Հիմա 222  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

1. Գտեք այն քառանիշ թիվը, որի առաջին երեք թվանշանների գումարը 19 է, իսկ վերջին երեք թվանշաններինը` 27:

2. Լճում կա երկու տեսակ ձուկ` սիգ և իշխան: Երկու ձկնորսներ միասին բռնեցին 70 ձուկ, ընդ որում առաջին ձկնորսի բռնած ձկների 5/9 մասը սիգ էր, իսկ երկրորդի բռնած ձկների 7/17 մասը` իշխան: Քանի՞ ձուկ էր բռնել նրանցից յուրաքանչյուրը:

3. Նկարի պատկերը բաժանել երեք իրար հավասար (տեսքով և մեծությամբ) մասերի:

  6_2_3

Լուծումները կարող եք ուղարկել միայն This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, մինչև դեկտեմբերի  7-ը:

Լուծումները պետք է լինեն հիմնավորված, միայն պատասխանները մի ուղարկեք:

Լուծումները կարող եք գրել Word-ում և ամրակցել նամակին:

Մրցույթի արդյունքները ամփոփված են (տես հաղթողներ բաժինը): Տեղադրում եմ խնդիրների լուծումները:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

1. Քանի որ վերջին երեք թվանշանների գումարը 27 է, ապա երեքն էլ 9 են: Քանի որ առաջին երեքի գումարը 19 է, որից երկուսն 9-եր են, ապա առաջինը 1 է: Այսպիսով, որոնելի թիվը 1999-ն է:

2.Երկրորդ ձկնորսի բռնած ձկների քանակը 17-ին բազմապատիկ է, հետևաբար կարող է լինել 17, 34, 51, 68: Համապատասխանաբար առաջինի բռնած ձկները կարող էին լինել 53, 36, 19, 2: Բայց առաջին ձկնորսի բռնած ձկների քանակն էլ պետք է 9-ին պատիկ լինի: 53, 36, 19, 2 թվերից միայն 36-ն է բաժանվում 9-ի: Ուրեմն առաջինը բռնել է 36, իսկ երկրորդը` 34 ձուկ:

3. Տես նկարը:

2_6_3

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top