Հիմա 130  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

1. Ավտոմեքենան պետք է անցներ 240 կմ: Այդ ճանապարհի 2/3-ը նա անցավ 80 կմ/ժ արագությամբ: Կարո՞ղ է վարորդն ավելացնել արագությունը և անցնել մնացած ճանապարհն այնպես, որ նրա միջին արագությունը ամբողջ ճանապարհի վրա հավասարվի 120կմ/ժ-ի:

2. Թվային հաջորդականությունը սկսվում է 7-ով, իսկ հաջորդ թվերը գրված են հետևյալ օրինաչափությամբ. Նախորդ թվի քառակուսու թվանշանների գումարին ավելացվում է 1: Օրինակ, երկրորդը 14-ն, քանի, որ 7-ի քառակուսին 49 է, 49-ի թվանշանների գումարը 13 է, իսկ դրան էլ գումարած 1 կլինի 14: Ի՞նչ է գրված 2011-րդ տեղում:

3. Մարսկոյ բոյ  (ծովային մարտ) խաղի 10x10 չափերով դաշտում տեղադրված է 1x3 չափերով նավ: Կարելի՞ է անել 33 կրակոց այնպես, որ նավն անպայման խբվի: Եթե այո, ապա  նշել նման տարբերակ:

Լուծումները կարող եք ուղարկել միայն  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, մինչև  հոկտեմբերի 30-ը:

Լուծումները պետք է լինեն հիմնավորված, միայն պատասխանները մի ուղարկեք:

Լուծումները կարող եք գրել Word-ում և ամրակցել նամակին:

Մրցույթի արդյունքները ամփոփված են (տես հաղթողներ բաժինը):

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top