Հիմա 128  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

1. Մի բաք վառելիքը ձկնորսին հերիքում է մոտորոնավակով 20 կմ գետի

հոսանքին հակառակ կամ 30 կմ հոսանքի ուղղությամբ գնալու համար:

Ամենաշատը քանի՞ կիլոմետր կարող է նա գնալ գետով, պայմանով, որ մի

բաք վառելիքը հերիքի նաև վերադառնալու համար:

2. Գտեք այն ամենափոքր ամբողջ թիվը, որը բաժանվում է 225-ի, և նրա տասնորդական գրելաձևում կան միայն մեկեր և զրոներ:

3. Խորանարդի գագաթներում գրված են 1-ից 8 թվերը: Ապացուցեք, որ կա խորանարդի կող, որի գագաթներում գրված թվերի տարբերությունը փոքր չէ

3-ից:

4. ABC և CDE հավասարակողմ եռանկյունները   (AB≠CD) դասավորված են այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Համեմատեք BE և AD հատվածների երկարությունները:

7_4_5 

Լուծումները կարող եք ուղարկել միայն This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, մինչև հոկտեմբերի 25-ը:

Հիմնավորեք լուծումները, միայն պատասխանները մի ուղարկեք: Նշեք Ձեր  անունը, ազգանունը, դպրոցն ու դասարանը:

Մրցույթի արդյունքները ամփոփված են (տես հաղթողներ բաժինը):

Տեղադրում եմ խնդիրների լուծումները: 

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ 

1. Ձկնորսը մեկ կիլոմետր հեռավորությունը մոտորանավակով գնալու և վերադառնալու համար կծախսի վառելիքի 1/12 մասը՝ 1/20+1/30=1/12, հետևաբար նա ամենաշատը կարող է գնալ 12 կիլոմետր։

2. 225 = 9 * 25: Ուրեմն որոնելի թիվը պետք է բաժանվի և 9-ի, և 25-ի:

Որպեսզի բաժանվի 25-ի այն պիտի վերջանա գոնե երկու զրոյով, որպեսզի բաժանվի 9-ի նրա թվանշանների գումարը պիտի բաժանվի 9-ի:

Քանի որ պետք է գտնել այդպիսի ամենափոքր թիվը, ապա դա 11111111100 թիվն է:

3. Դիտարկենք այն գագաթը, որում գրված է 1: Այդ գագաթից դուրս է գալիս     երեք կող: Մնացած 2,3,4,5,6,7,8 թվերից որ երեք իրարից տարբեր թվերն էլ տեղադրենք այդ կողերի մյուս գագաթներում, գոնե դրանցից մեկի ու 1-ի տարբերությունը փոքր չի լինի 3-ից:

4. Եթե BCE եռանկյունը պտտենք C գագաթի շուրջը 60 աստիճանով

ժամացույցի լսաքի հակառակ ուղղությամբ, ապա BC-ն կհամընկնի AC-ի հետ, իսկ CE-ն CD-ի հետ: Հետևաբար BE-ն էլ կհամընկնի AD-ի հետ, այսինքն BE=AD:

 
Հաղթողների համար Անտարես ընկերությունը սահմանել է հետևյալ մրցանակները. 

I մրցանակ
7_1
II մրցանակ
7_2
III մրցանակ
7_3

 antares_logo.png

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top