Հիմա 164  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

plata3

Ողջույն: Դուք այցել եք Գագիկ Աղեկյանի անձնական կայքը:
Կայքի բոլոր բաժինները 8 տարի շարունակ (2010-2018թթ.) բացարձակ անվճար հասանելի են եղել բոլորին։

Հիմա որոշ բաժիններ վճարովի են:

Իմանալու համար թե ինչպես գրանցվեք, վճարովի բաժիններից ոնց օգտվեք, սեղմեք այստեղ բառի վրա։ 

Ներկայացնեմ կայքի որոշ բաժիններ, մնացածները կտեսնեք մենյուում ու ենթամենյուներում:

lucum 10

Լուծումներ բաժնում տեղադրված են հարթաչափության (7-9 դասարաններ, Լ.Ս. Աթանասյան և ուրիշներ, Զանգակ-97 հրատ․), տարածաչափության դասագրքերի (9-10 դասարաններ, Լ.Ս. Աթանասյան և ուրիշներ, "Աստղիկ-59" հրատ․, Ի.Ֆ.Շարիգինի հեղինակած 10-րդ դասարանի դասագրքի (Անտարես հրատ․), մաթեմատիկայի 6-րդ դասարանի (Բ. Նահապետյան), հանրահաշվի դասագրքերի (7-9 դասարաններ, Ս.Մ. Նիկոլսկի և ուրիշներ, Անտարես հրատ․), Միացությունների տեսության, Մաթեմատիկական անալիզի (ուսանողների համար)  խնդիրների լուծումներ:

Խնդրի լուծումը գտնելու համար անպայման չէ, որ իմանաք թե որ դասագրքի, որ համարի խնդիրն է: Կարող եք խնդիրը փնտրել դրա տեքստի բնորոշ բառակապակցությամբ այս կայքի “Որոնում” դաշտի միջոցով կամ հենց google-ի միջոցով: Օրինակը տես այստեղ:

online

Օնլայն մաթեմատիկա բաժինը ունի չորս ենթաբաժին․

Օնլայն գործիքները տարբեր մաթեմատիկական հաշվարկներ անող, հավասարումներ, անհավասարումներ ու համակարգեր լուծող գործիքներ են։ Լուծումները ներկայացվում են քայլերով և ոչ թե միայն պատասխանը։
Ինտերակտիվ մոդելներ ենթաբաժնում կան հանարահաշվի, երկրաչափություն, ֆիզիկայի ու մաթեմատիկական անալիզի տարբեր թեմաների վերաբերվող մոդելներ, որոնք տվյալ նյութը մատուցում են տեսանելի տարբերակով ու դարձնում ավելի մատչելի։
Մարզասրահում ներկայացված են տարբեր թեմաներով մաթեմատիկական մարզիչներ, որոնք կօգնեն Ձեզ հաղթահարել այդ թեմաներից ունեցած դժվարությունները ու այդ պրոցեսը դարձնել ավելի հաճելի, խաղային։ Մասնավորապես, կա 10 մարզիչ 5-րդ դասարանցիների համարԿա նաև մաթեմատիկական խաղ:

tex 7 Օնլայն տեղեկատուն ունի երեք բաժին՝ մաթեմատիկա, երկրաչափություն և ֆիզիկա։ Առաջինը պարունակում է հանրահաշիվ և անալիզի հիմունքների դպրոցական ծրագրի բոլոր բանաձևերը, երկրորդը՝ հարթաչափության և տարածաչափության դպրոցական դասընթացի բոլոր սահմանումները, թեորեմներն ու բանաձևերը, ֆիզիկայի տեղեկատուն պարունակում է ֆիզիկայի դպրոցական ծրագրի բոլոր թեմաների բանաձևերն ու անհրաժեշտ բոլոր աղյուսակները։ Տեղեկատուները ներկայացված են բաժիններով, ծավալուն բաժինները սկսվում են ենթաբաժինների անվանումներ-կոճակներով, ինչը հնարավորություն է տալիս արագ անցնել անհրաժեշտ ենթաբաժնին։ Կարևոր է նաև այն, որ դրանք նորմալ ցուցադրվում են նաև մոբայլ տարբերակով (հեռախոսների, թաբլետների վրա), ինչը նշանակում է, որ ինտերնետի առկայության դեպքում այդ տեղեկատուները միշտ Ձեզ հետ են, Ձեր հեռախոսում։ 

Կայքի հեղինակի հետ կապվելու համար կարող եք գրել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով: Հատուկ նշում եմ, որ այդ հասցեն նրա համար չէ, որ ինձ նամակ գրեք և որևէ խնդրի լուծում հարցնեք: Ասեմ, որ նման բովանդակությամբ նամակներին չեմ պատասխանում:

Հարգանքով` Գագիկ Աղեկյան

 
 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top