By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

Եռանկյան միջնագիծ

հատկությունները

երկարությունը

Եռանկյան կիսորդ

հատկությունները

երկարությունը

Եռանկյան բարձրություն

հատկությունը

Եռանկյան միջին գիծ

հատկությունները

Միջնուղղահայցի հատկությունը


 ♦ Եռանկյան գագաթը հանդիպաց կողմի միջնակետին միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ:

4 1

 ♦ Եռանկյան միջնագծերը հատվում են մի կետում, որը յուրաքանչյուր միջնագիծը բաժանում է 2:1 հարաբերությամբ, հաշված գագաթից:

4 2

♦ Եռանկյունն իր միջնագծով բաժանվում է երկու հավասարամեծ եռանկյունների:

4 3

 

 ♦ Եթե եռանկյան կողմերն են a, b, c, իսկ դրանց համապատասխան միջնագծերը` ma, mb, mc, ապա \({m_a} = \frac{{\sqrt {2{b^2} + 2{c^2} - {a^2}} }}{2}\), \({m_b} = \frac{{\sqrt {2{a^2} + 2{c^2} - {b^2}} }}{2}\), \({m_c} = \frac{{\sqrt {2{a^2} + 2{b^2} - {c^2}} }}{2}\)։

4 4

 ♦ Եռանկյան անկյան կիսորդի այն հատվածը, որը եռանկյան գագաթը միացնում է հանդիպակաց կողմի կետին, կոչվում է եռանկյան կիսորդ:

4 5

 ♦ Եռանկյան անկյան կիսորդը դիմացի կողմը բաժանում է կից կողմերին համեատական մասերի:

4 6

♦ Եռանկյան կիսորդները հատվում են մի կետում:

4 7

♦ Եռանկյան կիսորդների հատման կետը եռանկյանը ներգծած շրջանագծի կենտոնն է:

 ♦ Եռանկյան կիսորդի երկարությունը կարելի է հաշվել հետևյալ բանաձևով. \({l_c} = \frac{{2ab\cos \gamma }}{{a + b}}\)։ 

4 8

♦ Եռանկյան կիսորդի երկարությունը հաշվելու այլ բանաձև. \(l_c^2 = ab - AD \cdot DB\)։

4 9  

 ♦ Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմն ընդգրկող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն:

4 10

 ♦ Եռանկյան բարձրությունները կամ նրանց շարունակությունները հատվում են մի կետում:

4 11

 ♦ Եռանկյան միջին գիծ է կոչվում նրա երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածը:

4 12

 ♦ Եռանկյան միջին գիծը զուգահեռ է նրա կողմերից մեկին և հավասար է այդ կողմի կեսին:

4 13

♦ Եռանկյան միջին գիծը եռանկյունը բաժանում է մասերի, որոնց մակերեսների հարաբերությունը 3 է:

4 14

 ♦ Եռանկյան կողմերի միջնուղղահայացները հատվում են մի կետում:

4 15

♦ Եռանկյան կողմերի միջնուղղահայացների հատման կետը եռանկյանն արտագծած շրջանագծի կենտրոնն է:
 

 

Հարթաչափություն