Երկրաչափություն 9. լուծումներ

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ 9 (Աթանասյան և ուրիշներ)

4. Գտեք նկար 4-ում պատկերված ABC հավասարասրուն եռանկյան գագաթների կոորդինատներըեթե AB=2a, իսկ CO բարձրությունը հավասար է h-ի:   Լուծումը      

9 4

7. Տրված են A(0;1) և B(5;-3) կետերը: Գտեք C և D կետերի կոորդինատները, եթե հայտնի է, որ B կետը AC հատվածի միջնակետն է, իսկ D կետը` BC հատվածի միջնակետը:   Լուծումը    

12. Ապացուցեք, որ ABC եռանկյունը հավասարասրուն է, եթե նրա գագաթներն ունեն հետևյալ կոորդինատները. ա) A(0;1); B(1;-4); C(5;2); բ) A(-4;1); B(-2;4); C(0;1):   Լուծումը   

15. Ապացուցեք, որ MNPQ քառանկյունը զուգահեռագիծ է, և գտեք նրա անկյունագծերը, եթե. ա) M(1;1); N(6;1); P(7;4); Q(2;4); բ) M(-5;1); N(-4;4); P(-1;5); Q(-2;2):   Լուծումը   

16. Ապացուցեք, որ ABCD քառանկյունն ուղղանկյուն է, և գտեք նրա մակերեսը, եթե. ա) A(-3;-1); B(1;-1); C(1;-3); D(-3;-3); բ) A(4;1); B(3;5); C(-1;4); D(0;0):   Լուծումը   

21. Ապացուցեք, որ հավասարասրուն սեղանի անկյունագծերը հավասար են: Ձևակերպեք և ապացուցեք հակադարձ պնդումը:   Լուծումը   

22. Ապացուցեք, որ ուղղանկյան անկյունագծերը հավասար են:   Լուծումը   

23. Ապացուցեք, որ եթե զուգահեռագծի անկյունագծերը հավասար են, ապա այդ զուգահեռագիծը ուղղանկյուն է:   Լուծումը   

26. Շրջանագիծը տրված է (x+5)2+(y-1)2=16 հավասարումովԱռանց գծագրից օգտվելու նշեքթե A(-2;4); B(-5;-3); C(-7;-2) և D(1;5) կետերից որո՞նք են ընկածատրված շրջանագծով եզերված շրջանի ներսումբշրջանագծի վրագտրված շրջանագծով եզերված շրջանից դուրս:   Լուծումը   

29. Գտեք (x-3)2+(y-5)2=25 հավասարումով տրված շրջանագծի վրա ընկած այն կետերը, որոնց. ա) աբսցիսը 3 է, բ) օրդինատը 5 է:   Լուծումը   

33. Գրեք MN տրամագծով շրջանագծի հավասարումը, եթե. ա) M(-3;5); N(7;-3); բ) M(2;1); N(4;3):   Լուծումը   

35. Գրեք A(-3;0) և B(0;9) կետերով անցնող շրջանագծի հավասարումը, եթե հայտնի է, որ շրջանագծի կենտրոնն ընկած է օրդինատների առանցքի վրա:   Լուծումը   

38. Տրված են ABC եռանկյան գագաթների կոորդինատները. A(4;6); B(-4; 0); C(-1;-4): Գրեք CM միջնագիծն ընդգրկող ուղղի հավասարումը:   Լուծումը   

41. Գտեք M(2;5) կետով անցնող և կոորդինատների առանցքներին զուգահեռ ուղիղների հավասարումները:   Լուծումը   

44. Պարզեք, թե տրված հավասարումներից որոնք են շրջանագծի հավասարում: Գտեք շրջանագծերից յուրաքանչյուրի շառավիղը և կենտրոնի կոորդինատները. ա) (x-1)2+(y+2)2=25;  բ) x2+(y+7)2=1;  գ) x2+y2+8x-4y+40=0;  դ) x2+y2-2x+4y-20=0;  ե) x2+y2-4x-2y+1=0:   Լուծումը   

55. ABCD զուգահեռագծի անկյունագծերը հատվում են O կետում: Արդյոք հավասա՞ր են հետևյալ վեկտորները.  ա) \(\overrightarrow{AB}\) և \(\overrightarrow{DC}\),  բ) \(\overrightarrow{BC}\) և \(\overrightarrow{DA}\),   գ) \(\overrightarrow{AO}\) և \(\overrightarrow{OC}\),   դ) \(\overrightarrow{AC}\) և \(\overrightarrow{BD}\): Պատասխանը հիմնավորեք:   Լուծումը   

59. Արդյոք ճշմարի՞տ է հետևյալ պնդումը. ա) եթե  \(\overrightarrow{a}=\overrightarrow{b}\), ապա \(\overrightarrow{a}\)↑↑\(\overrightarrow{b}\),   բ) եթե \(\overrightarrow{a}=\overrightarrow{b}\), ապա \(\overrightarrow{a}\) և \(\overrightarrow{b}\) վեկտորները համագիծ են,  գ) եթե \(\overrightarrow{a}=\overrightarrow{b}\), ապա \(\overrightarrow{a}\)↑↓\(\overrightarrow{b}\), դ) եթե \(\overrightarrow{a}\)↑↑\(\overrightarrow{b}\), ապա  \(\overrightarrow{a}=\overrightarrow{b}\),  ե) եթե \(\overrightarrow{a}=0\), ապա \(\overrightarrow{a}\)↑↑\(\overrightarrow{b}\):   Լուծումը   

66.  Տրված է կամայական քառանկյուն՝ MNPQ-ն: Ապացուցեք, որ` \(\overrightarrow{MN}+\overrightarrow{NQ}= \overrightarrow{MP}+\overrightarrow{PQ}\):    Լուծումը   

67. Ապացուցեք, որ ցանկացած երկու` \(\vec{x}\) և \(\vec{y}\) տարագիծ վեկտորների համար տեղի ունի \(\left| \vec{x}+\vec{y} \right| <\vec{x}+\vec{y} \) անհավասարությունը:   Լուծումը   

68. Ապացուցեք, որ եթե A-ն, B-ն, C-ն և D-ն կամայական կետեր են, ապա \(\overrightarrow{AB}+\overrightarrow{BC}+\overrightarrow{CD}+\overrightarrow{DA}=0\):   Լուծումը    

72. Դիցուք` X-ը, Y-ը և Z-ը կամայական կետեր են: Ապացուցեք, որ \(\overrightarrow{p}\)=\(\overrightarrow{XY}\)+\(\overrightarrow{ZX}\)+\(\overrightarrow{YZ}\), \(\overrightarrow{q}\)=\(\overrightarrow{XY}\)-\(\overrightarrow{XZ}\)-\(\overrightarrow{YZ}\) և \(\overrightarrow{r}\)=\(\overrightarrow{ZY}\)-\(\overrightarrow{XY}\)-\(\overrightarrow{ZX}\)  վեկտորները զրոյական են:   Լուծումը   

75. ABC եռանկյան AB և AC կողմերի միջնակետերն են M-ը և N-ը: \(\overrightarrow{BM}\), \(\overrightarrow{NC}\), \(\overrightarrow{MN}\), \(\overrightarrow{BN}\) վեկտորներն արտահայտեք \(\overrightarrow{a}\)=\(\overrightarrow{AM}\) և \(\overrightarrow{b}\)=\(\overrightarrow{AN}\) վեկտորների միջոցով:   Լուծումը   

79. Տրված է ABCD զուգահեռագիծը: Ապացուցեք, որ \(\overrightarrow{XA}\)+ \(\overrightarrow{XC}\)=\(\overrightarrow{XB}\)+\(\overrightarrow{XD}\), որտեղ X-ը հարթության կամայական կետ է:    Լուծումը   

90. Ապացուցեք, որ ցանկացած \(\overrightarrow{a}\) վեկտորի համար տեղի ունեն հետևյալ հավասարությունները. ա) 1•\(\overrightarrow{a}\)=\(\overrightarrow{a}\):   Լուծումը   

93. ABCD զուգահեռագծի BC կողմի վրա նշված է M կետն այնպես, որ BM:MC=3:1: AM և MD վեկտորներն արտահայտեք a=AD և b=AB վեկտորների միջոցով:   Լուծումը   

95. ABCD քառանկյան AC և BD անկյունագծերի միջնակետերն են M-ը և N-ը: Ապացուցեք, որ \(\overrightarrow{MN}\)=\(\frac{1}{2}\)\(\left(\overrightarrow{AD}+\overrightarrow{CB}   \right)\):   Լուծումը   

99. ABC եռանկյան կողմերի վրա կառուցված են ABB1A2, BCC1B2, ACC2A1 զուգահեռագծերը: Ապացուցեք, որ գոյություն ունի եռանկյուն, որի կողմերը համապատասխանաμար հավասար են և զուգահեռ A1A2, B1B2, C1C2 հատվածներին:   Լուծումը   

100. Ապացուցեք, որ սեղանի անկյունագծերի միջնակետերը միացնող հատվածը զուգահեռ է սեղանի հիմքերին և հավասար է դրանց կիսատարբերությանը:   Լուծումը   

106. Ապացուցեք, որ եթե \(\vec{a}\)  և \(\vec{b}\) վեկտորները տարագիծ են, ապա տարագիծ են նաև. ա) \(\vec{a}\)+\(\vec{b}\)   և  \(\vec{a}\)-\(\vec{b}\)  վեկտորները:   Լուծումը   

108. \(\overrightarrow{a}\) և \(\overrightarrow{b}\)   վեկտորները տարագիծ ենԳտեք այնպիսի x և y թվերորոնք բավարարում են հետևյալ հավասարությանը. ա) 3\(\overrightarrow{a}\)-x \(\overrightarrow{b}\)=y\(\overrightarrow{a}\)+\(\overrightarrow{b}\):   Լուծումը   

114. Գտեք  \(\overrightarrow{a}\)+\(\overrightarrow{b}\) վեկտորի կոորդինատներըեթեա\(\overrightarrow{a}\){3,2}, \(\overrightarrow{b}\){2,5}, դ\(\overrightarrow{a}\){2,7}, \(\overrightarrow{b}\){-3,-7}:   Լուծումը   

115. Գտեք  \(\overrightarrow{a}\)-\(\overrightarrow{b}\) վեկտորի կոորդինատներըեթեբ\(\overrightarrow{a}\){3,2}, \(\overrightarrow{b}\){-3,2}, դ\(\overrightarrow{a}\){-5,-6}, \(\overrightarrow{b}\){2,-4}:   Լուծումը   

118. ABCD քառակուսու անկյունագծերը հատվում են O կետում: Գտեք հետևյալ վեկտորների կազմած անկյունը. ա) \(\overrightarrow{AB}\) և \(\overrightarrow{AC}\), գ) \(\overrightarrow{OA}\) և \(\overrightarrow{OB}\), է) \(\overrightarrow{AO}\) և \(\overrightarrow{OC}\):   Լուծումը   

121. Ապացուցեք, որ A(4;8), B(12;11), C(7;0) գագաթներով ABC եռանկյունը հավասարասրուն է, բայց հավասարակողմ չէ:   Լուծումը   

125. ABC եռանկյան գագաթների կոորդինատներն են`A(–5;13), B(3;5), C(–3;–1): Գտեքաեռանկյան կողմերի միջնակետերի կոորդինատներըբAC կողմին տարված միջնագիծըգեռանկյան միջին գծերը:   Լուծումը   

128. Տրված է ABCD ուղղանկյունըԱպացուցեքոր հարթության կամայական M կետի համար տեղի ունի AM2+CM2=BM2+DM2 հավասարությունը:    Լուծումը   

130. Գրեք այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է տրված երեք կետերով. ա) A(1;–4), B(4;5), C(3;–2), բ) A(3;–7), B(8;–2), C(6;2):   Լուծումը   

139.  A, B, C կետերը դասավորված են այնպես, որ \(\overrightarrow {BC} = \frac{1}{2}\overrightarrow {AB} \): Ապացուցեք, որ ցանկացած O կետի համար տեղի ունի \(\overrightarrow {OB} = \frac{1}{3}\overrightarrow {OA} + \frac{2}{3}\overrightarrow {OC} \)  հավասարությունը:   Լուծումը   

141. Դիցուկ` AA1-ը,  BB1-ը, CC1-ը  ABC եռանկյան միջնագծերն են, իսկ O-ն կամայական կետ է: Ապացուցեք, որ \(\overrightarrow {OA} + \overrightarrow {OB} + \overrightarrow {OC} = \overrightarrow {O{A_1}} + \overrightarrow {O{B_1}} + \overrightarrow {O{C_1}} \):   Լուծումը   

142*.  A-ն և C-ն կամայական քառանկյան հանդիպակաց կողմերի միջնակետերն են, իսկ B-ն և D-ն՝ նրա մյուս երկու կողմերի միջնակետերը: Ապացուցեք, որ ցանկացած O կետի համար տեղի ունի \(\overrightarrow {OA} + \overrightarrow {OC} = \overrightarrow {O{B_{}}} + \overrightarrow {OD} \):   Լուծումը   

146. Գտեք \(\overrightarrow{p}\)  վեկտորի կոորդինատները, եթե

ա) \(\overrightarrow p = 7\overrightarrow a - 3\overrightarrow b \) ,  \(\overrightarrow a \{ 1,1\} \) ,  \(\overrightarrow b\{ 5,-2\} \)  ,    

գ) \(\overrightarrow p = 5\overrightarrow a - 4\overrightarrow b \) ,  \(\vec a\left\{ {\frac{3}{5},\frac{1}{5}} \right\}\) ,  \(\overrightarrow b\{ 6,-1\} \)  :   Լուծումը

157. Նման եռանկյունների երկու նմանակ կողմերն են 2սմ և 5սմ: Առաջին եռանկյան մյուս երկու կողմերն են 3սմ և 4սմ: Գտեք երկրորդ եռանկյան պարագիծը:   Լուծումը   

161. Հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան տեսք ունեցող այգու մակերեսը 8հա է, իսկ նրա հատակագծում պատկերված եռանկյան մակերեսը՝ 200սմ2: Ի՞նչ մասշտաբով է գծվել այգու հատակագիծը:   Լուծումը   

164. AB և CD հատվածները հատվում են O կետում, Ապացուցեք, որ CBO=DAO:    Լուծումը   

165. Ապացուցեք, որ նկար 55-ում պատկերված եռանկյունները նման են:   Լուծումը   

9 55

166. ABCD զուգահեռագծի A գագաթով տարված է ուղիղ, որը հատում է BC կողմը E կետում, իսկ DC կողմի շարունակությունը՝ F կետում: Ապացուցեք, որ ABE∞ EFC:   Լուծումը   

168. AB և CD հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում: Ապացուցեք, որ ABO և CDO եռանկյունները նման են:   Լուծումը   

173. ABC եռանկյան AB կողմին զուգահեռ ուղիղը AC կողմը հատում է P, իսկ BC կողմը՝ Q կետում: Ապացուցեք, որ ABC և PQC եռանկյունները նման են:   Լուծումը   

176. Սեղանի հիմքերը հավասար են 5սմ և 8սմ, իսկ սրունքերը՝ 3,6սմ և 3,9սմ: Սրունքների շարունակությունները հատվում են M կետում: Գտեք M կետի հեռավորությունները փոքր հիմքի ծայրակետերից:   Լուծումը   

178. ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում: BO և OD հատվածները հարաբերում են` ինչպես 1:3: BC և AD հիմքերի գումարը 4,8սմ է: Գտեք սեղանի հիմքերը:   Լուծումը   

181. a և b ուղիղները հատվել են AA1, BB1, CC1 զուգահեռ ուղիղներով, ընդ որում՝ A, B և C կետերը գտնվում են a ուղղի, իսկ A1, B1  և C1  կետերը՝ b  ուղղի վրա: Ապացուցեք, որ AB/BC=A1B1/B1C1:      Լուծումը   

184. Ապացուցեք, որ երկու հավասարակողմ եռանկյունները նման են:   Լուծումը   

187. Ապացուցեք, որ կամայական ուռուցիկ քառանկյան կողմերի միջնակետերը զուգահեռագծի գագաթներ են:   Լուծումը   

194. Նման եռանկյունների երկու նմանակ կողմերը հավասար են 2սմ և 5սմ: Առաջին եռանկյան մակերեսը հավասար է 8սմ2: Գտեք երկրորդ եռանկյան մակերեսը:   Լուծումը   

197. Եռանկյան կողմերը հավասար են 0,8մ, 1,6մ և 2մ: Գտեք այդ եռանկյանը նման եռանկյան կողմերը, եթե դրա պարագիծը 5,5մ է:   Լուծումը   

199. BD-ն և B1D1-ը ABC և A1B1C1 եռանկյունների միջնագծերն են, A=A1BDA=B1D1A1Ապացուցեք, որ BDC և B1D1C1 եռանկյունները նման են:   Լուծումը   

201. O կետը ABCD շեղանկյան անկյունագծերի հատման կետն է, E և F կետերը BC և DC կողմերի միջնակետերն են: Ապացուցեք, որ EF=BO և EFAC:   Լուծումը   

203. ABCD-ն ուղղանկյուն սեղան է (D=C=90o), BC=3սմ, CD=6սմ, BDAB: Գտեք այդ սեղանի մակերեսը:   Լուծումը    

205. ABC եռանկյան մեջ տարված են AA1 և BB1 բարձրությունները (A1-ը և B1-ը բարձրությունների հիմքերն են): Ապացուցեք, որ A1CB1 եռանկյունը նման է ABC եռանկյանը:   Լուծումը   

208. Ապացուցեք, որ եթե երկու եռանկյուններից յուրաքանչյուրը նման է երրորդ եռանկյանը, ապա այդ երկու եռանկյունները նման են:   Լուծումը  

211. Ապացուցեք, որ. ա) h=ab/c, բ) a2/ac=b2/bc:   Լուծումը   

213. Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան գագաթից տարված բարձրությունը ներքնաձիգը տրոհում է երկու հատվածի, որոնցից մեկը 11սմ-ով մեծ է մյուսից: Գտեք ներքնաձիգը, եթե եռանկյան էջերը հարաբերում են, ինչպես 6:5:   Լուծումը   

215. Ուղղանկյուն եռանկյան էջերը հարաբերում են, ինչպես 3:7, իսկ ներքնաձիգին տարված բարձրությունը հավասար է 42սմ: Գտեք ներքնաձիգի հատվածները:   Լուծումը   

216. Գտեք ուղղանկյուն եռանկյան էջերի հարաբերությունը, եթե ուղիղ անկյան գագաթից տարված միջնագիծը և բարձրությունը հարաբերում են, ինչպես 13:12:   Լուծումը   

219. ABC եռանկյան AD կիսորդը BC կողմը տրոհում է CD և BD հատվածների, որոնք համապատասխանաբար հավասար են 4,5սմ և 13,5սմ: Գտեք AB-ն և AC-ն, եթե ABC եռանկյան պարագիծը 42սմ է:   Լուծումը   

223. Տրված են ABC եռանկյան կողմերը BC=a, AC=b և AB=c: BD-ն B անկյան կիսորդն է: O կետը BD-ի և Cանկյան կիսորդի հատման կետն է: Որոշեք DO:OB հարաբերությունը:   Լուծումը   

227. ABC եռանկյան AD միջնագծի M կետով և B գագաթով տարված է ուղիղ, որը AC կողմը հատում է K կետում: Գտեք AK/KC հարաբերությունը, եթե. ա) AD=2AM, բ) AM/AD=1/3:   Լուծումը   

245. Տրամագծի որևէ կետից տարված է նրան ուղղահայաց` մինչև շրջանագծի հետ հատվելը: Գտեք այդ ուղղահայացի երկարությունը, եթե տրամագիծը հավասար է 40սմ, իսկ ուղղահայացի հիմքի հեռավորությունը տրամագծի մի ծայրից հավասար է 8սմ:   Լուծումը   

251. Երկու իրար հատող լարերից մեկը տրոհված է 12մ և 18մ հատվածների, իսկ երկրորդը՝ 3:8 հարաբերությամբ: Որոշեք երկրորդ լարի երկարությունը:   Լուծումը   

254. Շոշափողը 20սմ է, իսկ նույն կետից տարված և շրջանագծի կենտրոնով անցնող հատողը՝ 50սմ: Գտեք շրջանագծի շառավիղը:   Լուծումը   

257. Մի կետից շրջանագծին տարված շոշափողն ու հատողը համապատասխանաբար հավասար են 20սմ և 40սմ, իսկ հատողի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից՝ 8սմ: Գտեք շրջանագծի շառավիղը:   Լուծումը   

259. Մի կետից նույն շրջանագծին տարված են երկու հատող, որոնց երկարություններն են 15սմ և 25սմ: Գտեք նրանց արտաքին մասերը, եթե հայտնի է, որ դրանցից մեկը 2սմ-ով մեծ է մյուսից:   Լուծումը   

 262. Մի կետից շրջանագծին տարված են երկու հատող, որոնց արտաքին մասերը հավասար են: Ապացուցեք, որ շրջանագծի կենտրոնը հավասարահեռ է այդ հատողներից:   Լուծումը    

263. ABC և A1B1C1 եռանկյունները նման են, AB=6սմ, BC=9սմ, CA=10սմ: A1B1C1 եռանկյան ամենամեծ կողմը 7,5սմ է: Գտեք A1B1C1 եռանկյան երկու մյուս կողմերը:   Լուծումը   

264. ABC եռանկյան AB կողմին զուգահեռ ուղիղը AC կողմը տրոհում է 2:7 հարաբերությամբ՝ հաշված A գագաթից: Գտեք հատումից առաջացած եռանկյան կողմերը, եթե AB=10սմ, BC=18սմ, CA=21,6սմ:   Լուծումը   

265. Ապացուցեք, որ ABC եռանկյան AM միջնագիծը կիսում է BC կողմին զուգահեռ յուրաքանչյուր հատվածը, որի ծայրակետերը գտնվում են AB և AC կողմերի վրա:   Լուծումը   

266. Ապացուցեք, որ ABC և A1B1C1 եռանկյունները նման են, եթե. ա) AB/A1B1=AC/A1C1=BM/B1M1, որտեղ BM-ը և B1M1-ը եռանկյունների միջնագծերն են, բ) A=A1AC/A1C1= BH/B1H1, որտեղ BH-ը և B1H1-ը ABC և A1B1C1 եռանկյունների բարձրություններն են:   Լուծումը   

267. ABC եռանկյան AD միջնագծի վրա գտնվող M կետով և B գագաթով անցնող ուղիղը K կետում հատում է AC կողմը: Գտեք AK:KC հարաբերությունը, եթե` ա) M-ը AD հատվածի միջնակետն է, բ)  AM/MD=1/2 :    Լուծումը   

268. Ապացուցեք, որ եռանկյան գագաթները հավասարահեռ են որևէ միջին գիծն ընդգրկող ուղղից:   Լուծումը   

269. Ապացուցեք, որ եթե եռանկյուններից մեկը նման է երկրորդին, իսկ այդ երկրորդ եռանկյունը նման է երրորդին, ապա առաջին և երրորդ եռանկյունները նման են:   Լուծումը   

270. Ապացուցեք, որ սեղանի անկյունագծերի միջնակետերը միացնող հատվածը զուգահեռ է նրա հիմքերին և հավասար է դրանց կիսատարբերությանը:   Լուծումը   

271. ABC եռանկյան AA1 և BB1 միջնագծերը հատվում են O կետում: Գտեք ABC եռանկյան մակերեսը, եթե ABO եռանկյան մակերեսը 96սմ2 է:   Լուծումը   

272. ABC եռանկյան AC կողմի վրա վերցված է այնպիսի M կետ, որ ABM=ACB: Հայտնի է, որ AC=9սմ, MC=8սմ: Գտեք AB կողմը:   Լուծումը   

273. Ապացուցեք, որ եթե քառանկյան հանդիպակաց կողմերի միջնակետերը միացնող հատվածները փոխուղղահայաց են, ապա այդ քառանկյան անկյունագծերը հավասար են:   Լուծումը   

274. ABCD սեղանի AC անկյունագիծը սեղանը տրոհում է երկու նման եռանկյունների: Ապացուցեք, որ AC2=ab, որտեղ a-ն և b-ն սեղանի հիմքերն են:   Լուծումը   

275. MNP եռանկյան MD և NK կիսորդները հատվում են O կետում: Գտեք OK:ON հարաբերությունը, եթե MN=5սմ, NP=3սմ, MP=7սմ:   Լուծումը   

276. Հավասարասրուն եռանկյան հիմքը հարաբերում է սրունքին՝ ինչպես 4:3, իսկ հիմքին տարված բարձրությունը հավասար է 30սմ: Գտեք այն հատվածները, որոնց տրոհվում է այդ բարձրությունը հիմքին առընթեր անկյան կիսորդով:   Լուծումը   

277. ABC եռանկյան BC կողմի վրա վերցված է D կետն այնպես, որ BD/AB=DC/AC: Ապացուցեք, որ AD-ն ABC եռանկյան կիսորդ է:   Լուծումը   

278. A ուղիղ անկյունով ABCD սեղանի անկյունագծերը փոխուղղահայաց են: AB հիմքը հավասար է 6սմ, իսկ AD սրունքը՝ 4սմ: Գտեք DC-ն, DB-ն և CB-ն:   Լուծումը   

279*. Սեղանի սրունքների վրա ծայրակետեր ունեցող հատվածը զուգահեռ է հիմքերին և անցնում է անկյունագծերի հատման կետով: Գտեք այդ հատվածի երկարությունը, եթե սեղանի հիմքերը հավասար են a և b:   Լուծումը   

280. ABCD զուգահեռագծի CD կողմի միջնակետը M կետն է, իսկ BC կողմի միջնակետը՝ N կետը: Ապացուցեք, որ AM և AN ուղիղները BD անկյունագիծը բաժանում են երեք հավասար մասերի:   Լուծումը   

281. ABC (AB≠AC) եռանկյան BC կողմի միջնակետով տարված է A անկյան կիսորդին զուգահեռ ուղիղ, որը հատում է AB ուղիղը՝ D կետում, իսկ AC ուղիղը՝ E կետում: Ապացուցեք, որ BD=CE:   Լուծումը   

282. ABCD ուռուցիկ քառանկյան անկյունագծերը հատվում են M կետում: Ապացուցեք, որ քառանկյանը կարելի է արտագծել շրջանագիծ, եթե AMCM=BMDM:   Լուծումը   

283. Շրջանագծից դուրս գտնվող A կետից տարված են երկու հատող, որոնք շրջանագիծը հատում են B1 և C1, B2 և C2 կետերում (B1-ը գտնվում է A-ի և C1-ի միջև, իսկ B2-ը՝ A-ի և C2-ի միջև): Ապացուցեք, որ. ա) AB1C2 և AB2C1 եռանկյունները նման են, բ) AB1AC1=AB2AC2:   Լուծումը   

284. Շրջանագծին տարված են երկու զուգահեռ շոշափողներ, և մի երրորդ շոշափող, որ հատում է զուգահեռ շոշափողները: Ապացուցեք, որ այդ շրջանագծի շառավիղը համեմատական միջին է երրորդ շոշափողի հատվածներին:   Լուծումը   

285. Եթե երկու շրջանագծեր ունեն արտաքին շոշափում, ապա նրանց ընդհանուր շոշափողի հատվածը համեմատական միջին է նրանց տրամագծերին: Ապացուցեք այդ:   Լուծումը   

286. ABCD սեղանի BD փոքր անկյունագիծը ուղղահայաց է AD և BC հիմքերին: A և C սուր անկյունների գումարը 90o է: AD հիմքը հավասար է a-ի, BC-ն՝ b-ի: Որոշեք AB և CD կողմերը:   Լուծումը   

287. Մի կետից շրջանագծին տարված շոշափողն ու հատողը փոխուղղահայաց են: Շոշափողը հավասար է 12մ, իսկ հատողի ներքին մասը՝ 10մ: Գտեք շրջանագծի շառավիղը:   Լուծումը  

288. Մի կետից շրջանագծին տարված են երկու շոշափող: Որոշեք շոշափման կետերի հեռավորությունը միմյանցից, եթե շրջանագծի շառավիղը 7սմ է, իսկ տվյալ կետի և կենտրոնի հեռավորությունը՝ 25սմ:   Լուծումը   

289. Ուղղանկյուն եռանկյան էջերը հավասար են 3սմ և 4սմ: Ներքնաձիգի և փոքր էջի միջնակետերով անցնող շրջանագիծը շոշափում է մեծ էջը: Որոշեք շրջանագծի այն լարի երկարությունը, որն ընկած է ներքնաձիգն ընդգրկող ուղղի վրա:   Լուծումը   

290. ա) Շրջանագծի ներսում վերցված M կետով տարված են երեք լար: Հայտնի է, որ M կետը այդ լարերից երկուսի միջնակետն է: M կետում ի՞նչ հարաբերությամբ է տրոհվում երրորդ լարը:   Լուծումը   

291. Տրված է a երկարությամբ հատված: Կառուցեք հատված, որի երկարությունը լինի. ա)    2a , բ)    3a , գ)    6a:    Լուծումը   

292. Տրված է ABC եռանկյունը: Կառուցեք մի A1B1C1 եռանկյուն, որը նման է ABC եռանկյանը, և մակերեսը կրկնակի անգամ մեծ է ABC եռանկյան մակերեսից:   Լուծումը   

293. Տրված է a և b երկարությամբ երկու հատված: Կառուցեք ab երկարությամբ հատված:   Լուծումը   

294. Տրված է երեք հատված, որոնց երկարությունները համապատասխանաբար հավասար են a, b և c: Կառուցեք մի հատված, որի երկարությունը հավասար է ab/c:   Լուծումը   

295. Կառուցեք եռանկյունը, եթե տրված են. ա) նրա կողմերի միջնակետերը, բ) երկու կողմերի միջնակետերը և երրորդ կողմին տարված բարձրության հիմքը, գ) մի գագաթից տարված բարձրության հիմքը և մյուս գագաթից տարված միջնագծի ու բարձրության հիմքերը:   Լուծումը   

296. Կառուցեք եռանկյուն՝ տրված կողմով և մյուս երկու կողմերին տարված միջնագծերով:   Լուծումը   

 297. Կառուցեք երկու հատված, որոնք հարաբերեն ինչպես տրված երկու հատվածների քառակուսիները:   Լուծումը

316. Տրված են ABCD ուղղանկյան կից կողմերը` AB=1սմ և AD√3=սմ: Տարված են ուղղանկյան անկյունագծերը, որոնք հատվում են O կետում: Գտեք վեկտորների սկալյար արտադրյալները. ա) OA և OB, բ) ՕA և OD, գ) AB և AC, դ) AD և AC:   Լուծումը   

319. Գտեք ABC եռանկյան մակերեսը, եթե. ա) A=α, իսկ B և C գագաթներից տարված բարձրությունները համապատասխանաբար հավասար են hb և hc, բ) A=α, B=β, իսկ B գագաթից տարված բարձրությունը հավասար է h:   Լուծումը   

322. ABC եռանկյան մեջ AB=3սմ, BC=4սմ: BD-ն եռանկյան կիսորդ է, և ABD=α: Գտեք ABD եռանկյան մակերեսը:   Լուծումը    

324. ABC եռանկյան մեջ AA1-ը և CC1-ը միջնագծեր են, որոնք հատվում են O կետում: AA1=9սմ, CC1=12սմ և AOC=120oԳտեք ABC եռանկյան մակերեսը:   Լուծումը    

328. Գտեք եռանկյան կիսորդները, եթե նրա կողմերից մեկը հավասար է a, իսկ այդ կողմին առընթեր անկյունները հավասար են α և β:   Լուծումը    

332. ABC հավասարասրուն եռանկյան B գագաթի անկյունը 120o է, AC=2√21սմ: Գտեք AM միջնագիծը:   Լուծումը    

334. ABC ուղղանկյուն եռանկյան մեջ (C=90o) CD-ն կիսորդ է, A=15o, AC=3 : Գտեք AD-ն:   Լուծումը    

 337. Սարի գագաթին կա մի աշտարակ, որի բարձրությունը 100 մ է (նկ. 89): Ստորոտում գտնվող ինչ-որ A առարկա դիտում են նախ աշտարակի B գագաթից, որտեղից այն երևում է հորիզոնի նկատմամբ 60o անկյան տակ, այնուհետև, աշտարակի C հիմքից, որտեղից այն երևում է 30o անկյան տակ: Գտեք սարի H բարձրությունը:   Լուծումը    

9 89

 338. ABC հավասարասրուն եռանկյան մեջ AB=AC=b, A=30oԳտեք BE և AD բարձրությունները, ինչպես նաև AE, EC, BC հատվածները:   Լուծումը    

339. Գտեք ABC եռանկյան մակերեսը, եթե. ա) BC=4,125մ, B=44oC=72o:    Լուծումը    

340. Օգտագործելով սինուսների թեորեմը՝ լուծեք ABC եռանկյունը, եթե. ա) AB=8սմ, A=30oB=45oդ) AC=10,4սմ, BC=5,2սմ, B=62o48′:   Լուծումը    

341. Օգտագործելով կոսինուսների թեորեմը՝ լուծեք ABC եռանկյունը, եթե. բ) AB=2√2 դմ, BC=3 դմ, B=45o:    Լուծումը    

342. ABC եռանկյան AB կողմը 15սմ է, իսկ AC կողմը՝ 10սմ: Կարո՞ղ է, արդյոք, լինել sinB=3/4 :   Լուծումը    

343. Եռանկյան երկու կողմերը հավասար են 5սմ և 6սմ: Կարո՞ղ է, արդյոք, 5սմ կողմի հանդիպակաց անկյունը լինել բութ:   Լուծումը    

344. ABC եռանկյանը ներգծած է շրջանագիծ, որի շառավիղը 2√3 է, A=80oC=40oԳտեք AC-ն:   Լուծումը    

345. ABCD զուգահեռագծի մեջ AD=2, BAD=60o, BEAD, BE=2√3 : Գտեք զուգահեռագծի մեծ անկյունագծի երկարությունը:   Լուծումը    

346. ABC եռանկյան AB կողմը 4սմ է, իսկ BC-ն՝ 5սմ: Եռանկյան մակերեսը 5√3սմ2 է: Գտեք B գագաթից իջեցրած բարձրությունը, եթե cosB<0:   Լուծումը   

347. DEF եռանկյան մեջ DE=4,5դմ, EF=9,9դմ, DF=70սմ: Գտեք եռանկյան անկյունները:   Լուծումը    

348. Գտեք ABC եռանկյան AD կիսորդը, եթե A=α, AB=c, AC=b:   Լուծումը    

349. Ապացուցեք, որ A(3;0), B(1;5), C(2;1) գագաթներով եռանկյունը բութանկյուն եռանկյուն է:   Լուծումը 

353.  Զուգահեռագծի մակերեսը 100սմ2 է, պարագիծը՝ 60սմ, իսկ սուր անկյունը՝ 30o: Գտեք նրա փոքր կողմի երկարությունը:   Լուծումը    

356. Հավասարասրուն սեղանի անկյունագիծը 18սմ է և մեծ հիմքի հետ կազմում է 15o անկյուն: Գտեք սեղանի մակերեսը:   Լուծումը    

358. Եռանկյան կողմերն են՝ 26սմ, 28սմ և 3դմ: Գտեք եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:   Լուծումը   

     360. Ապացուցեք, որ տրված անկյունագծով ուղղանկյուններից մեծագույն մակերեսն ունի քառակուսին:   Լուծումը    

361. Ապացուցեք, որ տրված անկյունագծերով զուգահեռագծերից մեծագույն մակերեսն ունի շեղանկյունը:   Լուծումը    

362. Ապացուցեք, որ տրված կողմերն ունեցող զուգահեռագծերից մեծագույն մակերեսն ունի ուղղանկյունը:   Լուծումը    

364. Սեղանը անկյունագծերով տրոհվում է չորս եռանկյան: Ապացուցեք, որ դրանցից երկուսը, որոնք պարունակում են սեղանի ոչ զուգահեռ կողմերը, հավասարամեծ են:   Լուծումը    

365. Ապացուցեք, որ կանոնավոր եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը երկու անգամ մեծ է ներգծած շրջանագծի շառավիղից:   Լուծումը    

366. Շրջանագծին ներգծած կանոնավոր եռանկյան կողմը հավասար է a-ի: Գտեք այդ շրջանագծին ներգծած քառակուսու կողմը:   Լուծումը    

374. Կանոնավոր եռանկյան, քառակուսու և կանոնավոր վեցանկյան կողմերը հավասար են իրար: Գտեք այդ բազմանկյունների մակերեսների հարաբերությունները:   Լուծումը    

376. A1A2…A8 կանոնավոր ութանկյունը ներգծված է R շառավիղով շրջանագծին: Ապացուցեք, որ A3A4A7A8 քառանկյունը ուղղանկյուն է, և նրա մակերեսը արտահայտեք R-ով:   Լուծումը    

388. Որոշեք շրջանագծի շառավիղը, եթե շրջանագիծն իր տրամագծից 107սմ-ով երկար է:   Լուծումը    

394. 4սմ շառավիղ ունեցող շրջանային աղեղը, որի աստիճանային չափը 120o է, հավասար է մեկ այլ շրջանագծի երկարությանը: Գտեք այդ շրջանագծի շառավիղը:   Լուծումը    

397. 120o աստիճանային չափ ունեցող AB աղեղի ծայրերից շրջանագծին տարված են շոշափողներ, որոնք հատվում են C կետում: Ստացված ACB անկյանը ներգծած է այնպիսի շրջանագիծ, որն այդ աղեղի հետ ունի արտաքին շոշափում: Ապացուցեք, որ այդ շրջանագծի երկարությունը հավասար է տրված AB աղեղի երկարությանը:    Լուծումը    

407. Ուղղանկյուն եռանկյան կողմերի՝ որպես տրամագծերի, վրա կառուցված են երեք կիսաշրջան: Ապացուցեք, որ ներքնաձիգի վրա կառուցված կիսաշրջանի մակերեսը հավասար է էջերի վրա կառուցված կիսաշրջանների մակերեսների գումարին:   Լուծումը   

412. Գտեք R շառավիղով շրջանի այն մասի մակերեսը, որը գտնվում է նրան ներգծած. ա) քառակուսուց դուրս, բ) կանոնավոր եռանկյունից դուրս, գ) կանոնավոր վեցանկյունից դուրս:   Լուծումը    

455. Զուգահեռագծի սուր անկյունը 60o է: Գտեք զուգահեռագծի մակերեսը, եթե նրա կողմերի տարբերությունը 16սմ է, իսկ փոքր անկյունագիծը հավասար է 19սմ:   Լուծումը    

456. Շրջանագծին ներգծած է քառանկյուն, որի երկու կից կողմերը միմյանց հետ կազմում են 60o անկյուն և ունեն 7սմ, 15սմ երկարություն: Գտեք քառանկյան մյուս երկու կողմերը, եթե նրանց տարբերությունը 1սմ է:   Լուծումը    

457. Զուգահեռագծի սուր անկյունը 60o է, իսկ անկյունագծերի հատման կետի հեռավորությունը կողմերից՝ 3սմ և 4սմ: Հաշվեք զուգահեռագծի մակերեսը:   Լուծումը    

458.  ABC եռանկյան մեջ AB=10սմ, B=74oA=26oԱպացուցեք, որ AC<10սմ:   Լուծումը    

459. ABCD  ուռուցիկ քառանկյան  մեջ  հայտնի  է,  որ ABD=ACD=45oBAC=30o, BC=a: Գտեք AD-ն:   Լուծումը    

460. ABCD քառանկյան մեջ AB=CD=a, BAD=BCD=α<90o, BC≠AD: Գտեք քառանկյան պարագիծը:   Լուծումը    

463. Գտեք կանոնավոր եռանկյան և քառակուսու մակերեսների հարաբերությունը, որոնք միևնույն շրջանագծին. ա) ներգծած են, բ) արտագծած են:   Լուծումը    

464. Կանոնավոր տասներկուանկյան A1A6 և A2A9 անկյունագծերը հատվում են B կետում (նկ. 116): Ապացուցեք, որ ա) A1A2B և A6A9B եռանկյունները հավասարակողմ են, բ) A1A6=2r, որտեղ r-ը կանոնավոր տասներկուանկյան ներգծյալ շրջանագծի շառավիղն է:   Լուծումը    

9 116

465. R շառավիղով շրջանագծին ներգծած A1A2…A10 կանոնավոր տասնանկյան A1A4 և A2A7 անկյունագծերը հատվում են B կետում (նկ. 117): Ապացուցեք, որ. ա) A2A7=2R, բ) A1A2B-ն և BA4O-ն նման և հավասարասրուն եռանկյուններ են, գ) A1A4-A1A2=R:   Լուծումը    

9 117 

 

466. Կանոնավոր վեցանկյունը ներգծված է այն շրջանագծին, որով սահմանափակված շրջանի մակերեսը 36πսմ2 է: ա) Գտեք այդ վեցանկյան կողմը և մակերեսը: բ) Գտեք շրջանի այն մասի մակերեսը, որն ընկած է վեցանկյունից դուրս:   Լուծումը    

467.  A1A2A3A4 քառակուսին ներգծված է R շառավիղով շրջանագծին (նկ. 118): Նրա կողմերի վրա նշված են ութ այնպիսի կետեր, որ A1B1=A2B2=A3B3=A4B4=A1C1=A2C2=A3C3=A4C4=R: Ապացուցեք, որ B1C3B2C4B3C1B4C2 ութանկյունը կանոնավոր է, և այդ ութանկյան մակերեսն արտահայտեք R շառավիղով:   Լուծումը    

9 118

468. Տիեզերանավը Երկրի շուրջը շրջանային ուղեծրով կատարել է երկու պտույտ՝ այդ ընթացքում անցնելով 84152 կմ ճանապարհ: Երկրի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա է գտնվել տիեզերանավը, եթե Երկրի շառավիղը 6370 կմ է:   Լուծումը    

469. Գտեք շեղանկյանը ներգծած շրջանագծի երկարությունը, եթե. ա) շեղանկյան անկյունագծերն են 6սմ և 8սմ, բ) շեղանկյան կողմը a է, իսկ սուր անկյունը՝ α:   Լուծումը    

470. Անտառային տեղամասն ունի շրջանի ձև: Շարժվելով 4կմ/ժ արագությամբ, անտառեզրով մեկ լրիվ պտույտ կատարելիս ծախսվում է 45 րոպեով ավելի շատ ժամանակ, քան անտառի ուղիղ մեջտեղով տրամագծի մի ծայրից մյուսն անցնելիս: Գտեք այդ տեղամասի անտառեզրի երկարությունը:   Լուծումը    

471. Կանոնավոր բազմանկյանը ներգծած է շրջանագիծ: Ապացուցեք, որ այդ շրջանագծով սահմանափակված շրջանի և այդ բազմանկյան մակերեսների հարաբերությունը հավասար է շրջանագծի երկարության և բազմանկյան պարագծի հարաբերությանը:   Լուծումը    

472. Գտեք երկու այն շրջանների ընդհանուր մասի մակերեսը, որոնց շառավիղներն են 1 և 3 , իսկ կենտրոնների հեռավորությունը՝ 2:   Լուծումը    

473*. AB-ն և CD-ն նույն շրջանագծի փոխուղղահայաց տրամագծեր են: D կետը վերցնելով որպես կենտրոն՝ գծված է DA շառավիղով AMB աղեղը (M-ը շրջանի ներքին կետ է): Ապացուցեք, որ լուսնյակի ձև ունեցող AMBC պատկերի մակերեսը հավասար է ABD եռանկյան մակերեսին:   Լուծումը    

 474*. Տրված են երկու շրջան: Կառուցեք մի շրջան, որի մակերեսը հավասար է տրված երկու շրջանների մակերեսների գումարին:   Լուծումը 

504.   Լուծումը    

506.   Լուծումը   

507.   Լուծումը   

        509.   Լուծումը   

511.   Լուծումը  

514.   Լուծումը   

517.   Լուծումը   

520.   Լուծումը   

524.   Լուծումը   

526.   Լուծումը   

536.   Լուծումը  

539.   Լուծումը   

542.   Լուծումը   

545.   Լուծումը   

549.   Լուծումը   

552.   Լուծումը   

555.   Լուծումը   

556.   Լուծումը