Տարածաչափության աքսիոմները և դրանց հետևանքները

♦ Մի ուղղի վրա չգտնվող ցանկացած երեք կետով անցնում է հարթություն, այն էլ միայն մեկը:

♦ Եթե ուղղի երկու կետերը գտնվում են հարթության մեջ, ապա ուղիղը պատկանում է այդ հարթությանը:

♦ Եթե երկու հարթություն ունեն ընդհանուր կետ, ապա նրանք ունեն այդ կետով անցնող ընդհանուր ուղիղ, որի վրա գտնվում են այդ հարթությունների բոլոր ընդհանուր կետերը:

♦ Ուղղով և նրա վրա չգտնվող կետով անցնում է հարթություն, այն էլ միայն մեկը:

♦ Երկու հատվող ուղղով անցնում է հարթություն, այն էլ միայն մեկը:

 

Տարածաչափություն