց հարթությունն ուղղահայաց է այդ հարթություններից յուրաքանչյուրին:

t 3 8

 ♦ Եթե α և β հարթություններից յուրաքանչյուրը ուղղահայաց է γ հարթությանը, ապա նրանց հատման a ուղիղը նույնպես ուղղահայաց է γ հարթությանը:

t 3 9

 

 

 Տարածաչափություն