Հիմա 80  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

1. Գտեք մի սովորական կոտորակ, որը մեծ է 11/19-երորդից և փոքր է 7/12-երորդից:

2. Անտառի մեկ քառորդ մասում կտրեցին ծառերի 20%-ը, մնացած մասում` ծառերի 10%-ը: Անտառի ծառերի ո՞ր տոկոսը կտրեցին:
3. Հարթությունում տարեք 6 ուղիղ և նրանց վրա նշեք 7 կետ այնպես, որ յուրաքանչյուր ուղղի վրա նշված լինի 3 կետ:

Լուծումները կարող եք ուղարկել միայն  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, մինչև դեկտեմբերի  7-ը:

Լուծումները պետք է լինեն հիմնավորված, միայն պատասխանները մի ուղարկեք:

Լուծումները կարող եք գրել Word-ում և ամրակցել նամակին:

Մրցույթի արդյունքները ամփոփված են (տես հաղթողներ բաժինը): Տեղադրում եմ խնդիրների լուծումները:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

1. Կարելի է վերցնել այդ կոտորակների կիսագումարը` (11/19+7/12):2=265/456:

2. Ենթադրենք անտառում կար N ծառ, և կտրվեցին անտառի ծառերի p տոկոսը: Այդ դեպքում կունենանաք հետևյալ հավասարումը.

N*(1/4)*(20/100)+ N*(3/4)*(10/100)= N*(p/100): N-ը կրճատելուց և երկու կողմերը 100-ով բազմապատկելուց հետո կունենանք. P=12,5:

3. Օրինակ, դիտարկեք ոչ զուգահեռ կողմերով որևէ քառանկյան կողմերը և անկյունագծերը պարունակող 6 ուղիղները և նրանց հատման կետերը (տես նկարը):

2_7_3

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top