Հիմա 115  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

1. Նկարում պատկերված հինգ պատկերներից չորսով կազմեք քառակուսի` ընտրված պատկերները օգտագործելով միայն  մեկ անգամ:

2. Սկյուռիկը իր բնից մինչև ընկուզենի վազում է 4 մ/վ  արագությամբ, իսկ ընկուզենուց մինչև իր բույնը` 2 մ/վ արագությամբ: Իր բնից ընկուզենի և ընկուզենուց իր բույնը ճանապարհին սկյուռիկը ծախսում է 54 վայրկյան: Ընկուզենուց ի՞նչ հեռավորության վրա է գտնվում սկյուռիկի բույնը:

3. Բնում ապրում են 24 մուկ: Ամեն գիշեր նրանցից 4-ը գնում են պահետս` պանիր բերելու: Կարո՞ղ է այնպես լինել, որ ժամանակի ինչ-որ պահի  յուրաքանչյուր մուկ եղած լինի պահեստում մնացածներից յուրաքանչյուրի հետ միայն մեկ անգամ:

Լուծումները կարելի է ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, մինչև հոկտեմբերի 20-ը:

Մրցույթի արդյունքները ամփոփված են (տես հաղթողներ բաժինը): Տեղադրում եմ խնդիրների լուծումները:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

1. Որոշենք որոնելի քառակուսու կողմը: Բոլոր պատկերների վանդակների թիվը հավասար է 4+5+6+69=30: Հետևաբար չորս պատկերներից կազմված քառակուսու կողմը 5 է:

51

2. Քանի որ սկյուռը ընկուզենուց մինչև իր բույնը վազում է երկու անգամ դանդաղ, ապա հետադարձին կծախսի երկու ամգամ շատ ժամանակ: Այդ պատճառով բնից մինչև ընկուզենի հասնելու ժամանակը երեք անգամ փոքր է ընդհանուր ժամանակից և հավասար է 54:3=18 վայրկյան: Հետևաբար բնից մինչև ընկուզենի հեռավորությունը կլինի 18*4=72 մ:

3. Յուրաքանչյուր մուկ մի գիշերում պահեստում կարող է լինել 3 այլ մկների հետ: Որպեսզի մնացած 23 մկներից յուրաքանչյուրի հետ մեկ անգամ լինի պահեստում նրան պետք կլնինեն 23:3 գիշեր: Բայց քանի որ 23:3-ը բնական թիվ չէ, ապա դա հնարավոր չէ:

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top