Հավասար եռանկյուններ

Հավասար պատկերներ

Հավասար եռանկյունների տարրերը

Եռանկյունների հավասարության

I հայտանիշ

II հայտանիշ

III հայտանիշ


 ♦ Հավասար պատկերներ  են կոչվում այն պատկերները, որոնք կարելի է համընկեցնել վերադրմամբ: 

 ♦ Եթե եռանկյունները հավասար են, ապա մի եռանկյան տարրերը (կողմերը և անկյունները) համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան տարրերին:

5 1

♦ Հավասար եռանկյուններում համապատասխանաբար հավասար կողմերի դիմաց ընկած են հավասար անկյուններ և հակառակը:

5 2

 ♦(Եռանկյունների հավասարության I հայտանիշը) Եթե մի եռանկյան երկու կողմերը և նրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և նրանցով կազմված անկյանը, ապա այդ եռանկյունները հավասար են:

5 3

 

 ♦ (Եռանկյունների հավասարության II հայտանիշը) Եթե մի եռանկյան կողմը և նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:

5 4

 ♦  (Եռանկյունների հավասարության III հայտանիշը) Եթե մի եռանկյան կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:


5 5 

 

Հարթաչափություն